Մովսես Ֆերհատյան

հայ բժիշկ

Մովսես Ֆերհատյան (1885, Թոքաթ - ապրիլ 1915), հայ բժիշկ։

Մովսես Ֆերհատյան
Ծնվել է1885
ԾննդավայրԹոքաթ
Մահացել էապրիլ 1915
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հավանաբար 1885 թվականին Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կենտրոն Եվդոկիա քաղաքում։ 1910 թվականին ավարտել է Բեյ­րութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եվդոկիայում բժիշկ է աշխատել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և պահեստների զինվորական բժիշկ, այնուհետև 10-րդ զորաբաժնի 32-րդ դաշտային շարժուն հիվանդանոցի զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականի ապրիլի 7 (20)-ին նույն հիվանդանոցում մահացել է ժանտախտից՝ մոտ 30 տարեկանում։ Այլ տվյալով՝ սպանվել է։

Գրականություն

խմբագրել
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուր

խմբագրել
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։