Յանգ Թագ
Ջեֆրի Վիլյամս (անգլ.՝ Jeffrey Williams, օգոստոսի 16, 1991[1], Sylvan Hills, Ատլանտա և Ատլանտա[2]), ավելի հայտնի է որպես Յանգ Թագ (Young Thug), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ որոշակի հայտնիություն է ձեռք բերել 2013 թվականին թողարկված իր «1017 Thug» միքսթեյպի շնորհիվ։ 2014 թվականին ձեռք բերել համաշխարհային հայտնիություն, իր մասնակցությունն ունենալով այնպիսի հիթային երգերում, ինչպիսիք են՝ Թայգայի «Hookah»[3], T.I.-ի «About the Money»[4] և Rich Gang-ի «Lifestyle»[5] երգում։ Բայցի այդ, բազմաթիվ անգամներ համագործակցել է ամերիկացի ռեփերներ Վակա Ֆլոկա Ֆլեյմի և Rich Homie Quan-ի հետ։
Յանգ Թագ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Young Thug |
Ի ծնե անուն | Ջեֆրի Վիլյամս |
Նաև հայտնի է որպես | Young Thug |
Ծնվել է | օգոստոսի 16, 1991[1] (33 տարեկան) Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2009-ներկա |
Լեյբլ | 300 Entertainment, 1017 Brick Squad Records, Asylum Records, Atlantic Records |
Կրթություն | Հարավային Ատլանտայի ավագ դպրոց և Գյումրու 3 ավագ դպրոց |
Կապված | Գուչի Մեն, Վակա Ֆլոկա Ֆլեյմ, Rich Homie Quan, T.I., Թրևիս Սքոթ |
Կայք | youngstonerliferecords.com |
![]() |
Կարիերա
խմբագրել2011-2012 թվականների ընթացքում «I Came From Nothing» միքսթեյպի առաջին, երկրորդ և երրորդ մասերը թողարկելուց հետո, 2013 թվականին Յանգ Թագը ստորագրում է պայմանագիր ռեփեր Գուչի Մենի 1017 Brick Squad Records ձայնագրման լեյբլի հետ և դառնում է անդամ։ Այնուհետև այդ լեյբլի օգնությամբ նա թողարկում է իր «1017 Thug» անվանումը կրող միքսթեյպը, որը արժանանում է երաժշտական քննադատների դրական արձագանքներին։ Միքսթեյպը ընդգրկվում է Pitchfork Media-ի «Տարվա ալբոմներ․ Պատվավոր հիշատակություն»[6], Complex ամսագրի «2013-ի լավագույն 50 ալբոմներ»[7], Rolling Stone ամսագրի «2013-ի լավագույն 10 միքսթեյպներ»[8], The Guardian-ի «2013-ի հինգ լավագույն միքսթեյպներ»[9] ցանկերում, իսկ բրիտանական FACT ամսագիրը այն համարում է 2013 թվականի լավագույն միքսթեյպը[10]։ Երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների է արժանանում նաև միքսթեյպի «Picacho» երգը, որը ընդգրկվում է Pitchfork Media-ի[11] և Rolling Stone-ի[12] 2013 թվականի ընթացքում թողարկված 100 և Spin[13] ամսագրի 50 լավագույն երգերի ցանկում։ 2013 թվականի հուլիսին Complex ամսագիրը Յանգ Թագին նաև ընդգրկեց իր 25 նոր ռեփերների ցանկում[14]։
Կատարողական արվեստ
խմբագրելԵրաժշտական ոճ
խմբագրելՅանգ Թագը հայտնի է իր էքսցենտրիկ[15] և տարբեր ձայներով երգելու կարողությամբ[10]։ XXL ամսագիրը նրա կատարողական ոճը անվանել է «տարօրինակ ռեփ»[16], իսկ Pitchfork Media կայքը այն նշել է որպես «աննախադեպ տարբերվող»[17]։ The Fader ամսագիրը Յանգ Թագի երաժշտական ոճը նկարագրելիս գրում է, որ նա իր բոլոր երգերում սովորաբար բղավում և նվնվում է[18], իսկ Billboard ամսագիրը գրել է, որ ոչ ոք չի կարող որևէ բան հասկանալ երբ նա երգում կամ ռեփ է կարդում[19]։ Իր երգերի մեծ մասում Յանգ Թագը սովորաբար օգտագործում է Auto-Tune[20]:
Ոգեշնչող կատարողներ
խմբագրելՏարբեր հարցազրույցներում Յանգ Թագը նշել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչող և իր երաժշտության վրա ամենամեծ ազդեցությունը թողած կատարողն է ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը[21]։ Complex ամսագրի հետ հարցազրույցում նա նշում է․ «Ես ուզում եմ ձայնագրման ստուդիայում լինել Ուեյնի հետ ավելի շատ, քան որևէ մեկի այս աշխարհում։»[21]
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելՏարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | BET Hip Hop Awards | Ով պայթեցրել է | Յանգ Թագ | Առաջադրված |
Ստիպում է քեզ նայել (Լավագույն հիփ հոփ ոճ) | Առաջադրված | |||
Լավագույն ակումբային երգ | «Stoner» | Առաջադրված | ||
2015 | BET Awards | Հեռուստադիտողների ընտրություն | «Throw Sum Mo» (Rae Sremmurd-ի և Նիքի Մինաժի հետ) |
Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «iTunes - Music - Hookah (feat. Young Thug) - Single by Tyga». Itunes.apple.com. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «About the Money (feat. Young Thug) – Single by T.I.». iTunes Store. Apple. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «iTunes - Music - Lifestyle (feat. Young Thug & Rich Homie Quan) - Single by Rich Gang». iTunes (US). Apple. 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Albums of the Year: Honorable Mention». Pitchfork Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «The 50 Best Albums of 2013». Complex. Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «10 Best Mixtapes of 2013: Young Thug, '1017 Thug'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «The five best mixtapes of 2013». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 10,0 10,1 «The 20 best mixtapes of 2013». FACT Magazine. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «100 Best Songs of 2013: Young Thug, Picachu». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «The Top 100 Tracks of 2013». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Young Thug – "Picacho" - SPIN's 50 Best Songs of 2013». Spin. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «25 New Rappers to Watch Out For». Complex. Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «The 10 Best Hook Artists in the Game Right Now». Complex. Արխիվացված է օրիգինալից 2014-10-13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Young Thug Releases New Mixtape "1017 Thug"». XXL. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Young Thug I Came From Nothing 3». Pitchfork Media. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «GEN F: Young Thug». The Fader. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «The 10 Best Rap Songs of 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26–ին-ին.
- ↑ «Why Kanye West, Drake, and Everyone Else Are Talking About Young Thug». Complex. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 21,0 21,1 «Lil Wayne's Influence On Young Thug». Complex. Արխիվացված է օրիգինալից 2014-10-22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանգ Թագ» հոդվածին։ |