Յակով Գոլուբև
Յակով Գոլուբև (ռուս.՝ Голубев Яков Андреевич, դեկտեմբերի 30, 1913, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 19, 1973, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, բնանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Յակով Գոլուբև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1913 |
Ծննդավայր | Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 19, 1973 (59 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՅակով Գոլուբևը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 30-ին Վիտեբսկ նահանգի Վելյաշկովիչի բելառուսական գյուղում։ 1926 թվականից ապրել է Լենինգրադում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է գործարանում, միաժամանակ սովորել է «Կարմիր պուտիլովեց» գործարանին կից գեղանկարչության խմբակում։ 1934 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի նախապատրաստական դասարաններ։ 1936-1941 թվականներին սովորել է ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում` Արկադի Ռիլովի և Միխայիլ Ֆյոդորովի մոտ։ 1937 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Ինստիտուտն ավարտելուն խանգարում է պատերազմը։ 1941 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ Մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը։ Երկու անգամ ծանր վիրավորվել է։
Զորացրումից հետո 1947 թվականից աշխատել է Լենիզոյում։ Նույն տարում դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Հռչակ և ճանաչում է ստացել որպես քնարական բնանկարի վարպետ։ «Հանդարտ օրը»[2] (1951 թվական), «Ավդիվո»[3] (1953 թվական), «Եղանակը բացվում է» (1954 թվական), «Դռնակը»[4] (1955 թվական), «Սպիտակ ծովի մոտ», «Փոքրիկ լեռը»[5] (երկուսն էլ` 1956 թվական), «Նյուդ-սար»[6], «Լենինի տնակը Կրասնոյարսկում», «Մարտի սկզբին»[7] (բոլորը` 1957 թվական), «Բելոզերսկու եզրին»[6] (1958 թվական), «Կրասնոյարսկյան սյունները»[8] (1960 թվական), «Գարունը Կոլայի թերակղզի վրա»[9] (1961 թվական), «Անտառային ծաղիկները», «Ձմեռային ժանյակը»[10] (երկուսն էլ` 1962 թվական), «Ուշ աշունը»[11] (1963 թվական), «Կապույտ ջուրը»[12] (1965 թվական), «Գարնանային խոտը»[13], «Գարնանային եղանակը» (երկուսն էլ` 1968 թվական), «Ուռենիները ծաղկում են»[14], «Գետածոցը», «Վտակը»[15] (բոլորը` 1969 թվական), «Կեչու ընձյուղը»[16], «Ձյունածածկ ափերը»[17] (երկուսն էլ` 1972 թվական) և այլ նկարների հեղինակ է։
Մահացել է 1973 թվականի մայիսի 19-ին Լենինգրադում` 60 տարեկան հասակում։
Յակով Գոլուբևի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի[18], Ճապոնիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հայտնի են Յակով Գոլուբևի դիմանկարները, որոնք կատարվել են տարբեր տարիներին լենինգրադյան նկարիչների կողմից, այդ թվում` Օլեգ Լոմակինի[19]։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1951 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1954 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1955 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1956 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1957 թվական` (Լենինգրադ) 1917-1957 թվականներ. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1958 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) 1960 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Մոսկվա) Խորհրդային Ռուսաստան. հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) «Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես»-ը բացվել է Ռուսական պետական թանգարանի դահլիճներում։
- 1962 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ. զոնալ ցուցահանդես։
- 1965 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1968 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1969 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1972 թվական` (Լենինգրադ) Հայրենի երկրում. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1974 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1976 թվական` (Մոսկվա) Լենինգրադի կերպարվեստը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.14.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.10.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.9.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.9.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.9.
- ↑ 6,0 6,1 Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.10.
- ↑ 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.12.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.26.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.14.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.11.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.17.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.12.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог.— Л: Художник РСФСР, 1971. — с.7.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1969 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.9-10.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.6.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.17-18.
- ↑ По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.12.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.6-7.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года.— Л: Художник РСФСР, 1970. — с.20.
Աղբյուրներ
խմբագրել- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.10.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.9.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.9.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.9.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.12.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.10.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.8.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.14.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.26.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.14.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.11.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.17.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.12.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.7.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1969 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.9-10.
- По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.12.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.6.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.17-18.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.14.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.384, 393, 397, 400, 443. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Смирнова, В. В. Голубев Яков Андреевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.267-269.