Մտրակավորների դաս

(Վերահղված է Մտրակավորներից)
Մտրակավորների դաս
Դասակարգում
Թագավորություն  Նախակենդանիներ (Protozoa)
Ենթաթագավորություն  Էոզոյա (Eozoa)
Ինֆրաթագավորություն Մտրակավորների դաս (Euglenozoa)
Տիպ/Բաժին Մտրակավորների դաս (Euglenozoa)
Cavalier-Smith, 1981

Մտրակավորների դասի մեջ մտնում են ազատ ապրող օրգանիզմները, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ջրամբարներում, և մակաբույծ ձևերը, որոնք ապրում են մարդու և կենդանիների օրգանիզմներում։ Մտրակավորներ են կանաչ էվգլենան, բոդոն, վոլվոքսը և այլն։ Սրանք միաբջիջ օրգանիզմներ են և ունեն մեկ կամ մի քանի մտրակ, որոնք կատարում են տեղաշարժման և սնունդի հայթայթման դեր։

Ըստ սննդառության տարբերվում են ավտոտրով մտրակավորներ, որոնք ունեն քլորոֆիլ և արևի էներգիայի օգնությամբ սինթեզում են։ Կան նաև հետերոտրով մտրակավորներ, որոնք սնվում են պատրաստի նյութերով։ Կա միքսոտրով մտրակավորներ, սրանք ունակ են ֆոտոսինթեզ կատարելու։

Ազատ ապրող մտրակավորներից կանաչ էվգլենան հանդիպում է լճակներում, ճահիճներում, ջրափոսերում, չհոսող ջրամբարներում։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է՝ սրացած հետևի ծայրով, ծածկված է առաձգական ամուր թաղանթով, որը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենան կարող է թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում և լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։

Թարթիչավորների մարմինը պատված է բարակ, խիտ և ճկուն թաղանթով՝ պելլիկուլով։ Վերջինս ծածկված է 4 կամ վեցանկյունի դաշտերով՝ արտափքումներով, որոնց կենտրոնում տեղադրված է թարթիչը, որը սկսվում է հիմքային հատակից։ Թարթիչների թիվը շատ մեծ է՝ օրինակ. հողաթափիկի մոտ դրանց քանակը հասնում է 10-15 հազարի։ Ապացուցված է, որ թարթիչների և մտրակների կազմությունը նման է, դրանք երկուսն էլ համարվում են պլազմային ելուստներ և ծառայում որպես շարժման օրգանոիդներ։

Թարթիչավորների ցիտոպլազման պարզ կերպով բաժանված է 2 շերտի՝ արտաքին, թափանցիկ ու խիտ էկտոպլազմայի և հատիկավոր, հեղուկ ներքին՝ էնդոպլամայի։ Էկտոպլազմային են պատկանում թարթիչները, մեմբրանելները իրենց հիմքային հատիկներով, տրոխոցիստները։ Վերջիններս երկարավուն ցուպիկաձև մարմնիկներ են, որոնք գրգռման դեպքում հատուկ անցքով հեղուկ են դուրս մղում, որը արտաքին միջավայրում սառում ու դառնում է թել։ Թարթիչավորների մարսողության օրգանները սկսվում են բջջային բերանով՝ ցիտոստոմով, որն իրենից ներկայացնում է անց պելլիկուլի վրա։ Բերանային անցքից սկսվում է կլանը։ Վերջինս իրենից ներկայացնում է թարթիչներով պատված կարճ խողովակ, որը բացվում է էնդոպլազմայի մեջ։ Կլանի ներքին ծայրում ձևավորվում են մարսողական վակուոլներ, որոնք շրջանաձև պտույտ են կատարում։ Թարթիչավորները սնվում են բակտերիաներով, մանր ջրիմուռներով։ Արտաթորության օրգանները ներկայացված են 1-2 կամ ավելի կծկուն վակուոլներով։ Վերջիններս կազմված են բերող կանալներից և կենտրոնական մասից, որը կարող է կծկվել և լայնանալ։ Թարթիչավորները արձագանքում են արտաքին տարբեր գրգիռների՝ քիմիական նյութերի ազդեցությանը, թթվածնի քանակի և ջերմաստիճանի փոփոխմանը։ Այսպիսով թարթիչավորներն ունեն բարդ մարսողական, արտաթորության համակարգ, մի շարք օրգաններ և կորիզային ապարատի պոլիմերիզացիա, կորիզների ֆունկցիայի մասնագիտացում, շարժողական կամ լոկոմոտոր օրգաններ՝ թարթիչների բազմապատկում, մեմբրանելների և թարթիչային փնջերի գոյացում։ Թարթիչավորները ունեն մեկ կամ մի քանի միկրո- և մակրո- նևկլեուս։ Միկրոնևկլեուսը կատարում է սեռական կամ գեներատիվ ֆունկցիա, իսկ մակրոնևկլեուսը վեգետատիվ։ Թարթիչավորները բազմանում են անսեռ և սեռական ճանապարհով։ Անսեռ բազմացումը կատարվում է մարմնի լայնակի կիսմամբ և 2 դուստր առանձնյակների գոյացմամբ։ Այս դեպքուն միկրոնուկլեուսը կիսվում է միտոտիկ, իսկ մակրոնուկլեուսը՝ արտաքնից ամիտոզին նման, բայց պոլիպլոիդ մակրոնուկլեուսներին նման յուրահատուկ եղանակով, որը կոչվում է գենոմների սեգրեգացիա։ Դուստր առանձնյակները վերականգնում են պակասող բոլոր օրգանները։ Սովորական պայմաններում հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է անսեռ եղանակով՝ 1-2 անգամ 24 ժամվա ընթացքում։ Սեռական բազմացումը կատարվում է կոնյուգացիայի եղանակով։ 2 առանձնյակներ մոտենում են իրար, հպվում բերանային անցքով և առաջանում է ցիտոպլազմային կամրջակ և փոխանակում են իրենց միկրոնուկլեոուսները։ Մակրոնուկլեուսները կոնյուգացիային չեն մասնակցում, նրանք լուծվում են պլազմայի մեջ և վերանում։ Որոշ դեպքերում, երբ կոնյուգացիայի համար պայմանները բացակայում են, դիտվում է նույն առանձնյակի կորիզային ապարատի վերակառուցում։ Այսինքն՝ մակրոնուկլեուսը լուծվում է ու վերանում, իսկ միկրոնուկլեուսը բաժանվում է4 մասի, որից 3 լուծվում է, իսկ մեկը կիսվում երկու մասի, որոնք միաձուլվում են և ստեղծում սինկարիոն։ Այս պրոցեսը կոչվում է աուտոգամիա։ Սինկարիոնը կիսվում է և ստեղծում միկրո- և մակրոնուկլեուս։ Թարթիչավորների շատ տեսակների կորիզային ապարատի վերակառուցում կատարվում է առանց կոնյուգացիայի։ Մակրոնուկլեուսները քայքայվում են ու ներծծվում, իսկ միկրոնուկլեուսները կիսվում են 1-2 անգամ։ Գոյացած կորիզների մի մասը լուծվում է ու վերանում, իսկ մյուս կորիզներից առաջանում են մակրո- և միկրոնուկլեուս։ Կորիզային ապարատի այս վերակառուցումը կոչվում է էնդոմիկսիս։ Թարթիչավոր ինֆուզորիաների դաս ստորաբաժանվում է կարգերի՝ Հավասարաթարթիչավորների, Սակավաթարթիչավորների, Տարաթարթիչավորների, Թրովայնաթարթիչավորների, Շրջաթարթիչավորների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 65