Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին
«Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին» (ռուս.՝ «Ярославна, королева Франции»), խորհրդային լայնէկրան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իգոր Մասլեննիկովը Անտոնին Լադինսկու «Աննա Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին» վեպի հիման վրա[1]։
Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին ռուս.՝ Ярославна, королева Франции | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Լեհաստան |
Ժանր | դրամա, պատմական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Anna Yaroslavna — Queen of France? |
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իգոր Մասլեննիկով |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Վալուցկի |
Դերակատարներ | Կիրիլ Լավրով, Ելենա Կորենևա, Նիկոլայ Կարաչենցով, Viktor Yevgrafov?, Hanna Mikuć?, Սերգեյ Մարտինսոն, Վասիլի Լիվանով, Վլադիմիր Իզոտով, Իգոր Դմիտրիև, Արմեն Ջիգարխանյան և Wiesław Gołas? |
Օպերատոր | Վալերի Ֆեդոսով |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Կինոընկերություն | Լենֆիլմ և Studio Filmowe Kadr |
Տևողություն | 92 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի է ունենում 1048 թվականին Ռուսաստանում և Կենտրոնական Եվրոպայում։ Կիև են ժամանում Ֆրանսիայի թագավոր Հենրի I-ի դեսպանները՝ իշխան Յարոսլավ Իմաստունից խնդրելով նրա կրտսեր դստեր՝ Աննայի ձեռքը ։
Դեսպանների, ռուս և ֆրանսիացի զինվորների ուղեկցությամբ Աննա Յարոսլավնան՝ Ֆրանսիայի ապագա թագուհին, ճանապարհ է ընկնում։
Ճամփորդության ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ արկածներ, որոնք կապված են վարյագների, լեհերի, բյուզանդացիների հետ։ Աննա Յարոսլավնան շատ վտանգների է ենթարկվում, բայց հասնում է Ֆրանսիա միայն մեկ թիկնապահի (Զլատ) ուղեկցությամբ․ մյուսները կամ մահացել են, կամ էլ փախել, ինչպես ֆրանսիական զինվորները։
Դերերում
խմբագրել- Կիրիլ Լավրով – Մեծ իշխան Յարոսլավ Իմաստուն
- Ելենա Կորենևա – Աննա Յարոսլավնա, Յարոսլավի դուստրը
- Վիկտոր Եվգրաֆով – Դանիել, դպիր վանական
- Հաննա Միկուց – Յանկա
- Նիկոլայ Կարաչենցով – Զլատ
- Սերգեյ Մարտինսոն – եպիսկոպոս Ռոժե
- Վասիլի Լիվանով – Բենեդիկտուս (երգում է Միխայիլ Բոյարսկին)
- Վլադիմիր Իզոտով – Ռոմուալդ
- Իգոր Դմիտրիև – Խալցեդոնի
- Արմեն Ջիգարխանյան – մետրոպոլիտ Ֆեոպեմպտ (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
- Վեսլավ Գոլաս – լեհական Իշխան Կազիմիր
- Բոժենա Դիկել – լեհական իշխանուհի Դաբրոգնևա , Աննայի մորաքույրը (Յարոսլավի քույրը)
- Ալեքսանդր Սուսնին – յարլ Ռագնվալդ
- Մարեկ Դովմունտ – Սև ասպետ
- Գեորգի Տեյխ
Փորձեր դերի համար
խմբագրել- Դանիելի դերի համար կինոփորձերի է մասնակցել Սերգեյ Շակուրովը։
- Ռոմուալդի դերի համար՝ Օլեգ Յանկովսկին և Վիտալի Բագանովը։
- Խալցեդոնիայի դերի համար՝ Նիկոլայ Կարաչենցովը։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Իգոր Մասլեննիկով
- Օպերատոր՝ Վալերի Ֆեդոսով
- Սցենարիստ՝ Վլադիմիր Վալուցկի
- Նկարիչ՝ Եվգենի Գուկով
- Կոստյումների նկարիչ՝ Նատալյա Վասիլևա
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Հնչյունային օպերատորներ՝ Ասյա Զվերևա, Բորիս Անդրեև
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յու․ Միխայլով (Յուլի Կիմ)
- Երգերը կատարում են՝ Ելենա Կամբուրովա, Վալերի Զոլոտուխին, Միխայիլ Բոյարսկի
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի նկարահանումները տեղի են ունեցել 1977 թվականի աշնանը և ավարտվել են 1978 թվականի ձմռան սկզբին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ладинский // БРЭ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Կադր ֆիլմից
- Ֆիլմը Youtube-ում