Մ40 անհետգլորք թնդանոթ
Մ40 անհետգլորք թնդանոթ[1][2][3][4], թեթև քաշով[5] թնդանոթ, որը մշակվել է 1950-ական թվականների սկզբին և ԱՄՆ բանակում սկսվել է օգտագործվել 1953 թվականին։ Նախատեսված է հակառակորդի կրակակետերը և կենդանի ուժերը ոչնչացնելու, ինչպես նաև զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ 1970-ական թվականների սկզբին՝ սպառազինության մեջ TOW հակատանկային համակարգն ընդունելուց հետո, այն դուրս է բերվել սպառազինությունից։
Մ40 անհետգլորք թնդանոթ | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | 105 mm recoilless rifle? |
Երկիր | ԱՄՆ |
Ծառայության ընդունման տարի | 1953 |
Պատերազմներ | Վիետնամի պատերազմ |
Արտադրող | ՈՒոթերվոլետի զինանոց |
Փամփուշտի տեսակ | high-explosive anti-tank warhead? և 106 x 607 mm R? |
Մ40-ը դրսևորվել է որպես արդյունավետ զենք։ Այն իր դասի աշխարհում ամենատարածված մոդելներից մեկն է։ Մ40-ն աշխարհի ավելի քան 50 երկրների բանակների սպառազինության մասն է կազմում։
Կառուցվածք
խմբագրելԹնդանոթն ունի ակոսավոր փող և մխոցային փակաղակ՝ ելքային 4 ծայրափողակներով։ Այս սարքում օգտագործվել է փոքր բացվածքներով հորատման պարկուճ։ Գազի մի մասը անցնել է դրա միջով և հետ շպրտվել հատուկ ծայրափողակների միջով՝ դրանով իսկ ստեղծելով ռեակտիվ պահ, որը ճնշում է հետահրման ուժը։
Մ40-ն առաջին անհետգլորք թնդանոթն է, որն ունի նշանոցի հարմարություն ինչպես ուղիղ նշանառությամբ, այնպես էլ փակ կրակակետերից կրակելու համար։ Ուղիղ նշանառությամբ և փակ դիրքերից կրակելու համար թնդանոթի վրա տեղադրված է հեռադիտակային նշանոց։ Թնդանոթի դարձկեն և ամբարձիչ մեխանիզմներին կցված են ձեռքի շարժակներ։
M79 հրետասայլը սարքավորված է երեք շարժական հրետասայլերով, որոնցից մեկին կցված է անիվ, իսկ մյուս երկուսին՝ ծալովի բռնատեղ։
Բացի այդ, Մ40 անհետգլորք թնդանոթը հաճախ տեղադրվել է բարձր անցանելիությամբ ավտոմեքենաների և զրահատեխնիկայի վրա. M38A1, M151, AIL «Storm» «ջիպեր», «Land Rover» և HMMWV, M113 ACAV զրահավոր փոխադրիչ մեքենաներ, ինչպես նաև «Օնտոս» և «տիպ 60» ինքնագնաց հրետանային սարքերի վրա։
Կրակելու համար թնդանոթի վերևում տեղադրվել է Մ8 12,7 միլիմետրանոց նշանափորձման գնդացիր (որն օգտագործվում է բալիստիկ հատուկ փամփուշները կրակելու համար՝ 106 միլիմետրանոց Մ40-ի կրակոցի հետագծին համապատասխան)։
1968 թվականի վերջին ԱՄՆ-ում Մ40 անհետգլորք թնդանոթի համար ստեղծվել է գիշերային նշանոց[6]։
Ներառված կառույցներ
խմբագրելԹնդանոթի և զինամթերքի արտադրությամբ զբաղվել են հետևյալ կառույցները.
- Թնդանոթ
- Հրանոթ – Ուոտերվլիտի արսենալ (պետական ձեռնարկություն), Ուոտերվլիտ, Նյու Յորք,
- Հենոց – Bouligny Co., Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա[7]։
- Ռազմամթերք
- Պարկուճ – Temco, Inc., Նեշվիլ, Թենեսի[8], FMC Corp., Սան Խոսե, Կալիֆոռնիա;[9] Harvey Aluminum Sales, Inc., Թորենս, Կալիֆոռնիա[10], Kisco Co., Inc., Սենթ Լուիս, Միսսուրի[11],
- Արկ – Firestone Tire & Rubber Co., Ակրոն, Օհայո[12], Northrop Corp., Nortronics Div., Անահայմ, Կալիֆոռնիա[13][14], Whirlpool Corp., Էվանսվիլ, Ինդիանա[15],
- Պոչամաս – Temco, Inc., Նեշվիլ, Թենեսի[16],
- Պայթուցիչ – Hamilton Watch Co., Լանկաստեր, Փենսիլվանիա[13]։
Մարտավարատեխնիկական բնութագիր
խմբագրել- Թնդանոթի զանգվածը՝ 16,9-18,25 կգ
- Բարձրացման անկյունն անսահմանափակ է։
- Հորիզոնական ուղղորդման անկյունն առանց սահմանափակումների է։
Ռազմամթերք
խմբագրելՄ40 անհետգլորք թնդանոթից կրակելու համար օգտագործում են ունիտար կրակոցներ, մշակվել են ռազմամթերքի մի քանի տարբերակներ.
- M368 – իներտ մարտագլխիկով պրակտիկ կրակոցները կիրառվում են հրաձգության ուսուցման ժամանակ։
- M344 High-Explosive Anti-Tank (HEAT) – կումուլյատիվ հակատանկային կրակոց (հանվել է սպառազինությունից, չի արտադրվում)։ Կրակոցի զանգված՝ 16,711 կգ, մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, հեռահասողություն՝ 998,5 մմ, արկի սկզբնական արագություն՝ ~ 500 մ/վ, արդյունավետ կրակոցի հեռավորություն՝ մինչև 1200 մ։
- M344A1 High-Explosive Anti-Tank (HEAT) – կումուլյատիվ հակատանկային կրակոց։ Մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, արկի սկզբնական արագություն՝ 503 մ/վ, արդյունավետ կրակոցի հեռավորություն՝ 1350 մ։
- M346A1 High Explosive Plastic-Tracer (HEP-T) – զրահահար-ֆուգասային կրակոց, այն «Composition A3» պլաստիկ պայթուցիկ նյութով լիցքավորված բեռնարկղ է։ Մարտագլխիկի զանգված՝ 7,9 կգ, արկի սկզբնական արագություն՝ 498 մ/վ։
- M581 Antipersonnel (Canister) – հակահետևակային հետագծող բեկորային կրակոց։ Այն բարակապատ կոնտեյներ է, որը պարունակում է 13 գրան քաշով և պողպատե նետերի տեսքով 6000 հատ խոցող տարրեր։
- RAT 700 – կումուլյատիվ հակատանկային կրակոց։
- M-DN11 – ֆուգասային կրակոց։
- PFF – բեկորա-ֆուգասային կրակոց, նախատեսված է հետևակի, ոչ զրահապատ և թեթև զրահապատ մեքենաների դեմ պայքարի համար։
- 106 3A – կումուլյատիվ հակատանկային կրակոց։ Արտադրվում է «Bofors» կորպորացիայում։ Ներթափանցումը՝ 700 մմ[17]։
Մ40-ի ռազմամթերք արտադրվել և արտադրվում են նաև Ավստրիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում։
Արտադրող երկրներ
խմբագրելԱՄՆ-ում Մ40 թնդանոթ արտադրվել է «Watervliet Arsenal» զենքի արտադրամասում, բացի այդ, թնդանոթ և ռազմամթերք թողարկվել են նաև մի շարք այլ երկրներում.
- Իսրայելում Մ40 թնդանոթների և ռազմամթերքի արտադրությունը կազմակերպել է IMI ընկերությունը։
- Իրանում Մ40Ա2-ի արտադրությամբ (ANTI-TANK GUN 106 անվանմամբ)[18] սկսել է զբաղվել «Defense Industries Organization» ընկերությունը։
- Պակիստանում Մ40Ա1 թնդանոթի արտադրությունը ձեռնարկել է «Wah-2» ընկերությունը, բացի այդ, թողարկվում էին թնդանոթի ռազմամթերք[19]։
- Ճապոնիայում արտադրությունը կազմակերպում էր «Japan steel works» ընկերությունը։
Շահագործող երկրներ
խմբագրել- Բանգլադեշ – 238 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[20]
- Բահրեյն – 25 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[21]
- Բրազիլիա – 194 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[22]
- Բոլիվիա – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[23]
- Վենեսուելա – 175 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[24]
- Գաբոն – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[25]
- Գվատեմալա – 56 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[26]
- Հոնդուրաս – 56 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[26]
- Հունաստան – 581 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[27]
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[28]
- Ջիբութի – 16 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[29]
- Դոմինիկյան Հանրապետություն – 20 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[30]
- Իսրայել – 1956-1973 թվականներին М40-ը եղել է Ցահալի հետևակային բրիգադների հակատանկային զենքի հիմքը։
- Հնդկաստան – ավելի քան 3000 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[31]
- Իրան – ոչ պակաս 200 միավոր М40 2016 թվականի դրությամբ[32]
- Ինդոնեզիա – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[33]
- Կամերուն – 40 միավոր М40A2 2016 թվականի դրությամբ[34]
- Կոտ դ'Իվուար – ոչ պակաս 12 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[35]
- Եգիպտոս – 144 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[36]
- Կոլումբիա – 73 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[37]
- Կորեայի Հանրապետություն– որոշակի քանակությամբ М40A2 2016 թվականի դրությամբ[38]
- Լաոս – որոշակի քանակությամբ М40 2016 թվականի դրությամբ[39]
- Լեսոթո – 6 միավոր М40 2016 թվականի դրությամբ[40]
- Լիբանան – 113 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[41]
- Լիբիա – որոշակի քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[42]
- Մավրիտանիա – ոչ պակաս 90 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[43]
- Մադագասկար – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[44]
- Մալայզիա – 24 միավոր М40 2016 թվականի դրությամբ[45]
- Մարոկկո – 350 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[46]
- Մեքսիկա – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ, М40А1-երի մի մասը տեղադրվել է տեխնիկայի վրա[47]
- Մյանմա – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[48]
- Նիգեր – 8 միավոր М40 2016 թվականի դրությամբ[49]
- Նիգերիա – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[50]
- Պակիստան – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[51]
- ԱՄԷ – 12 միավոր М40 2016 թվականի դրությամբ[52]
- Պերու – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[53]
- Պորտուգալիա – 45 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[54]
- Սալվադոր – 20 միավոր Մ40Ա1 (դրանցից 16-ը տեղադրվել է տեխնիկայի վրա) 2016 թվականի դրությամբ[55]
- Սաուդյան Արաբիա – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[56]
- Սինգապուր – 90 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[57]
- Սուդան – 40 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[58]
- Թայվան – 500 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[59]
- Թաիլանդ – 150 միավոր М40 2016 թվականի դրությամբ[60]
- Թուրքիա – 2329 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[61]
- Գերմանիայի Դաշնային Հանրապետություն[62]
- Ուրուգվայ – 69 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[63]
- Ֆիլիպիններ – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[64]
- Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն – 14 միավոր 2018 թվականի դրությամբ[65]
- Չադ – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[66]
- Չիլի – 213 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[67]
- Շրի Լանկա – ոչ պակաս 30 միավոր М40 2016 թվականի դրությամբ[68]
- Էկվադոր – 24 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[69]
- Էստոնիա – 30 միավոր Մ40Ա1 2016 թվականի դրությամբ[70]
- Հարավաֆրիկյան Հանրապետություն – անհայտ քանակությամբ Մ40Ա1 2016 թվականի դրությամբ, М40А1-երի մի մասը տեղադրվել է տեխնիկայի վրա[71]
M40 ահաբեկիչների կողմից օգտագործվել է Լիբիայում և Սիրիայում[72]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «M40 - Weaponsystems.net». weaponsystems.net. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «M40 RR 106mm Recoilless Rifle - United States». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Pike, John. «M40 106mm Recoilless Rifle». www.globalsecurity.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Bob Stoner GMCM (SW) Ret. (2005). «M40A1 106MM Recoilless Rifle with M8C Spotting Rifle». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Приборы ночного видения // "Военный вестник", № 8, 1969. стр.126
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, April 1967, v. 3, no. 4, p. 43.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, June/July 1967, v. 3, no. 6, p. 33.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, April 1966, v. 2, no. 4, p. 26.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, May 1966, v. 2, no. 5, p. 27.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, December 1970, v. 6, no. 12, p. 42.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, December 1965, v. 1, no. 12, p. 26.
- ↑ 13,0 13,1 Defense Procurement. // Defense Industry Bulletin, August 1966, v. 2, no. 8, p. 26.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, July 1966, v. 2, no. 7, p. 24.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, April 1968, v. 4, no. 4, p. 47.
- ↑ Defense Procurement. // Defense Industry Bulletin, November 1968, v. 4, no. 11, p. 38.
- ↑ OPFOR Worldwide Equipment Guide, Sept. 2001. стр. 1-20 Արխիվացված է Հունվար 3, 2012 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2012-01-03 Wayback Machine
- ↑ ANTI-TANK GUN 106 (сайт производителя) Արխիվացված է Օգոստոս 10, 2012 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2012-08-10 Wayback Machine
- ↑ подполковник П. Кашутин. Военная промышленность Пакистана // "Зарубежное военное обозрение", № 4 (805), апрель 2014. стр.22-33
- ↑ Military Balance 2016. — С. 236.
- ↑ Military Balance 2016. — С. 322.
- ↑ Military Balance 2016. — С. 383.
- ↑ Military Balance 2016. — С. 380.
- ↑ Military Balance 2016. — С. 416.
- ↑ Military Balance 2016. — С. 446.
- ↑ 26,0 26,1 Military Balance 2016. — С. 399.
- ↑ Military Balance 2016. — С. 104.
- ↑ Military Balance 2016. — С. 441.
- ↑ Military Balance 2016. — С. 442.
- ↑ Military Balance 2016. — С. 394.
- ↑ Military Balance 2016. — С. 251.
- ↑ Military Balance 2016. — С. 328.
- ↑ Military Balance 2016. — С. 257.
- ↑ Military Balance 2016. — С. 434.
- ↑ Military Balance 2016. — С. 439.
- ↑ Military Balance 2016. — С. 85.
- ↑ Military Balance 2016. — С. 390.
- ↑ Military Balance 2016. — С. 268.
- ↑ Military Balance 2016. — С. 271.
- ↑ Military Balance 2016. — С. 452.
- ↑ Military Balance 2016. — С. 340.
- ↑ Military Balance 2016. — С. 342.
- ↑ Military Balance 2016. — С. 343.
- ↑ Military Balance 2016. — С. 454.
- ↑ Military Balance 2016. — С. 272.
- ↑ Military Balance 2016. — С. 345.
- ↑ Military Balance 2016. — С. 404,405.
- ↑ Military Balance 2016. — С. 276.
- ↑ Military Balance 2016. — С. 460.
- ↑ Military Balance 2016. — С. 461.
- ↑ Military Balance 2016. — С. 279.
- ↑ Military Balance 2016. — С. 358.
- ↑ Military Balance 2016. — С. 410,411.
- ↑ Military Balance 2016. — С. 130.
- ↑ Military Balance 2016. — С. 398.
- ↑ Military Balance 2016. — С. 351,353.
- ↑ Military Balance 2016. — С. 287.
- ↑ Military Balance 2016. — С. 471.
- ↑ Military Balance 2016. — С. 291.
- ↑ Military Balance 2016. — С. 293.
- ↑ Military Balance 2016. — С. 148.
- ↑ полковник В. Сергеев. Мотопехотные и танковые подразделения бундесвера // "Военный вестник", № 3, 1969. стр.121-127
- ↑ Military Balance 2016. — С. 414.
- ↑ Military Balance 2016. — С. 284.
- ↑ Military Balance 2018. — С. 453.
- ↑ Military Balance 2016. — С. 437.
- ↑ Military Balance 2016. — С. 387.
- ↑ Military Balance 2016. — С. 289.
- ↑ Military Balance 2016. — С. 396.
- ↑ Military Balance 2016. — С. 91.
- ↑ Military Balance 2016. — С. 468.
- ↑ Ancient U.S. Weapon Makes a Surprise Reappearance in Syria
Գրականություն
խմբագրել- (JAH) Terry Gander and Ian Hogg (ed.), Jane's Ammunition Handbook 1994, Coulsdon: Jane's Information Group Ltd., 1993.
- (JIW) Richard Jones and Leland Ness (ed.), Jane's Infantry Weapons 2007–2008, Coulsdon: Jane's Information Group Ltd., 2007.
- Neville, Leigh (2018 թ․ ապրիլի 19). Technicals: Non-Standard Tactical Vehicles from the Great Toyota War to modern Special Forces. New Vanguard 257. Osprey Publishing. ISBN 9781472822512.
- International Institute for Strategic Studies (February 2016). The Military Balance 2016. Vol. 116. Routlegde. ISBN 9781857438352.
Արտաքին հղումներ
խմբագրել- Technical Manual TM9-1005-221-20P — ԱՄՆ բանակի ուղեցույց Մ40Ա2 և Մ40Ա4 վերանորոգման ու շահագործման համար (1969 թվականի հուլիսի 27-ից)
- Bob Stoner. M40A1 106mm Recoilless Rifle with M8C Spotting Rifle // «Ordnance Notes», 2005
- M40 106mm Recoilless Rifle (сайт Global Security)
- 106 միլիմետրանոց անհետգլորք թնդանոթ Մ40