Իեն
Ճապոնական իեն (ճապ.՝ 円 or 圓 en) (սիմվոլ։ ¥; code։ JPY) Ճապոնիայի պաշտոնական տարադրամն է։ Այն երրորդ առևտրական տարադրամն է արտարժույթի փոխանակման շուկայում ԱՄՆ դոլլարից և եվրոյից հետո[1]։ Այն նաև օգտագործվում է որպես պահուստային տարադրամ ԱՄՆ դոլարից, եվրոից և ֆունտ ստերլինգից հետո։
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | JPY |
Երկիր | Ճապոնիա |
Ներդրման ամսաթիվը | հուլիս 1871 |
Պաշտ օգտագործողներ | Ճապոնիա |
Կազմված է | sen? |
Նշան | ¥ և 円 |
Նշանի նկարագրություն | Իենի (յուանի) նշան և 円 |
Հապավում | JP¥ |
Մետաղադրամ | ¥1, ¥5, ¥10, ¥50, ¥100, ¥500 |
Թղթադրամ | ¥1000, ¥2000, ¥5000, ¥10,000 |
Կենտրոնական բանկ | Ճապոնիայի բանկ |
Տպող | National Printing Bureau? և Ճապոնիայի դրամահատարան |
Փոխարինել է | Tokugawa coinage? |
Անվան ծագում
խմբագրելԻենը Չինաստանից սերող դրամական միավոր է, որը նշվում է «円» հիերոգլիֆով և չինարեն կոչվում է «յուան»։ Չինական Ցին կայսրության փոխարժեքից մեկը եղել է արծաթը, որը օգտագործվում էր ձուլակտորների տեսքով։ Չնայած դրան, 18-րդ դարում Չինաստան սկսեցին բերել իսպանական ու մեքսիկական արծաթե դրամներ, որոնք ստացան «արծաթ» անվանումը (չին.` 银 円) կամ «արևմտյան յուաններ» (չին.` 洋 円): Դրանից հետո բրիտանացիները Հոնկոնգում սկսեցին արծաթյա դրամներ արտադրել` «հոնկոնգյան դոլարներ», որոնք չինարեն անվանվեցին «հոնկոնգյան յուաններ» (չին.` 香港 壱 圆): Այս փոխարժեքը հասավ նաև Ճապոնիա, որտեղ «յուանը» կոչվում էր «էն»։ 1830 թ.-ից ճապոնացիներն սկսեցին սեփական արծաթյա դրամների արտադրությունը, որոնք նման էին հոնկոնգյաններին՝ ըստ քաշի ու մետաղների պարունակության։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Japanese currency FAQ in Currency Museum, Bank of Japan
- Money in Japan. A guide while traveling.
- Images of historic and modern Japanese bank notes
- Chart: US dollar in yen) (in German)
- Chart: 100 yen in euros (in German)
- Historical Currency Converter Estimates the historical value of the yen into other currencies
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։ |