Մորիս Մետերլինկ (ֆր.՝ Maurice Maeterlinck, օգոստոսի 29, 1862(1862-08-29)[1][2][3][…], Գենտ, Բելգիա[1][4] - մայիսի 6, 1949(1949-05-06)[2][4][5][…], Նիս[1][4]), բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր (1911) է։ Հանդիսանում է սիմվոլիզմի հայրը ֆրանսիական դրամատուրգիայում։

Մորիս Մետերլինկ
ֆր.՝ Maurice Maeterlinck
Ծննդյան անունֆր.՝ Maurice Polydore Marie Bernard Maeterlinck
Ծնվել էօգոստոսի 29, 1862(1862-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրԳենտ, Բելգիա[1][4]
Վախճանվել էմայիսի 6, 1949(1949-05-06)[2][4][5][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՆիս[1][4]
ԳերեզմանPalais Maeterlinck[6]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, փիլիսոփա, ակնարկագիր, դրամատուրգ, լիբրետիստ և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԳենտի համալսարան, Ճիզվիտ և Sint-Barbaracollege?
Ժանրերphilosophical fable?
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներԻնքնակոչը, Կույրերը, Ներսում, Կապույտ թռչունը, Serres Chaudes?, Pelléas and Mélisande?, Princess Maleine?, Q16655370?, Q16303604?, The Death of Tintagiles?, Q16303559?, The Treasure of the Humble?, Q110160283? և Monna Vanna?
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[7], Académie des gastronomes? և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
ԱշխատավայրLa Jeune Belgique?
Պարգևներ
ԱմուսինRenée Dahon?[11]
Համատեղ ապրողԺորժետա Լեբլան
Изображение автографа
Մորիս Մետերլինկ Վիքիքաղվածքում
Մորիս Մետերլինկ Վիքիդարանում
 Maurice Maeterlinck Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բելգիայի Գանտ քաղաքում (Արևելյան Ֆլանդրիա)։ Դաստիարակվել է ճիզվիտական դպրոցում։ Ուսանել է նշանավոր Սենտ-Բարբ իրավաբանական վարժարանում։ Սակայն բանաստեղծությունը չափազանց մեծ տեղ է գրավում նրա պատանեկան կյանքում, և նա շատ շուտ հրաժարվում է փաստաբանի մասնագիտությունից և նվիրվում գրականությանը։

Կապվում է երիտասարդ բելգիացի գրողների հետ՝ մասնակցելով սիմվոլիստական շարժմանը։ 1887 թվականին Փարիզում լույս տեսած «Ջերմոցներ» պառնասական բանաստեղծությունների առաջին գրքով երիտասարդ փաստաբանը ներկայանում է գրական աշխարհին։ Գիրքը սկզբում ունենում է ընդամենը մի քանի տասնյակ ընթերցող, սակայն Մետերլինկին ողջունում է Գիյոմ Ապոլիները, որն ընդունում է Մետերլինկի մոդեռնիզմը՝ այն համարելով գլուխգործոց։ Անսահման մելամաղձը շարունակվում է նաև «Տասներկու երգ» և «Տասնհինգ երգ» ժողովածուներում։ Գուցե այդ մելամաղձից դուրս գալու համար է, որ Մետերլինկը նվիրվում է թատերական տոնախմբություններին. 1889 թվականին հրատարակում է առաջին դրաման՝ «Իշխանուհի Մալենը», որն անսպասելիորեն մեծ աղմուկ է բարձրացնում։ Խանդավառված քննադատ Օկտավ Միրբոն գովասանքներ չի խնայում Մետերլինկին. «Մետերլինկը մեզ է նվիրել մեր օրերի ամենահանճարեղ, ամենաարտառոց և ամենաանմեղ ստեղծագործությունը, որն իր արժանիքներով, համարձակվում եմ ասել, չի զիջում շեքսպիրյան լավագույն գործերին...»

Սրան հաջորդում են «Կույրերը», «Յոթ իշխանուհիներ», «Ինքնակոչը», «Պելեաս և Սելիզանդ» դրամաները, որոնք նրան դարձնում են սիմվոլիզմի ամենամեծ ներկայացուցիչը դրամատուրգիայում։ «Հյուսիսցի է, շատ դրական մարդ, որի միստիցիզմը ֆիզիկական տարաշխարհիկության արտահայտման ձև է», - գրում է Անդրե Ժիդը։

Մետերլինկն իր հարստությունը, որն հայտնվում է ճանաչման հետ, օգտագործում է հասարակությունից փախչելու, իր միայնության մեջ պարփակվելու համար՝ մերժելով բոլոր մեծարումները։ 1896 թվականին հեռանում է Բելգիայից՝ թողնելով մեծ քաղաքի անտանելի մթնոլորտը։ Գնում է ապրելու բնության մեջ։ Գրում է մի շարք հրաշալի ստեղծագործություններ։

1911 թվականին իր ամբողջ ստեղծագործությունների համար Մետերլինկը արժանանում է Նոբելյան մրցանակի։

Առաջին աշխարհամարտի տարիներին Մետերլինկը ձգտում է օգտակար լինել օկուպացված հայրենիքին։ Հայրենասիրական զեղումներով են գրված այդ շրջանի նրա ստեղծագործությունները։

1932 թվականին Բելգիայի թագավորը Մետերլինկին շնորհում է կոմսի տիտղոս։ 1937 թվականին նա ընտրվում է Ֆրանսիայի բարոյագիտական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ 1947-1949 թվականներին նախագահում է գրողների միջազգային ՊԵՆ ընկերակցությունը։

Վախճանվում է Ֆևանսիայի Նիցցայում գտնվող իր սեփական կալվածքում՝ Օրլամոնդում[12]։

Մետերլինկի բանաստեղծական ժողովածուները

խմբագրել
  • Ջերմոցներ (1889)
  • Տասներկու երգ (1896)
  • Տասնհինգ երգ (1900)[13]

Մետերլինկի թատերգությունները

խմբագրել
  • Իշխանուհի Մալենը (1889)
  • Ինքնակոչը (1890)
  • Կույրերը (1890)
  • Յոթ իշխանուհիներ (1891)
  • Պելեաս և Մելիզանդ (1892)
  • Ալադին և Պալոմիդ (1894)
  • Ներսում (1894)
  • Տենտալիժի մահը (1894)
  • Ագլավեն և Սելիզետ (1896)
  • Արիանը և Կապույտ մորուքը (1896)
  • Քույր Բեատրիսը (1900)
  • Մոննա Վաննա (1902)
  • Ժուազել (1903)
  • Սուրբ Անտոնիոսի հրաշքը (1903)
  • Կապույտ թռչունը (1908)
  • Մարիա Մագդաղինացի (1913)
  • Նշանդրություն (1913)
  • Ստիլմոնդի քաղաքապետը (1919)
  • Կյանքի աղը (1919)
  • Դժբախտությունն անցնում է (1925)
  • Մեռյալների զորությունը (1926)
  • Բերնիքել (1926)
  • Մարի-Վիկտորիա (1927)
  • Արքայադուստր Իզաբել (1935)
  • Ժաննա Դ'Արկ (1945)[13]

Մետերլինկի փիլիսոփայական գործերը

խմբագրել
  • Խոնարհների գանձերը (1896)
  • Իմաստություն և ճակատագիր (1898)
  • Արդարության խորհուրդ (1900)
  • Մեղուների կյանքը (1901)
  • Թաղված տաճարը (1902)
  • Կրկնակի պարտեզը (1904)
  • Ծաղիկների բանականությունը (1907)
  • Մահը (1913)
  • Պատերազմի բեկորներ (1916)
  • Անծանոթ հյուրը (1917)
  • Արահետներ լեռան վրա (1919)
  • Մեծ գաղտնիք (1921)
  • Տերմիտների կյանքը (1926)
  • Տարածության կյանքը (1927)
  • Մեծ դյութահրաշ ներկայացում (1929)
  • Մրջյունների կյանքը (1930)
  • Ապակե սարդը (1932)
  • Մեծ օրենք (1933)
  • Մեծ լռությունից առաջ (1934)
  • Ավազե ժամացույցը (1936)
  • Թևերի ստվերը (1936)
  • Աստծու առջև (1937)
  • Մեծ դուռը (1939)
  • Այլ աշխարհ կամ արևային ժամացույց (1942)[14]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Метерлинк // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 797—801.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Find A Grave — 1996.
  7. http://www.arllfb.be/composition/successions.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1911/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  11. https://www.geneanet.org/cercles/view/colgnecmagamm/44170
  12. Մորիս Մետերլինկ (2000). Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը. Երևան: ԱևՄ. էջ 6-9.
  13. 13,0 13,1 Մորիս Մետերլինկ (2000). Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը. Երևան: ԱևՄ. էջ 266.
  14. Մորիս Մետերլինկ (2000). Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը. Երևան: ԱևՄ. էջ 267.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են


 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Մետերլինկ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Մետերլինկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Մետերլինկ» հոդվածին։