Յակութ ալ-Համավի
Յակուտ (1178[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - օգոստոսի 20, 1229, Հալեպ, Սիրիա), արաբ աշխարհագրագետ, պատմիչ և բանասեր։ Ծագումով՝ հույն։
Յակութ ալ-Համավի արաբ․՝ ياقوت بن عبد الله الحَمَوي الرومي | |
---|---|
Ծնվել է | 1178[1] Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 20, 1229 Հալեպ, Սիրիա |
Գերեզման | Al Khaisaran cemetery |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, գրող և պատմաբան |
Գործունեության ոլորտ | պատմություն, բանասիրություն և աշխարհագրություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[2] |
Փոքր հասակում վաճառվել է ստրկության մի արաբ առևտրականի։ Իբրև տիրոջ առևտրական գործակալ, եղել է շատ երկրներում։ 1200 թվականին ազատություն է ստացել։ Գրել է աշխարհագրական այբբենական բառարան («Մուջամ ալ Բուլդան») և «Գրականագետների բառարան»՝ արաբ մատենագիրների մասին։ Արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի վերաբերյալ, ընդհանրացրել է արաբ մատենագիրների տվյալները Հայկական լեռնաշխարհի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 109)։ |