Մուհամմադ Մուրսի Իսա Ալ-Այյաթ[7] (արաբ․՝ محمد مرسى عيسى العياط‎‎, օգոստոսի 8, 1951(1951-08-08)[1], El-Adwah, Եգիպտոսի թագավորություն - հունիսի 17, 2019(2019-06-17)[2][3][4], Tora Prison, Կահիրե[5][6]), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ։ 2012 թվականի հունիսի 30-ից մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը եղել է Եգիպտոսի նախագահը (թվով 5-րդ նախագահն է)։ Հանդիսանում է Ազատություն և արդարություն կուսակցության նախագահը, որը հաստատվել է միջազգային պանիսլամիզմի կազմակերպություն Մուսուլման եղբայրների կողմից 2011 թվականի ապրիլի 30-ին՝ Եգիպտական հեղափոխությունից հետո[8]։ 2012 թվականին Մուրսին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Եգիպտոսի պատմության առաջին ժողովրդավարական կարգով ընտրված նախագահն է, նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի մինչև այն պահը, երբ 2013 թվականի հուլիսի 3-ին ռազմական հեղաշրջման հետևանքով նրա ռեժիմը տապալվեց։ Նրա ռեժիմի տապալումից հետո նոր ղեկավարները Մուրսիին ձերբակալեցին, նոր իշխանությունները նրան մեղադրեցին քաղաքական ռեպրեսիաներ հրահրող Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ[9][10], հետագայում կազմակերպությունը համարվեց ահաբեկչական[11]։

Մուհամմադ Մուրսի
արաբ․՝ مُحمَّد مُرسي‎‎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1951(1951-08-08)[1]
ԾննդավայրEl-Adwah, Եգիպտոսի թագավորություն
Մահացել էհունիսի 17, 2019(2019-06-17)[2][3][4] (67 տարեկան)
Մահվան վայրTora Prison, Կահիրե[5][6]
ԳերեզմանNasr City
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (1982)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ճարտարագետ, համալսարանի դասախոս և materials scientist
ԱշխատավայրZagazig University? և Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ)
ԱմուսինNaglaa Mahmoud?
Զբաղեցրած պաշտոններPresident of Egypt? և Չմիացած երկրների շարժման գլխավոր քարտուղար
ԿուսակցությունFreedom and Justice Party?
Պարգևներ և
մրցանակներ
Նեղոսի շքանշան Եգիպտոսի Հանրապետության շքանշան Order of Merit Բարեգորձության շքանշան և Անկախության շքանշան
ԵրեխաներAbdullah Morsi?
Կայքmorsi.info
Ստորագրություն
Изображение автографа
 Mohamed Morsi Վիքիպահեստում

Կրթություն

խմբագրել

Մուհամմադ Մուրսին ավարտել է Կահիրեի համալսարանը ինժեների մասնագիտությամբ, նա նաև մասնագետ է հրթիռային զենքի ոլորտում՝ բակալավրի աստիճանը նա ստացել է 1975 թվականին, իսկ մագիստրոսի աստիճանը ստացել է 1978 թվականին։ 1982 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայի համալսարանում նա ստացել է հրթիռաշինության դոկտորի աստիճան, սրից հետո 1985 թվականին նույն համալսարանում եղել է ավագ դասախոս։ 1985 թվականին Մուրսին վերադառնում է Եգիպտոս, որտեղ դասավանդում է Զակազիկ քաղաքի համալսարանում[12]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

Մուրսին որպես անկախ թեկնածու եղել է 2000-ից 2005 թվականների խորհրդարանի անդամ, նա մասնակցում էր որպես անկախ թեկնածու, որովհետև Հոսնի Մուբարաքի ռեժիմի կառվարման ժամանակ Մուսուլման եղբայրների անդամներին արգելված էր զբաղեցնել պետական պաշտոններ։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ նա հանդիսանում էր Մուսուլման եղբայրների ղեկավարներից մեկը, մինչև այն պահը երբ 2011 թվականին ստեղծվեց Ազատություն և արդարություն կուսակցությունը։ Մուհամմադ Մուրսին դարձավ այդ կուսակցության առաջնորդը։

Այն բանից հետո երբ Խայրաթ Էլ-Շատերը դուրս եկավ 2012 թվականի նախագահական ընտրությունների պայքարից Մուրսին դարձավ Մուսուլման եղբայրների միակ թեկնածուն[13]։

Նախագահական ընտրություններ

խմբագրել

Ընտրությունների 1-ին փուլի արդյունքում առանձնացան երկու առաջատարներ։ Նրանք էին՝ իսլամիստ Մուհամմադ Մուրսին և Հոսնի Մուբարաքի կողմնակից՝ կառավարության ղեկավար, ավիացիայի գենեռալ Ահմեդ Շաֆիկը։ Երկու թեկնածուներն էլ հավաքեցին ավելի քան 5,5 միլիոն ձայն, սակայն Մուրսին հավաքեց ձայների 24,78 %-ը[14], գլխավոր հակառոկորդից առաջ անցնելով ավելի քան 200 հազար քվեով, քանակական առումով նա հավաքեց 5 մլն 765 հազար քվե[15]։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Համդին Սաբբախին։ Արաբական Պետությունների Լիգայի նախկին քարտուղար Ամր Մուսան հայտնվեց 5-րդ հորիզոնականում։ Ընտրություններին մասնակցեց բնակչության 46,42 %-ը։ Այս կերպ Մուրսին առաջին փուլում հավաքեց ընտրության իրավունք ունեցող եգիպտացիների 11,5 % քվե։

2012 թվականի հունիսի 16-ին և 17-ին կայացավ ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում հաղթեց Մուրսին։ 2012 թվականի հունիսի 24-ին նա ֆորմալ առումով դուրս եկավ իր Ազատություն և արդարություն կուսակցությունից։

2012 թվականի հունիսի 30-ին նա Գերագույն սահմանադրական դատարանի անդամների ներկայությամբ նախագահի երդում տվեց[16]։

Գործունեությունը որպես երկրի ղեկավար

խմբագրել

2012 թվականի հուլիսի 11-ին Մուրսին կատարել է իր առաջին արտերկրյա այցը, որը եղավ սաուդական Ջիդդան, որտեղ նա համաձայնություն ձեռք բերեց եգիպտական տնտեսությունում սաուդյան ներդրումները ավելացնելու մասին[17]։

2012 թվականի նոյեմբերին Մուրսին աջակցեց որպեսզի Գազայի գոտում ավարտված Ամպամած սյուն գործողությունից հետո հրադադարի հաստատմանը։

2012 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրել է սահմանադրական հռչակագիր, որը զրկել է դատարաններին խորհրդարանի վերին պալատը և սահմանադրական վեհաժողովը ցրելու իրավունքից, նաև հռչակագիրը թույլ էր տալիս նախագահին հրապարակել «ցանկացած որոշում, որը ուղղված է ի պաշտպանություն հեղփոխության», որոնք չեն կարող վիչարկվել դատարանում։ Մուրսիի գործողությունները դժգոհությունների ալիք բարձրացրին երկրում։ Ընդդիմությունը Մուրսիին մեղադրեց իշխանությունը յուրացնելու և բռնապետություն հաստատելու մեջ[18]։

Տապալում

խմբագրել

Բողոքների արդյունքում նրան 2013 թվականի հունիսի 30-ին արգելվեց լքել երկիրը[19], ավելի ուշ բանակը հայտարարեց, որ նա այլևս չի հանդիսանում նախագահ[20]։ Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես հանձնվեց Գերագույն սահմանադարական դատարանի ղեկավարին՝ սահմանադրության գործունեությունը դադարեցվեց[21]։ Հուլիսի 4-ին Մուրսին կալանավորվեց։

Հուլիսի 26-ին Մուրսին դատախազության կողմից անց կացվող հետաքնության շրջանակներում պաշտոնապես կալանավորվում է։ Նա մեղադրվում էր բանտից փախուստի դիմելու և բանտային փաստաթղթերի ոչնչացման (2011 թվականին Հոսնի Մուբարաքի դեմ ցույցերի ժամանակ Մուրսիին կալանավորել էին, իսկ նա դիմել էր փախուստի), պաղեստինյան «Համաս» շարժման հետ համագործակցելու, որպեսզի երկրում իրականացվեն ագրեսիվ գործողություններ և կազմակերպվեն հարձակումներ ոստիականական, ռազմական օբյեկների վրա, բանտարկյալների, ոստիկանների և զինվորականների սպանության մեջ[22]։

2015 թվականի ապրիլի 21-ին Կահիրեի քրեական դատարանը Մուհամմադ Մուրսիին և «Մուսուլման եղբայրների» ևս 12 առաջնորդների դատապարտեց հատուկ ռեժիմով 20 տարվա ազատազրկման։ Բացի այդ նախկին նախագահը ներգրավված է նաև երկու այլ քրեական գործերում՝ պետական դավաճանություն և լրտեսություն, նաև նրան մեղադրում էին Մուբարաքի պաշտոնանկության ժամանակաշրջանում «Մուսուլման եղբայրների» առաջնորդների բանտից փախուստի կազմակերպման մեջ[23]։

2015 թվականի մայիսի 16-ին Մուրսին և 16 այլ իսլամիստներ դատապարտվեցին մահապատժի[24][25]։

2016 թվականի հունիսի 18-ին միջազգային հանրության ճնշման տակ դատարանը չեղարկեց նախկին նախագահի մահապատիժը, որից հետո դատարանը Մուհամմադ Մուրսիին դատապարտեց ցմահ ազատազրկման[26]։

Ընտանիք

խմբագրել

1978 թվականի նոյեմբերի 30-ին Մուրսին ամուսնացել է Մահմուդ Նաջլյայի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա։

Նախագահի ավագ որդին՝ Ահմեդ Մուրսին աշխատում է որպես բժիշկ Սաուդյան Արաբիայում։ Շիման՝ նրա միակ դուստրը ընդունվել է Զակազիկի համալսարան։ Դստեր ամուսինը՝ Աբդուռահման Ֆահմին նույն համալսարանի բժշկության ֆակուլտետի դասավանդողն է։ Նրանք ունեն երեք երեխա։ Մուրսիի չորրորդ որդին՝ Օմար Մուրսին առևտրի ֆակուլտետի վերջին կուրսում։ Հինգերերոդ որդին՝ Աբդուլլան սովորում է ավագ դպրոցում[27]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mohamed_Morsi
  2. 2,0 2,1 2,2 Meghalt a bíróságon az előző egyiptomi elnök, Mohamed Murszi — 2019.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 https://www.bbc.com/news/world-middle-east-48668941
  6. 6,0 6,1 6,2 https://www.reuters.com/article/us-egypt-mursi-idUSKCN1TS0QX
  7. «Вести. Ru: Президентом Египта стал исламист Мухаммед Мурси». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  8. "شورى الإخوان" يسمي د. مرسي رئيسًا لـ"الحرية والعدالة". إخوان اون لاين، 2011-4-30. وصل لهذا المسار في 1 مايو 2011.
  9. McCrummen, Stephanie (2013 թ․ սեպտեմբերի 24). «Egyptian minister postpones dissolution of the Muslim Brotherhood». The Washington Post. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Lars Inge Staveland (2013 թ․ սեպտեմբերի 23). «Egypt forbyr all aktivitet fra det muslimske brorskap – Aftenposten». Aftenposten.no. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  11. «Синьхуа»: «Аналитический обзор: Негативные последствия включения „Братьев-мусульман“ в число террористических организаций». 27.12.2013
  12. «Interview with Mohamed Morsi». Al-Jazeera. 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  13. «Egypt Brotherhood candidate: army wants to retain power». Al-Akhbar. Wednesday, April 18, 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  14. Relive Mursi’s, Shafiq’s long road to the runoff round — Presidential elections news — Presidential elections 2012 — Ahram Online
  15. ИТАР-ТАСС (28 МАЯ 2012). «За пост президента Египта продолжат борьбу кандидат от "Братьев-мусульман" Мохаммед Морси и экс-премьер Ахмед Шафик».
  16. Мохаммед Мурси принёс присягу президента Египта
  17. Косач Г.Г. Эволюция внешней политики Саудовской Аравии после "арабской весны" // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского. - 2015. - № 3. - С. 52
  18. Мурси объяснил расширение своих полномочий нуждами демократии
  19. Президенту Египта запрещен выезд из страны
  20. Армия Египта уведомила Мурси, что он больше не является президентом
  21. «Египетская армия сместила Мухаммеда Мурси и приостановила действие Конституции». Russia Today. 3 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  22. Экс-президент Египта Мурси арестован на 15 суток — его официально обвинили во многих преступлениях
  23. Мурси приговорен к 20 годам тюрьмы по делу о провокации насилия у президентского дворца // ТАСС
  24. «Экс-президента Египта приговорили к смертной казни» (ռուսերեն). Украинская правда. 16 мая 2015. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  25. «Amnesty International назвала судебный процесс над Мухаммедом Мурси фарсом». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  26. «В Египте приговорили экс-президента Мурси к пожизненному заключению» (ռուսերեն). Interfax.ru. 2016 թ․ հունիսի 18. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  27. «اليوم السابع | عائلة مرسى تؤكد: سنعيش حياة طبيعية كأى مواطن مصرى.. الزوجة ترفض لقب السيدة الأولى وتستكمل أنشطتها الخيرية بعيدًا عن السياسة.. والابن الأصغر لوالده: سنثور عليك إ …». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Մուրսի» հոդվածին։