Մրայա Քերի (անգլերեն՝ Mariah Carey, մարտի 27, 1969(1969-03-27)[1], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան փոփ, սոուլ, հիփ հոփ և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի երգչուհի, երգահան, երաժշտական պորդյուսեր, դերասանուհի և բարեգործ։

Մրայա Քերի
Մրայա Քերին 2018 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMariah Carey
Ի ծնե անունանգլ.՝ Mariah Carey
Նաև հայտնի է որպեսSongbird Supreme, Mimi
Ծնվել էմարտի 27, 1969(1969-03-27)[1] (55 տարեկան)
Հանթինգտոն, Նյու Յորք նահանգ
ԵրկիրՆյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՓոփ, R&B, Սոուլ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, բարեգործ
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
ԳործիքներՎոկալ, դաշնամուր
Գործունեություն1988-ներկա
ԼեյբլColumbia, Virgin, MonarC/Island
ԿրթությունHarborfields High School?
ԱնդամակցությունChick?
ԿապվածՈւիթնի Հյուսթոն, Ջերմեյն Դյուփրի, Ջեյ Զի, Boyz II Men, Լյութեր Վանդրոս
ԱմուսինTommy Mottola? և Նիք Քենոն
Պարգևներ

Գրեմմի լավագույն նոր արտիստի համար

[2]

«Գրեմմի» մրցանակ կնոջ լավագույն փոփ վոկալ կատարման համար

Grammy Award for Best Contemporary R&B Album?

Գրեմմի լավագույն R&B երգի համար

Grammy Award for Best Female R&B Vocal Performance?

«Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանուհու անվանակարգում

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

Ամերիկյան երաժշտական մրցանակ լավագույն փոփ/ռոք երգչուհու համար

American Music Award for Favorite Adult Contemporary Album?

Ամերիկյան երաժշտական մրցանակ լավագույն փոփ/ռոք երգչուհու համար

Ամերիկյան երաժշտական մրցանակ լավագույն փոփ/ռոք երգչուհու համար

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

American Music Award for Favorite Soul/R&B Female Artist?

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[3]

ARIA Music Awards?

MTV Europe Music Award for Best Female?

MTV Europe Music Award for Best R&B?

Boston Society of Film Critics Awards?

Blockbuster Entertainment Awards?

և

Billboard Music Award for Top Female Artist?

Կայքmariahcarey.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Mariah Carey Վիքիպահեստում

1990 թվականին Columbia Records լեյբլի գործադիր տնօրենի ղեկավարությամբ թողարկվում է Մրայայի առաջին ստուդիական ալբոմը՝ «Mariah Carey»: Ալբոմից չորս երգեր գրավեցին առաջին տեղերը Billboard Hot 100 չարթում։ Emotions (1991), Music Box (1993) և Merry Christmas (1994) ալբոմների հաջողությունից հետո Մրայան անվանվեց Columbia Records լեյբլի ողջ պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ երաժիշտը։

1995 թվականին, Daydream ալբոմից երկրորդ սինգլը «One Sweet Day», Boyz II Men խմբի հետ թողարկված, գրանցեց ռեկորդ 16 շաբաթ Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում մնալով։ Ռեկորդը մինչև այժմ չի գերազանցվել, իսկ երգը մտել է երաժշտության պատմության մեջ։

90-ականների երկրորդ կեսից Մրայան սկսում է գրել և ձայնագրել հիփ հոփ ժանրի երգեր, որն ակնառու է 1997 թ.-ի Butterfly ալբոմում։

2000 թվականին երգչուհին թողեց Columbia Records-ը և սկսեց ձայնագրվել Virgin Records-ում։ 2001 թվականի Glitter ֆիլմից և համանուն ալբոմից հետո Քերին կրում է ծանր հոգեբանական սթրես և ֆիզիկական հյուծում, որի հետևանքով հոսպիտալացվում է։ Ֆիլմը և ալբոմը հաջողություն չունեցան, որից հետո Virgin Records-ի հետ պայմանագիրը չեղարկվեց։ Մրայան պայմանագիր կնքեց Island Records-ի հետ և վերադարձավ փառքին և չարթերում առաջին հորիզոնականներին The Emancipation of Mimi (2005) ալբոմով։ Ալբոմից ամենահայտնի We Belong Together երգը դարձավ 2000-ականների ամենահաջող սինգլը, Billboard-ի կողմից անվանվեց տասնամյակի երգ։

2009 թվականին Մրայան մասնակցեց «Գանձ» (2009) ֆիլմին, կատարելով երկրորդ պլանի դեր։ Ֆիլմի համար Քերին ստացավ մի շարք մրցանակներ։

Մրայա Քերին պատմության մեջ ամենավաճառված արտիստներից է։ Ընդհանուր քանակով նրա սկավառակները վաճառվել են 200 միլիոն օրինակով։ 2008 թվականին «Touch My Body» երգը գլխավորեց Billboard Hot 100 չարթը։ Մրայան դարձավ պատմության մեջ միակ արտիստը, ում երգերը 18 անգամ գլխավորել են չարթը։ Քերին 5-անգամյա Գրեմմիի մրցանակակիր է։ 2015 թվականին նա արժանացավ աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն

խմբագրել

Մրայա Քերին ծնվել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում, Հանթինգտոն քաղաքում։ Նա երրորդ և ամենափոքր երեխան է իր ընտանիքում։ Մրայայի մայրը՝ Պատրիսիա Հիկին իռլանդական արյուն ունի։ Նա եղել է օպերային երգչուհի, և փոքր հասակում Մրայային վոկալի դասեր է տվել։ Հայրը՝ Ալֆրեդ Ռոյ Քերին ավիացիոն ինժեներ էր։ Ուներ վենեսուելական և աֆրոամերիկյան ծագում։ Հայրը և մայրը հանդիպել են 1960 թվականին։ Պատրիսիայի ընտանիքը չի ընդունում, որ նա ամուսնացել է սևամորթի հետ։ Քերին նշել է, որ իրեն անտեսված է զգացել մոր ընտանիքի կողմից, և դա նրա վրա բացասաբար է ազդել։ Մրայայի անունը ծագում է «They Call The Wind Maria» երգից։ Երբ Քերին երեք տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին։ Մրայայի ավագ քույրը՝ Էլիսոնը մնաց հոր հետ, իսկ Մրայան և եղբայր Մորգանը՝ մոր։ Ծնողների ամուսնալուծությունից անմիջապես հետո Մրայան հազվադեպ էր տեսնում հորը, իսկ հետո ընդհանրապես չէին հանդիպում։ Չորս տարեկանում մրայան երգում էր ռադիոյի հետ և փորձում հանգստություն գտնել երաժշտության մեջ։

Առաջին քայլերը երաժշտության ասպարեզում

խմբագրել

Մրայայի մայրը տարիներ անց արդեն բավականաչափ գումար ուներ ընտանիքը Նյու Յորք տեղափոխելու, ավելի կայուն և ապահով պայմաններ ստեղծելու համար։ Մրայան արդեն սկսել էր բանաստեղծություններ և երաժշտություն գրել։ Մրայան համագործակցում էր այնպիսի երաժիշտների հետ ինչպիսիք էին Գեվին Քրստոֆերը և Բեն Մարգուլիսը։ Նա աշխատում էր երգերի վրա ձայնագրման ստուդիայում, և հաճախ էր բացակայում դասերից ավագ դպրոցում։ Այդ պատճառով համադասարանցիները նրան տվեցին «Միրաժ» մականունը։ Այս շրջանում Քերին նաև կոսմետոլոգիա էր սովորում Նյու Յորքում։ Դրա, և բնակարանի վարձավճարը վճարելու համար նա աշխատում էր ոչ ամբողջական աշխատանքային օրեր։ Մրայան դառնում է բեք-վոկալիստ Բրենդա Կ. Սթարրի մոտ։

1988-92 թվականներ

խմբագրել

Mariah Carey ալբոմ

խմբագրել

Բրենդա Կ. Սթարը և Մրայան մտերիմ ընկերուհիներ էին։ Սթարը որոշում է օգնել Մրայային երաժշտական ասպարեզ մուտք գործել։ 1988 թվականի դեկտեմբերին Քերին Սթարի հետ ելույթ է ունենում։ Համերգին ներկա էր Columbia Records լեյբլի տնօրենը՝ Թոմմի Մոտտոլան։ Նա վերցնում է Բրենդա Կ. Սթարից Մրայայի դեմո ձայնագրությունը, լսում է երեկույթից տուն վերադառնալու ճանապարհին և տպավորվում նրա ձայնից ու կատարողական արվեստից։ Առաջին երկու երգերից հետո նա հետաքրքրվում է Մրայայով։ Երկու շաբաթ Քերիին փնտրելուց հետո նա անմիջապես սկսում է պլանավորել Քերիի դեբյուտը։ Մրայան ցանկանում էր շարունակել աշխատել Բեն Մարգուլիսի հետ, իսկ Մոտտոլան Մրայայի հետ աշխատելու համար հրավիրում էր ժամանակի առաջատար պրոդյուսերներին, այդ թվում Ռիկ Ուեյքին, Նարադա Մայքլ Ուլդենին և Ռեթ Լոուրենսին։ Մոտտոլան և Columbia Records-ի անձնակազը պլանավորել էին Քերիին դարձնել իրենց գլխավոր կին փոփ արտիստը, մրցակցելով Ուիթնի Հյուսթոնի (Arista Records) և Մադոննայի (Sire records) հետ։

1990 թվականին թողարկվում է Mariah Carey ալբոմը։ Ալբոմից չոթս երգեր (Vision Of Love, Love Takes Time, Someday և I Don't Wanna Cry) գրավում են առաջին հորիզոնականները ամերիկյան չարթերում։ Ալբոմը հասավ առաջին համարին Billboard Hot 200-ում։ 11 շաբաթ շարունակ այն մնաց չարթերի առաջին հորիզոնականներում։

Ալբոմն ավարտելուց հետո, Columbia-ն 1 միլիոն դոլարից ավել ծախսեց ալբոմին աջակցելու վրա։ 1991 թ.-ին Քերիի 33-րդ Գրեմմի մրցանակաբաշխությանը ելույթից հետո ալբոմը գլխավորեց Billboard 200-ը։ Mariah Carey-ն գլխավորեց չարթերը 11 շարունակական շաբաթ։ Մրայան ստանում է իր առաջին Գրեմմի մրցանակը «Լավագույն սկսնակ կատարող» և «Լավագույն փոփ կատարում» կատեգորիաներում իր առաջին՝ Vision of Love սինգլի համար։ Billboard Hot 100-ում Vision of Love, Love Takes Time, Someday և I Don't Wanna Cry երգերը դարձան համար առաջինը։ Մրայան դարձավ առաջին արտիստը The Jackson 5-ից հետո, ում առաջին չորս երգերը հասել են առաջին հորիզոնականին այդ չարթում։

Mariah Carey-ն 1991 թվականին դարձավ Միացյալ Նահանգների ամենավաճառված ալբոմը, ավելի քան 15 միլիոն օրինակով։

Emotions ալբոմ

խմբագրել

Emotions, երկրորդ ստուդիական ալբոմը Քերին ձայնագրեց և թողարկեց 1991 թ.-ին։ Քերին ալբոմի վրա աշխատել է Ուոլթեր Աֆանասսիեֆֆի հետ, ով փոքր դեր էր ունեցել նրա դեբյուտային ալբոմի ստեղծման գործում։ Քերիի և Մարգուլիսի հարաբերությունները վատացան։ Columbia-ի հետ պայմանագրից առաջ նա ստորագրել էր պայմանագիր Մարգուլիսի հետ, համաձայնելով կիսել ոչ միայն երգերի հեղինակային իրավունքները, այլ նաև ստացված շահույթը։ Բայց երբ եկավ Emotions-ի համար երգեր գրելու ժամանակը, Sony-ն խոստացավ, որ նա կվարձատրվի միայն երգերի համահեղինակ լինելու համար։ Մարգուլիսը ավելի ուշ դատավարություն էր սկսել Sony-ի դեմ, որը ի վերջո հանգեցրել էր նրանց բաժանման։

Emotions Ալբոմը թողարկվել է 1991 թվականի սեպտեմբերի 17-ին։

Դերասանական սրարշավ

խմբագրել

Քերին 1997 թվականին սկսեց մասնագիտական դերասանի դասեր վերցնել, և մի տարվա ընթացքում, նա արդեն ունկնդրում էր կինո դերերի առաջարկները։ Մրայան իր առաջին ելույթն անցկացրեց «Ամուրի» (1999) ռոմանտիկ կատակերգության մեջ, որպես օպերայի երգչուհի։

Ֆիլմադարան

խմբագրել

Ձայնադարան

խմբագրել

Ստուդիական ձայնասկավառակներ

խմբագրել
  • Mariah Carey (Մրայա Քերի, 1990)
  • Emotions (Հուզմունքներ, 1991)
  • Music Box (Երաժշտական արկղ, 1993)
  • Merry Christmas (Ուրախ Սուրբ Ծնունդ, 1994)
  • Daydream (Երազանք, 1995)
  • Butterfly (Թիթեռ, 1997)
  • Rainbow (Ծիածան, 1999)
  • Glitter (Փայլ, 2001)
  • Charmbracelet (Հմայքապարանջան, 2002)
  • The Emancipation of Mimi (Միմիյի ազատագրությունը, 2005)
  • E=MC² (E=MC², 2008)
  • Memoirs of an Imperfect Angel (Մի ոչ կատարյալ հրեշտակի հիշողությունները, 2009)
  • Merry Christmas II You (Շնորհավոր Ձեր Սուրբ Ծնունդը, 2010)
  • Me. I Am Mariah... The Elusive Chanteuse (Ես. ես Մրայան եմ... Անորսալի երգչուհի, 2014)

Այլ ձայնասկավառակներ

խմբագրել
  • MTV Unplugged (1992)
  • #1's (1998)
  • Valentines (2000)
  • Greatest Hits (2001)
  • The Remixes (2003)
  • The Ballads (2009)
  • The Essential Mariah Carey (2011)
  • #1 To Infinity (2015)

Համերգներ

խմբագրել

Շրջագայություններ

խմբագրել

Music Box Tour (1993)

Daydream World Tour (1996)

Butterfly World Tour (1998)

Rainbow World Tour (2000)

Charmbracelet World Tour (2003–04)

The Adventures of Mimi (2006)

Angels Advocate Tour (2009–10)

The Elusive Chanteuse Show (2014)

The Sweet Sweet Fantasy Tour (2016)

All The Hits Tour (Լայոնել Ռիչիյի հետ) (2017)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրայա Քերի» հոդվածին։