Աբդուլմուսլիմ Մագոմաև
Մուսլիմ Մուհամեդ օղլու Մագոմաև (ադրբ.՝ Müslüm Məhəmməd oğlu Maqomayev, սեպտեմբերի 18, 1885, Գրոզնի - հուլիսի 28, 1937, Նալչիկ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Համարվում է ադրբեջանական երաժշտական թատրոնի ստեղծողներից։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի պապն է։
Աբդուլմուսլիմ Մագոմաև | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Əbdülmüslüm Məhəmməd oğlu Maqomayev |
Ծնվել է | սեպտեմբերի 6 (18), 1885 Գրոզնի |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 28, 1937[1] (51 տարեկան) Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ և Q12837653? |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ և դրամատուրգ |
Աշխատավայր | Q118252195? |
Կրթություն | Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Muslim Magomayev (composer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1920-1930-ական թվականներին եղել է Ադրբեջանի լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, գլխավոր դիրիժոր։ Առաջիններից էր, որ զուգորդեց ադրբեջանական ժողովրդական երգարվեստը և եվրոպական երաժշտական ձևերը։ Հաջիբեկովի հետ կազմել և հրատարակել է ադրբեջանական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն (1927)։ Ստեղծագործություններից են՝ «Շահ Իսմայիլ» (1916, բեմադրվել է 1919, Բաքու), «Նարգիզ» (1935, Բաքու) օպերաները, սիմֆոնիկ երկեր՝ «Ադրբեջանի դաշտերում», «Ազատագրված ադրբեջանուհու պարը», ադրբեջանական ժողովրդական երգերի մշակումներ։
Հիմնական ստեղծագործություններ
խմբագրելՕպերաներ
խմբագրելՆվագախմբային
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Երաժշտություն (ֆր.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլմուսլիմ Մագոմաև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Մագոմաեվ Աբդուլ Մուսլիս Մուհամեդովիչ» հոդվածից (հ․ 7, էջ 122 )։ |