Յաննիս Մակրիյանիս
Յաննիս Մակրիյանիս (հուն․՝ Ιωάννης Μακρυγιάννης, 1797[1][2][3][…], Դորիդա, Հունաստան - ապրիլի 27, 1864[4], Աթենք, Հունաստան), հույն ռազմական գործիչ, գեներալ, քաղաքական գործիչ, ինչպես նաև Հունաստանի 1821-1829 թվականներին ազգային-ազատագրական պայքարի հերոս։
Յաննիս Մակրիյանիս | |
---|---|
հուն․՝ Iωάννης Μακρυγιάννης | |
1797[1][2][3][…] - ապրիլի 27, 1864[4] | |
Ծննդավայր | Դորիդա, Հունաստան |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն |
Ստորագրություն |
Կենսագրություն
խմբագրելՅաննիս Մակրիյանիսը (իսկական անունը՝ Յաննիս Տրիանտաֆիլու) ծնվել է 1797 թվականին Կենտրոնական Հունաստանի Դորիդա քաղաքային շրջանի Ավորիտի գյուղում՝ աղքատի ընտանիքում։
Մակրիյանիս մականունը հունարենից թարգմանաբար նշանակում է «երկար Յաննիս»։
Յաննիս Մակրիյանիսի հայրը՝ Դիմիտրի Տրիանտաֆիլուն զոհվել է Հունաստանի մղած ճակատամարտերից մեկում։ Հոր մահից հետո Յաննիսի ընտանիքը ստիպված է լինում մեկնել Լիվադիա, որտեղ նա անցկացրել է իր մանկության օրերը։
Յոթ տարեկան հասակում Յաննիսը դառնում է Լիվադիայի հարուստ ընտանիքներից մեկի ծառան, որտեղ ենթարկվում է ծեծի։
1811 թվականին Մակրիյանիսը թողնում է Լիվադիան և ուղևորվում Արտա քաղաք։ Այնտեղ նա Ա. Լիդերիկիսի հետ ընդունվում է աշխատանքի Ալի փաշայի արքունիքում։
Նրա նախաձեռնությամբ 1820 թվականին ստեղծվում է «Ֆիլիկի Հատերիա» գաղտնի խմբակցությունը, որը պայքարում է Հունաստանի անկախության համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
- ↑ 3,0 3,1 3,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Մակրիյանիս» հոդվածին։ |