Յանիկ Շուման
Յանիկ Շուման (գերմ.՝ Jannik Schümann, հուլիսի 23, 1992, Համբուրգ, Գերմանիա[1]), գերմանիացի դերասան և պրոդյուսեր։
Յանիկ Շուման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 23, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Համբուրգ, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն՝ | Գերմանիա |
Մասնագիտություն՝ | դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, մանկական դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2583479 |
jannikschuemann.com |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՅանիկ Շումանը ծնվել և մեծացել է Համբուրգում։ Ունի երկու եղբայր։ Մանուկ հասակում զբաղվել է պարով՝ ջազով և հիփ-հոփով։ 9 տարեկանում Նոր Ֆլորա թատրոնի բեմում խաղացել է երիտասարդ Ամադեուս Մոցարտի դերը «Մոցարտ» մյուզիքլում։ Դրանից հետո Շումանին սկսել են հրավիրել սերիալների երկրորդական դերեր կատարելու համար։
Նա առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 2003 թվականին։ 2000-ականներին նկարահանվել է ոստիկանների մասին պատմող այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Տեսուչ Քրեսս», «ՍՈԿՈ Վիսմար» և «ՍՈԿՈ Քյոլն»։ 2017 թվականին դերասանը մասնակցել է «Բարձրաշխարհիկ հասարակություն» երիտասարդական կատակերգության նկարահանումներին, իսկ 2018 թվականին՝ «Ընկղմում» դրամատիկ թրիլլերին, որտեղ գլխավոր դերերը կատարում էին Ջեյմս Մաքէվոյն և Ալիսյա Վիկանդերը։ 2019 թվականին թողարկվել է «Հետևանք» ռազմական դրաման, որում նա կատարել է Ալբերտի դերը։ Շումանից բացի, ֆիլմում նկարահանվել են Քիրա Նայթլին, Ալեքսանդր Սկարսգորդն և Ջեյսոն Քլարկը։
2020 թվականի հունվարի 23-ին թողարկվել է «Հորիզոնին այնքան մոտ» ռոմանտիկ մելոդրաման, որը նկարահանվել է գրող Ջեսիկա Կոխի համանուն ինքնակենսագրական բեսթսելլերի հիման վրա։ Շումանը կատարում է Ջեսիկայի (որին մարմնավորել է Լունա Վեդլերը) սիրեցյալի դերը։ Հաջորդ նախագիծը, որին մասնակցել է դերասանը, ռեժիսոր Փոլ Ու․ Ս. Անդերսոնի «Հրեշների որսորդը» ֆենտեզին է։
Անձնական կյանք
խմբագրելՅանիկն բնակվում է Համբուրգում և Բեռլինում[2]։ Նա Գերմանիայում հայտնի Instagram-յան բլոգ է վարում, և ունի ավելի քան 200 հազար հետևորդ։ Նաև հայտնի է, որ Յանիկը դաշնամուր է նվագում և կատու ունի[3]։
Մրցանակներ
խմբագրել- 2012 – «New Faces Award» մրցանակի հավակնորդ «Լավագույն երիտասարդ դերասան» կատեգորիայում «Տնային հոկլովակ» (Homevideo) ֆիլմում կատարած դերի համար
- 2012 – Հեսսիանի անվան հեռուստատեսային մրցանակաբաշխության ժուրիի հատուկ մրցանակ «Mittlere Reife» ֆիլմում կատարած դերի համար (մրցանակը կիսել է դերասաններ Իզաբել Բոնգարդի, Սոնյա Գերհարդտի, Վինսենտ Ռեդեցկինի և Անտոն Ռուբցովի հետ)
- 2016 – Askania Award մրցանակ «Shooting-Star-Award» անվանակարգում
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրել- 2019 – Հորիզոնին այնքան մոտ / Dem Horizont so nah (Դենի Թեյլոր)
- 2019 – Հետևանք / The Aftermath (Ալբերտ)
- 2017 – Բարձրաշխարհիկ հասարակություն / High Society (Ալբրեխտ ֆոն Շլախթ)
- 2017 – Ընկղմում / Submergence (Փոլ)
- 2016 – Իմ աշխարհի կենտրոնը / Die Mitte der Welt (Նիկոլաս)
- 2015 – Jesus Cries (Lazarus)
- 2013 – Խաղացողի բնազդ / Spieltrieb (Ալև Էլ Քուամար)
- 2012 – Բարբարա / Barbara (Մարիո)
- 2011 – Տնային հոլովակ / Homevideo (Հենրի)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Pro7 Star Datenbank
- ↑ Agentur-Profil Արխիվացված 2016-07-13 Wayback Machine bei cdreikauss-schauspieler.de (abgerufen am 29. April 2012).
- ↑ Jannik Schümann, Biography
Արտաքին հղումներ
խմբագրել- Յանիկ Շուման (անգլ.) Internet Movie Database կայքում
- jannikschuemann.com – պաշտոնական կայք