Յարոսլավ։ Հազար տարի առաջ
«Յարոսլավ։ Հազար տարի առաջ» (ռուս.՝ «Ярослав. Тысячу лет назад»), 2010 թվականի ռուսական լիամետրաժ գեղարվեստական արկածային ֆիլմ, որը պատմում է Ռոստովի իշխանությունում Յարոսլավ Իմաստունի իշխանության և Յարոսլավլ քաղաքի հիմնադրման մասին։ Ստեղծվել է Յարոսլավլի 1000-ամյակին նախապատրաստվելու շրջանակներում։
Յարոսլավ։ Հազար տարի առաջ ռուս.՝ Ярослав. Тысячу лет назад | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կենսագրական ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 14, 2010[1] և ապրիլի 12, 2011[2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Dmitriy Korobkin? |
Դերակատարներ | Alexander Ivashkevich? |
Օպերատոր | Dmitriy Korobkin? |
Երաժշտություն | Andrey Komissarov? |
Պատմվածքի վայր | Յարոսլավլ և Ռոստով |
Տևողություն | 99 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը ներկայացնում է իշխան Յարոսլավի պայքարը ստրկավաճառների դեմ, նրա ու «արջերի» ցեղի առաջնորդի դստեր՝ Ռայդայի սիրո պատմությունը, ցեղերի համախմբումը Ռոստովի շուրջ և քրիստոնեության տարածումը, Յարոսլավլի հիմնադրումը «արջերի» ցեղի կռատան տեղում։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդր Իվաշկևիչ — Յարոսլավ Իմաստուն (հնչյունավորել է Դենիս Բեսպալին)
- Սվետլանա Չույկինա — Ռայդա
- Ալեքսեյ Կրավչենկո — Խարալդ
- Վիկտոր Վերժբիցկի — Սվյատոզար
- Վալերի Զոլոտուխին — Չուրիլա
- Պավել Խրուլյյով — Վենդ
- Ելենա Պլակսինա — Ժելանա
- Ֆեոդոր Շուվալով — Իլյուշա
- Բորիս Տոկարև — Մելեյ
- Վլադիմիր Անտոնիկ – Վիշատա
- Յուրի Վակսման – Բուդի
- Կոնստանտին Միլովանով – Բուդիմիր
- Սերգեյ Գենկին – Գորազդ
- Գեորգի Նազարենկո – հայր Ֆեոդոր
- Ռոման Կուրցին – ռազմիկ
- Ալեքսանդր Գիզգիզով – Ալդան, ավազակների խմբավորման ղեկավար
- Անորա Խալմատովա – Տունա, Ալդանի կին
- Ալեքսեյ Դմիտրիև – Կիրդ
- Դմիտրի Ուրոսով – 1-ին զինվոր
- Դենիս Յասիկ – 2-րդ զինվոր
- Սերգեյ Գուրև – Միկուլա
- Վլադիմիր Տերեշչենկո – Կորիլո
- Կիրիլ Բոլտաև – Նևզոր
- Կիրիլ Բիրկին – Ռադիմ
- Յարոսլավ Ուզենյուկ – Վյաչկո
- Վլադիմիր Բադով – Կրիվ
- Դանիիլա Կալուցկիխ – գերի
- Վլադիմիր Շիբանկով – կախարդ
- Եվգենի Բոգորոդսկի – ավագ վարյագ
- Անդրեյ Զոլոտուխին – Ալդանի 1-ին օգնական
- Դենիս Գրիգորենկո – Ալդանի 2-րդ օգնական
- Աննա Լիտկենս – Աննա, Յարոսլավի կինը
- Նատալյա Վախրուկովա – ստրկուհի
- Էլինա Կոզլովա – քաղաքացի
- Անտոն Սմեկալկին – դահիճ
- Նիկիտա Կուզնեցով – դահճի օգնական
- Վադիմ Բյրկին – Խազար
- Մարինա Կարաբանովա – պառավ
- Ալեքսանդր Գրուզդև – հեղինակի տեքստը
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Մարինա Կոշկինա՝ Դմիտրի Կորոբկինի մասնակցությամբ
- Բեմադրող ռեժիսոր՝ Դմիտրի Կորոբկին
- Պատմական խորհրդատու՝ Սերգեյ Կաինով
- Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Կորոբկին
- Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Կոմիսարով, Գլեբ Մատվեյչուկ
- Բեմադրող նկարիչ՝ Մարիա Տուրսկայա
- Պրոդյուսերներ՝ Վադիմ Բիրկին, Օլեգ Սուրկով
Ստեղծման պատմություն
խմբագրելՅարոսլավլի 1000-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու պլանի մեջ է մտել իշխան Յարոսլավ Իմաստունի մասին ֆիլմի նկարահանումը։ 2008 թվականին Ռոսկուլտուրան անցկացրել է մրցույթ, որում հաղթել է «Աննա Դոմենի։ Ոճի գործակալություն» («Анна Домени. Агентство стиля») ՍՊԸ-ն, որը մասնագիտացած է «պրոդակտ- փլեյսմենթ»-ում՝ թաքնված գովազդի տեղադրում ֆիլմերում։ «Աննա Դոմենի»-ի հետ, որի համար սա ֆիլմի նկարահանման առաջին ինքնուրույն նախագծերից մեկն էր, կնքվել է պետական ֆինանսական աջակցության 1 մլն դոլարի պետական պայմանագիր։ Մնացած 4 մլն դոլարը ընկերության սեփական միջոցներն են և մասնավոր ներդրումները։ Ի սկզբանե նախատեսվում էր ծախսել 10-12 մլն դոլար, սակայն ֆիլմի բյուջեն հաջողվել է կրճատել տնտեսական ճգնաժամի շնորհիվ, որը թույլ է տվել նվազեցնել ծառայությունների արժեքը, վարձավճարները և վճարումները մասնագետներին և դերասաններին[3][4][5]։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2009 թվականին Յարոսլավլի մարզի Տուտաևսկի շրջանում, որտեղ 6 ամսվա ընթացքում փայտե քաղաք է կառուցվել։ Դարաշրջանի վերարտադրման համար օգտագործվել են Յարոսլավլի և Ռոստովի արգելոց-թանգարանների արխիվները, որպես խորհրդականներ ներգրավվել են պատմաբաններ[5][6]։ Զանգվածային տեսարաններում ներգրավված են եղել Տուտաևի բնակիչները, ինչպես նաեւ տեղի թատրոնների դերասանները։
Ֆիլմի համար նկարահանվել է հայտնի հեղինակ-կատարող Սերգեյ Տրոֆիմովի «Царство Божие» երգի տեսահոլովակը, որը դարձել է ֆիլմի հիմնական երաժշտական մոտիվը[7]։
Ֆիլմի ռուսական պրեմիերան կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ին[8]։ Նախնական ցուցադրությունը տեղի է ունեցել Յարոսլավլում հոկտեմբերի 2-ին (առաջին երկու սեանսներից ստացված հասույթն ուղղվելու է վթարից տուժած Յարոսլավլի բնակիչ աշակերտուհու բուժմանը)[9], ինչպես նաև հոկտեմբերի 5-ին՝ Բալթիական նավատորմի «Յարոսլավ Իմաստուն» պահակային նավի վրա[10]։
Ֆիլմը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 5-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Online-Filmdatenbank (գերմ.)
- ↑ Съемка исторического художественного игрового фильма Արխիվացված 2010-06-29 Wayback Machine. Официальный сайт города Ярославля
- ↑ Кино про Ярославль Արխիվացված 2012-12-18 Wayback Machine. НТМ. 06 июня 2007.
- ↑ 5,0 5,1 «Кризис помог: В россии снимается исторический блокбастер «Ярослав»». Официальный сайт Константина Цзю. Компания «Анна Домени». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ярославом Мудрым стал эстонец! Արխիվացված 2010-04-14 Wayback Machine // Родной город. — № 37. — 16/09/2009.
- ↑ Теперь Трофим ещё и актер! Արխիվացված 2016-03-06 Wayback Machine. muz.ru. 15.09.2010.
- ↑ «Ярослав. Тысячу лет назад (2010). Фильм. Ру». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Исторический блокбастер об основателе Ярославля выходит в прокат. Комсомольская правда. 30.09.2010.
- ↑ Моряки Балтфлота увидят новый исторический фильм про Ярослава Мудрого раньше российского проката Արխիվացված 2010-10-06 Wayback Machine. klops.ru
Արտաքին հղումներ
խմբագրել- «Полнометражный фильм «Ярослав. Тысячу лет назад»». Театр каскадеров «Ярфильм». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.