Կալնբերզին Յան էդուարդի (լատիշ․՝ Jānis Kalnbērziņš, սեպտեմբերի 17, 1893(1893-09-17)[1], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1986(1986-02-04)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1917), Խորհրդային Լատվիայի առաջին փաստացի առաջնորդը։

Յան Կալնբերզին
Jānis Kalnbērziņš
ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու
հունիսի 29, 1957 - հոկտեմբերի 17, 1961
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Կրթություն՝ Communist University of the National Minorities of the West?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հեղափոխական և communist
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1893(1893-09-17)[1]
Ծննդավայր Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 4, 1986(1986-02-04)[1] (92 տարեկան)
Վախճանի վայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Ռայնիսի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զավակներ Velta Zadornova?
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

1919 թվականին օժանդակել է Լատվիայում խորհրդային օկուպացիային։ Լատվիայում խորհրդային իշխանության տապալումից հետո, բանվորական զինված ջոկատի հետ, անցել է Խորհրդային Ռուսաստան, մասնակցել քաղաքացիական (1918-1920) կռիվներին։ 1925-1928 և 1936-1939 թվականներին ընդհատակյա կուսակցական աշխատանքներ է կատարել Լատվիայում։

1940-1959 թվականներին եղել է Լատվիայի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XIX—XXIII համագումարներում ընտրվել է ԿԿ-ի անդամ, 1957-1961 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու։ 1959-1970 թվականներին՝ Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ (1960), եղել է նաև ԽՍՀՄ I—VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։

Մահացել է 1986 թվականին, 92 տարեկանում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. «Kalnberzin Yan Eduardovich (Kalnbērziņš Jānis)».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 181