Մրգաշատ

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում

Մրգաշատ (նախկին անվանումը՝ Գեչրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Արմավիր քաղաքից մոտ 2 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։ Մրգաշատ է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[5]։

Գյուղ
Մրգաշատ
Զինանշան
Պատկեր:2

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղՄեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1]
Մակերես18.4 կմ²
ԲԾՄ851 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4993[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմրգաշատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[3]
Փոստային ինդեքս0934[4]
Մրգաշատ (Հայաստան)##
Մրգաշատ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մրգաշատի մշտական բնակչությունը կազմել է 4993, առկա բնակչությունը՝ 4873 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[6], որոնց մի մասի նախնիները 1828-1829 թթ. և 1915-1918 թթ. գաղթել են Սուրմալուի գավառից, Խնուսից, Ալաշկերտից, Խոյից և Սալմաստից։ 1949-1950 թթ. այստեղ հաստատվել են Լիբանանից եկած հայրենադարձները[5]։

Մրգաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 1838 2616[6] 1810 2277 3593 4421 4838 5297 4993[2]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և խորդենու մշակությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Գյուղում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1900 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում մ.թ.ա. III-II հազարամյակի «Սև բլուր» բնակատեղին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  4. Code database of Armenia, Արմավիր
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել