Մորու երկրի գաղտնիքը
Մորու երկրի գաղտնիքը (ռուս.՝ Тайна Страны Земляники), 1973 թվականին նկարված խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում։ Ըստ Ռադի Պոլոնսկու համանուն հեքիաթի։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալլա Գրաչովա և Կոնստանտին Չիկին |
Երաժշտություն | Leonid Verbytskyi? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 1151 s |
Թվական | 1973 |
Սյուժե
խմբագրելԴենիսկան և նրա ընկերուհի Լարիսկան փախչում են պիոներական պալատից, որպեսզի մորի հավաքեն։ Ճանապարհին ինչ–որ մեկը գողանում է նրանց կողմնացույցը։ Գողին հետապնդելիս նրանք ընկնում են Վայրի մորու աշխարհ, որտեղ ընկերանում են պարծենկոտ Կուզկայի և շողոքորթ Կիվի հետ։ Պարզվում է, որ կողմնացույցը գողացել է Միաբեղը։ Բանսարկու ճանճը Միաբեղին հայտնում է Երկրում օտար մարդկանց հայտնվելու մասին, և խուլիգանները (Միաբեղի զորքը) կապում են պիոներներին և նստեցնում են նրանց մութ փոսում։ Սակայն վերջիններս իրենց հանդեպ լավ տրամադրելով տեղի մի քանի երեխաների, հաղթում են չար Միաբեղին, որը ցանկանում էր բոլոր երեխաներին դարձնել պարծոնկոտ, բանսարկու, շողոքորթ և խուլիգան։ Ընդ որում, Միաբեղն ինքնուրույն չի գործում. նա ունի հանելուկային սև տեր` հրեշը, որը հաճույք է ստանում երեխաների տանջանքներից և ուժ է ստանում իր կուլ տված հատապտուղներից այն պայմանով, որ դրանք ինքը չի հավաքում[1]։
Հայտնվելով տանը` երեխաները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք երազում չեն տեսել այս բոլոր արկածները։
Տարբերություններ հեքիաթից
խմբագրելԳրական բնօրինակում երեխաները երեքն էին` Անտոշկան, Լարիսկան և Դենիսկան։ Սակայն մուլտֆիլմի հերոս տղան, չնայած բնավորությամբ նման է Անտոշկային, բայց կոչվել է Դենիսկա` Լարիսկայի հետ հանգի համար։ Տարբերվում է նաև հերոսների տարիքը. գրքում հիշատակվում է, որ Լարիսկան դեռևս պիոներ չէր (այսինքն, հոկտեմբերիկ էր), և համապատասխանաբար, Դենիսկայից և Անտոշկայից փոքր էր։ Մուլտֆիլմում Լարիսկան և Դենիսկան երկուսն էլ ասում են, որ իրենք պիոներներ են, և դատելով արտաքինից, նրանք նույն տարիքին են։
Նկարահանող խումբ
խմբագրելՍցենարի հեղինակ | Ալլա Գրաչյովա |
Ռեժիսորներ | Ալլա Գրաչյովա, Կոնստանտին Չիկին |
Բեմադրող նկարիչներ | Ժաննա Պոկուլիտայա, Տ. Չյորնի |
Կոմպոզիտոր | Լեոնիդ Վերբիցկի |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Իգոր Պոգոն | |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Իվան Դավիդով, Ալեքսանդր Լավրով, Մարկ Դրայցուն, Ալեքսանդր Մազաև, Վալենտին Կուշներյով, Ադոլֆ Պեդան, Ելենա Մալաշենկովա, Միխայիլ Տիտով, Նինա Չուրիլովա, Կոնստանտին Չիկին, Եֆրեմ Պրուժանսկի |
օգնականներ | Ա. Տիշչենկո, Վ. Ռյաբկինա, Ե. Լուսկո, Յունա Սրեբնիցկայա, Ա. Նազարենկո, Ա. Վոստրեցով, Ս. Տեսլենկո, Ի. Պրավդինա, Ա. Մուխին |
Դերերը հնչյունավորել են | Լինա Բուդնիկ, Լյուդմիլա Իգնատենկո, Լյուդմիլա Կոզուբ, Վլադիմիր Կորշուն |
Խմբագիր | Սվետլանա Կուցենկո |
Տնօրեն | Իվան Մազեպա |
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը երկու անգամ պաշտոնապես վերաթողարկել է.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Тайна страны Земляники». Культура. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Я люблю мультфильмы - 9. Тайна страны земляники». Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Три Панька. Сборник мультфильмов». Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Сказка «Таємниця країни суниць»(չաշխատող հղում) (ուկր.)
- «Մորու երկրի գաղտնիքը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Тайна страны Земляники». Культура. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)