Յարոսլավ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յարոսլավ Մկրտչի Պողոսյան (մայիսի 9, 1930[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 2000), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտորր (1976), պրոֆեսոր (1981)։ ԽՄԿԿ անդամ 1982 թվականից։
Յարոսլավ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1930[1] Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | 2000 |
Գերեզման | Գյումրի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնական ԳՀԻ[1], Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Ազգային հետազոտական միջուկային համալսարան (1955)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1976) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը (1955)։ Աշխատել է Մոսկվայի մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնական ԳՀԻ-ում (1955-1958), Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում (1959-1965), Երևանի համալսարանում (1967-1981)։
Աշխատանքները վերաբերում են մագնիսական երևույթների ֆիզիկային՝ բարակ թաղանթների մագնիսական նուրբ կառուցվածքի էլեկտրոնամանրադիտակային հետազոտությանը, դոմենային սահմանների սողքի, այսպես կոչված, «որդանման» և «շքերթային» շարժման երեույթների ուսումնասիրմանը, էլեկտրոնային հաշվողական սարքերի ինֆորմացիայի սկզբունքորեն նոր կուտակիչների ստեղծմանը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 371)։ |