Մուխրանիներ
Բագրատիոնի-Մուխրանիներ (վրաց.՝ მუხრანბატონები), վրաց ազնվականական տոհմ, Բագրատիոնիների ճյուղ։ 16-րդ դարում արքայորդի Բագրատը ժառանգություն է ստանում Քարթլիի թագավորության կենտրոնական հատվածում գտնվող Մուխրանի երկրամասը։ Այդ ժամանակից ի վեր ազնվական ընտանիքը հայտնի դարձավ Մուխրան-Բատոնի անվանումով։
Մուխրանիներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ |
Մասն է | Բագրատիոնիներ |
Երկիր | Քարթլիի թագավորություն |
Տիրույթներ | Մուխրանի երկրամաս |
Ծագում | Վրաց Բագրատիոնիներ |
Տիտղոսներ | բատոն |
Հիմնադիր | Bagrat I of Mukhrani? |
Ազգային պատկանելիություն | Վրացիներ |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Բագրատիոնի-Մուխրանիների թագավորական ընտանիքի ղեկավարը միջնադարյան ժամանակաշրջանում հայտնի էր «բատոն» անվանումով։
Մուխրանիների ազնվականական տոհմի ավագ ճյուղն այժմ հանգած է։ Վերջիններս գոյություն են ունեցել Քարթլիի թագավորության հինգ արքաների կառավարման տարիներին՝ 1658-1724 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նրանց հետնորդները տեղափոխվել են Ռուսական կայսրություն և ստացել «վրաց իշխանի» կամ «բագրատիոնի իշխանի» տիտղոս։
1957 թվականից Բագրատիոնի-Մուխրանիները իրենց համարում էին Վրաստանի գլխավոր թագավորական տոհմը։ Դա պայմանավորված էր նրանով, որ Մուխրանիները համարվում էին Բագրատիոնիների գլխավոր հետնորդը։ Ներկայումս Մուխրանիների բատոնը Գեորգի Բագրատիոնի-Մուխրանելին է, ով իր գործունեությունը ծավալում է Իսպանիայում։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուխրանիներ կատեգորիայում։ |