Մովսես Աբելյան
դիվանագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մովսես Աբելյան (1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով։
Մովսես Աբելյան | |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
---|---|
Ծննդյան օր | 1963 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1963 թվականին Երևանում։ Երեք տարեկանից բնակվել է Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղում, որտեղ էլ 1980 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը[1]։
Կրթություն
խմբագրելԿրթությունը ստացել է Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում[2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1989 թվականից, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս և փոխդեկան։ 1991 թվականից, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ։
- 1998-2003, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։ Դիվանագիտական ծառայության ընթացքում նախագահել է ՄԱԿ-ի ԳԱ 5-րդ կոմիտեն և Մանկական հիմնադրամը, ինչպես նաև հանդիսացել է Զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ, խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցող և ԳԱ 57-րդ նստաշրջանի կազմակերպության բարեփոխումների հարցերով համակարգող։
- 2001, ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագահ։
- Մինչև 2016, Գլխավոր ասամբլեայի վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) և Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։
- 2011 ապրիլ-2016 մարտ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցերով բաժանմունքի տնօրենի պաշտոնը։ Այս պաշտոնում Մովսես Աբելյանը խորհրդատվություն է տրամադրել Անվտանգության խորհրդի նախագահին, անդամներին, ինչպես նաև ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ։
- 2016 մարտ-2019 հունիս, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով օգնական[3]։
- 2019 հունիսից, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով[2]։
Գիտական գործունեություն
խմբագրելՖիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մովսես Աբելյան
- ↑ 2,0 2,1 2,2 Secretary-General Appoints Movses Abelian of Armenia Under-Secretary-General for General Assembly, Conference Management
- ↑ «Secretary-General Appoints Movses Abelian of Armenia Assistant Secretary-General for General Assembly and Conference Management». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.