Մովսես Տինանյան
Մովսես Տինանյան (1858, Ռոդոսթո, Թուրքիա-1935, Կ. Պոլիս), հայ բժիշկ։
Ծնվել է | 1858 |
---|---|
Ծննդավայր | Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1935 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | հարյուրապետ |
Զավակներ | Բարսեղ Տինանյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1858 թվականին Թուրքիայի եվրոպական մասի Ռոդոսթո քաղաքում։ Բժիշկ Բարսեղ Տինանյանի հայրն է։ Ավարտել է Կ. Պոլսի Գաղատիա թաղամասի Կեդրոնական վարժարանը և եղել դրա առաջին շրջանավարտներից մեկը։ 1881 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Երկար տարիներ ազատ պրակտիկ բժիշկ է աշխատել իր ծննդավայրում։ Եղել է վիրաբույժ, ներքին հիվանդությունների մասնագետ և մանկաբարձ։ Եղել է Ռոդոսթոյի քաղաքապետական բժիշկը։ Հետագայում Կ. Պոլսում բժիշկ է աշխատել։
1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել՝ հարյուրապետի / կապիտանի աստիճանով։ 1915 թվականի ապրիլի 11-13-ը ձերբակալվել է, բանտարկվել ու աքսորվել Չանղըրը։ 1915 թվականի օգոստոսին, հրաշքով, նրան ազատելու և Կ. Պոլիս վերադարձնելու հրաման է ստացվել։ Իր խնամքի ու բուժմանտակ եղած չեթեջի արաբաջի Իսմայիլի աղջկա բուժումը շարունակելը թողել է բժիշկ Ռուբեն Սևակին, հույս ունենալով, որ չեթեջին, ի նշան երախտագիտության, բարյացակամ վերաբերմունք կունենա նրա նկատմամբ։
Մահացել է 1935 թվականին Կ. Պոլսում` 77 տարեկանում։ Որդին` Բարսեղ Տինանյանը (1887-1965) և թոռը՝ Ժիրայր Տինանյանը ևս բժիշկ են եղել։
Գրականություն
խմբագրել- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Կարոյեա ն Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուր
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։