Յակուբ Բլաշչիկովսկի
Յակուբ Բլաշչիկովսկի (լեհ.՝ Jakub Błaszczykowski, դեկտեմբերի 14, 1985[1][2][3][…], Տրուսկոլասի, Վրենչիցա-Վելկա, Բլուբուցկ, Սիլեզիայի վոյեվոդություն և Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն[4]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում և Լեհաստանի հավաքականի ավագն է։ 2014 թ. հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 15,000,000€ է։
Յակուբ Բլաշչիկովսկի լեհ.՝ Jakub Błaszczykowski | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Յակուբ Բլաշչիկովսկի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Լեհաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1985 (38 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Տրուսկոլյասի, Լեհաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վիսլա Կրակով | ||||||||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կենսագրություն
խմբագրելՅակուբ Բլաշչիկովսկին ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 14-ին Տրուսկոլյասի քաղաքում։ Երբ Յակուբը 8 տարեկան էր, սկսեց զբաղվել ֆուտբոլով Չեստնոխովա քաղաքի տեղական ակումբում՝ «Ռակուվում»։ Երբ Յակուբը 10 տարեկան էր, նրա հայրը սպանեց մորը, ինչը Յակուբը շատ ծանր տարավ, և դադարել էր այցելել ֆուտբոլային մարզումների և նույնիսկ դպրոց։ Մոր մահից հետո նրա դաստիարակությամբ սկսեց զբաղվել նրա տատիկը՝ Ֆելիցիա Բժենչիկովան, ով Յակուբի համար երկրորդ մայր էր։ 2011 թվականին ֆուտբոլիստը հրաժարվեց շփվել հոր հետ։ 2012 թվականի մայիսին նրա հայրը մահացավ 56 տարեկան հասակում։
Ակումբային կարիերա
խմբագրելԿուբան «Ռակուվ» և «Գուրնիկ» ֆուտբոլային ակումբների սան է։
Պրոֆեսիանալ ֆուտբոլում նորամուտը նշել է 2003 թվականին՝ «Չենստոխովա» ակումբի կազմում, որտեղ և անցկացրել է 2 մրցաշրջան և մասնակցել առաջնության 24 խաղերին։ «Չենստոխովայի» կազմում Յակուբը գլխավոր ռմբարկուներից մեկն էր՝ յուրաքանչյուր խաղում միջին հաշվով 0.46 գոլ։
Ակումբում ցուցադրած հիանալի խաղի շնորհիվ շարժեց Կրակովի «Վիսլա» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբի հետաքրքրությունը, որտեղ նա գնաց 2005 թվականին։ Կրակովում նա անցկացրեց իր ֆուտբոլային կարիերայի մյուս երկու մրցաշրջանները։ «Վիսլայի» կազմում գրեթե միշտ եղել է առաջին կազմի խաղացող։
Դորտմունդի «Բորուսիային» Կուբան միացավ 2007 թվականին։ Մինչև հիմա Բլաշչիկովսկին հասցրել է անցկացնել ավելի քան 180 հանդիպում Բունդեսլիգայում, երկու անգամ անընդմեջ դառնալով Գերմանիայի չեմպիոն։
Կարիերան հավաքականում
խմբագրել2004 թվականին Յակուբը նորամուտը նշեց Լեհաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում, որտեղ մասնակցեց 8 խաղի։ 2005-2006 թվականներին նա Լեհաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականում մասնակցեց 3 պաշտոնական խաղերի և իր հաշվին գրանցեց 1 գոլ։ 2005 թվականին պաշտպանում էր Լեհաստանի ֆուտբոլի երկրորդ հավաքականի գույները։ Մասնակցել է 1 խաղի։ 2006 թվականին նորամուտը նշեց Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Մասնակցել է 68 հանդիպման, որի ընթացքում կարողացել է իր հաշվին գրանցել 14 գոլ։
Կարիերայի վիճակագրությունը
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային առաջնություն | Ազգային գավաթներ[nb 1] | Մայրցամաքային[nb 2] | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Փոխ․ | Գոլ | Փոխ․ | Գոլ | Փոխ․ | Գոլ | Փոխ․ | Գոլ | |||
Չենստոխովա ՖԱ | 2002–03 | III լիգա | 2 | 0 | – | – | 2 | 0 | ||
2003–04 | 13 | 5 | – | – | 13 | 5 | ||||
2004–05 | 9 | 6 | – | – | 9 | 6 | ||||
Վիսլա Կրակով | 2004–05 | Էքստրակլաս | 11 | 1 | 4 | 1 | – | 15 | 2 | |
2005–06 | 17 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 20 | 0 | ||
2006–07 | 23 | 2 | 1 | 1 | 8 | 0 | 32 | 3 | ||
Բորուսիա Դորտմունդ | 2007–08 | Բունդեսլիգա | 24 | 1 | 3 | 0 | – | 27 | 1 | |
2008–09 | 27 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 29 | 3 | ||
2009–10 | 32 | 1 | 2 | 0 | – | 34 | 1 | |||
2010–11 | 29 | 3 | 1 | 0 | 7 | 0 | 37 | 3 | ||
2011–12 | 29 | 6 | 6 | 0 | 5 | 1 | 40 | 7 | ||
2012–13 | 27 | 11 | 4 | 2 | 10 | 1 | 41 | 14 | ||
2013–14 | 16 | 2 | 2 | 0 | 6 | 1 | 24 | 3 | ||
2014–15 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | Չենստոխովա ՖԱ | 24 | 11 | – | – | – | – | 24 | 11 | |
Ընդհանուր | Վւսլա Կրակով | 51 | 3 | 7 | 2 | 9 | 0 | 67 | 5 | |
Ընդհանուր | Բորուսիա Դորտմունդ | 186 | 27 | 18 | 2 | 31 | 3 | 235 | 32 | |
Կարիերայի ընթացքում | 261 | 41 | 25 | 4 | 40 | 3 | 326 | 48 |
- ↑ Ներառում է Գերմանիայի գավաթը և Գերմանիայի սուպերգավաթը
- ↑ Ներառում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
- Լեհաստանի չեմպիոն (1)։ 2004/05,
- Ընդհանուր։ 1 մրցանակ
- Գերմանիայի չեմպիոն (2)։ 2011, 2012
- Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2012
- Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2013
- Ընդհանուր։ 4 մրցանակ
Անձնական
- Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2008, 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 90minut.pl (польск.) — 2003.
Արտաքին հղումներ
խմբագրել- Յակուբ Բլաշչիկովսկի (լեհ.)
- Յակուբ Բլաշչիկովսկի (անգլ.)
- Կարգավիճակը Fussballdaten.de կայքում (գերմ.)
- Պրոֆիլը pzpn.pl կայքում(չաշխատող հղում) (լեհ.)
- Պրոֆիլը transfermarkt.de կայքում(չաշխատող հղում)
- Պրոֆիլ(չաշխատող հղում)
- Պրոֆիլ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Բլաշչիկովսկի» հոդվածին։ |