Յակով Սեմյոնովիչ Եսելևիչ (ռուս.՝ Яков Семёнович Еселевич , մայիսի 29, 1915(1915-05-29), Աչինսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2000(2000-07-31), Կրասնոյարսկ, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ[1], Ռուսաստանի վաստակավոր նկարիչ (1998)[2], դիմանկարի վարպետ։

Յակով Եսելևիչ
Ծնվել էմայիսի 29, 1915(1915-05-29)
ԾննդավայրԱչինսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 31, 2000(2000-07-31) (85 տարեկան)
Մահվան վայրԿրասնոյարսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1915 թվականի մայիսի 29-ին Ռուսական կայսրության Ենիսեյի նահանգի Աչինսկ քաղաքում։ 1927 թվականին հաճախել է հայրենի քաղաքի գեղարվեստի դպրոցը։ 1932 թվականից ապրել է Կրասնոյարսկ քաղաքում և սովորել հողաշինարարական տեխնիկումում, միևնույն ժամանակ որպես նկարիչ աշխատել քաղաքային ակումբներում ու Կարմիր բանակի մշակույթի տանը, արվեստի հարցերով հանձնաժողովի գեղարվեստական արհեստանոցում։ 1939 թվականին ավարտել է Կրասնոյարսկի գեղարվեստի դպրոցը (Ա․ Շեստակովի և Դ․ Կարատանովի դասարանը)։ Մասնակցել է Մեծ հայրենական պատերազմին։ 1946 թվականից մասնակցել է տարածաշրջանային ցուցահանդեսների, եղել «Художник» ընկերության ղեկավար կազմի անդամ։ 1949—1962 թվականների ընթացքում եղել է ՌՍՖՍՀ նկարիչների միության Կրասնոյարսկի կազմակերպության խորհրդի անդամ, 1956—1960 և 1961—1962 թվականների ընթացքում՝ խորհրդի նախագահ։ Խորհրդային նկարիչների I համամիութենական համագումարի (Մոսկվա, 1957 թվական) և ԽՍՀՄ նկարիչների II համագումարի (1962 թվական) պատգամավոր էր, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների մասնակից։

Վախճանվել է 2000 թվականի հուլիսի 31-ին Կրասնոյարսկում և հուղարկավորվել քաղաքային Բադալիկյան գերեզմանատանը։

Աշխատանքներ

խմբագրել
  • Աշխատանքներից են՝ «Պետական մրցանակների դափնեկիր Կրասնոյարսկի աղյուսների գործարանի վարպետ Ա. Ի. Վիրուպաևայի դիմանկարը» (1953), «Իյուսի սովխոզի կթվորուհի Դ․ Կոպչեգաշևայի դիմանկարը», «ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Վ․ Նեկլյուդովայի դիմանկարը» (1978), «Խորհրդային Միության հերոս Վ․Ուզուի դիմանկարը», (1945) Կրասնոյարսկի տարածաշրջանային թանգարանում, «ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Ն․ Պրոզորովի դիմանկարը» (1978) Կրասնոյարսկի Վ․ Սուրիկովի անվան պետական գեղարվեստի թանգարանում, «Կրկնակի ինքնադիմանկար» (1985), «Ելենա Ստասովայի դիմանկարը» (1986, մասնավոր հավաքածու, Կրասնոյարսկ), «Դստեր դիմանկարը» (1956, նկարչի ընտանեկան հավաքածու)։
  • Եսելևիչի վրձնած դիմանկարների մի զգալի հավաքածու պահպանվում է Կրասնոյարսկի Վ․ Սուրիկովի անվան պետական գեղարվեստի թանգարանում։

Նկարչի աշխատանքները ցուցադրված են նաև Ռուսաստանի այլ թանգարաններում, պահպանվում են ռուս կոլեկցիոներների մասնավոր հավաքածուներում, 1980-ական թվականներին նկարչի շատ աշխատանքներ վաճառվել են արտասահմանում և գտնվում են ԱՄՆ-ի ու Ճապոնիայի մասնավոր հավաքածուներում։

Կարևորագույն ցուցահանդեսներ

խմբագրել
  • ՌՍՖՍՀ նկարիչների աշխատանքների ցուցահանդես, Մոսկվա, 1953 թվական
  • Համամիութենական արվեստի ցուցահանդես ՝ նվիրված Կոմերիտմիության 40-ամյակին, Մոսկվա, 1958 թվական
  • 50-ամյակի առթիվ անհատական արվեստի ցուցահանդես, Կրասնոյարսկ, 1966 թվական
  • III Համամիութենական արվեստի ցուցահանդես, Բաքու, 1967 թվական
  • Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի նկարիչների աշխատանքների ցուցահանդես, Մոսկվա, 1971 թվական
  • Ցուցահանդես «Կրասնոյարսկի նկարիչներ», Մոսկվա, 1976 թվական
  • Krasուցահանդես «Կրասնոյարսկի նկարիչներ», Լենինգրադ, 1977 թվական
  • «Միշտ պատրաստ» համամիութենական ցուցահանդես, Մոսկվա, 1977 թվական
  • III Համառուսական արվեստի ցուցահանդես «Հայրենի երկրով», Կրասնոյարսկ, 1983 թվական
  • «Սիբիրի գրաֆիկա» ցուցահանդես, Մոսկվա
  • 80-ամյակի կապակցությամբ անհատական ցուցահանդես, Կրասնոյարսկ, 1995 թվական
  • Ցուցահանդես՝ նվիրված Յակով Եսելիևիչի 100-ամյակին, Կրասնոյարսկ, 2015 թվական

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Яков Семенович Еселевич - Биография художника, известные произведения, выставки». Artchive. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Յակով Եսելևիչ». 21.07.2020.

Արտաքին հղումներ

խմբագրել