Յոախիմ Գաուկ

գերմանացի քաղաքական գործիչ

Յոախիմ Գաուկ (գերմ.՝ Joachim Gauck, հունվարի 24, 1940(1940-01-24)[1][2][3][…], Ռոստոկ, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ։ Գերմանիայի դաշնային նախագահ 2012 թվականի մարտի 23-ից։ Բողոքական պաստոր, ԳԴՀ-ի իրավապաշտպան շարժման արաջնորդներից մեկը, եղել է Նոր ընդդիմադիր ֆորումի ակտիվ անդամ և ռեգիոնալ ներկայացուցիչ, և 90-ականների ոչ կոմունիստական միության կողմից ԳԴՀ-ի ժողովրդական պալատի վերջին գումարման պատգամավոր[27]։ Միասնական գերմանական պետության ստեղծվելուց հետո 1990-2000 թվականներին եղել է ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության արխիվների առաջին կառավարիչ։ Նա եղել է Պրահայի հռչակագիրը, ինչպես նաև կոմունիզմի հանցանքների հռչակագիրը ստորագրողների թվում։

Յոախիմ Գաուկ
գերմ.՝ Joachim Gauck
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1940(1940-01-24)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրՌոստոկ, Նացիստական Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնլյութերականություն
ԿրթությունՌոստոկի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պաստոր, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, լրագրող և հակակոմունիստ
ԱմուսինԳերհիլդ Գաուկ
Ծնողներհայր՝ Վիլհելմ Յոախիմ Գաուկ, մայր՝ Օլգա Գաուկ
Զբաղեցրած պաշտոններԳերմանիայի նախագահ, Federal Commissioner for the Stasi Records?, Գերմանական Բունդեսթագի անդամ և ԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ
ԿուսակցությունՆոր ֆորում և Ալյանս 90
Պարգևներ և
մրցանակներ
Սպիտակ առյուծի շքանշանի շղթա «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Իսլանդական բազեի շքանշանի Մեծ խաչ շղթայով Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ[10] Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ Ազատության շքանշան Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի[22] «Բացառիկ ծառայությունների համար» շքանշան
Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա
«Ստարա պլանինա» շքանշան[15] Սերովբեների արքայական շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով[9]

Պերուի Արևի շքանշանի մեծ շղթա

[13]

Տեադորա Խոյսաի մեդալ

[5]

Հաննա Արդենտի մրցանակ

[6]

Սիսերո Ռեդներփրեյս

[7]

Էրիխա Կեստներա

Խիզախության մրցանակ

Հայնց-Հերբերտ Քարի մրցանակ

Հանս և Սոֆի Շոլերի մրցանակ

Լյուդվիգ Բյոռնեի անվան մրցանակ

[8]

Լեո Բաեքի մեդալ

[11]
Grand Cross of the Order of the Bath[12]

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Դոկտոր Լեոպոլդ Լուկասի մրցանակ

[16]

Մյունստերի համալսարանի պատվավոր դոկտոր

[17]

Պատվավոր դոկտոր

[18]

Փարիզի Սորբոնի համալսարանի պատվավոր դոկտոր

[19][20]

Reinhard Mohn Prize?

Եվրոպայի ձեռքի աշխատանքի մրցանակ

[21]

Վիլհելմ Լյոյշների մեդալ

Վինֆրիդա մրցանակ

Ֆրանց Վերֆելի մրցանակ Մարդու իրավունքների համար

[23]

«Պոյնտ Ալֆա» մրցանակ

[24][25]

Էվալդ ֆոն Քլայսթի մրցանակ

[26]

Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր

Աուգսբուրգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

և

honorary doctor at Christian-Albrechts-Universität zu Kiel?

Ստորագրություն
Изображение автографа
 Joachim Gauck Վիքիպահեստում

Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն

խմբագրել

Յոախիմ Գաուկը ծնվել է նավապետի ընտանիքում, այնուհետև նրա հայրը դարձավ ծովային աստիճանավոր։ Յոախիմի մայրը եղել է գրասենյակային արժեքավոր աշխատող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին բրիտանացիները գերի վերցրին նրա հորը, որտեղից վերջինս 1946 թվականի ամռանը վերադարձավ Ռոստոկ։ Նա սկսեց աշխատել Ռոստոկի նավաշինարանում որպես աշխատանքի պաշտպանության տեսուչ։ 1951 թվականին նրան ձերբակալել են արևմտյան երկրների համար լրտեսություն անելու, ինչպես նաև հակասովետական քարոզչության կատարելու մեղադրանքով։ Սակայն բաց դատական պրոցեսի ժամանակ նա չի դատվել, այլ պարզապես «անհետացավ» ու ընտանիքը տեղեկություն չուներ նրա ճակաատագրի մասին մինչև 1955 թվականը, երբ նա ազատ արձակվեց՝ Կոնրադ Ադենաուերի ԽՍՀՄ այցից հետո։ Հոր ձերբակալումն ու բանտարկությունը մեծ ազդեցություն ունեցան Յոախիմի քաղաքական հայացքների վրա։ Արդեն դպրոցում նա չէր թաքցնում իր հակակոմունիստական հայացքները, հստակ հրաժարվելով, մասնավորապես, ընդունվել անկախ գերմանական երիտասարդների պրոկոմունիստական միության շարքերը։ Նա ուզում էր դառնալ լրագրող, բայց հակակոմունիստական հայացքները փակեցին ժուռնալիստիկա սովորելու նրա հնարավորությունը։ Դրա փոխարեն Գաուկը դարձավ Մեկլենբուրգի եկեղեցու բողոքական պաստոր։ Պաստորի գործանեությունը ԳԴՀ-ում եղել է հույժ խոչընդոտ եկեղեցում թշնամություն տիրող ռեժիմի պատճառով, այդ իսկ պատճառով Գաուկը երկար ժամանակ ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության կողմից ներկայանում էր որպես հսկողության օբյեկտ։ Դոսյեում Գաուկը բնութագրվեց որպես «անուղղելի հակակոմունիստ»[28]։ 1982-1990 թվականներին Գաուկը գլխավորեց Մեկլենբուրգի եկեղեցական խորհրդի աշխատանքը։Bundesarchiv Bild 183-1990-1218-302, Joachim Gauck.jpg

 
Յոախիմ Գաուկ

Քաղաքական գործունեություն

խմբագրել
  • 1989 թվականին Գաուկը դարձավ Նոր ֆորումի, դեմոկրատիկ ընդդիմադիր շարժման անդամ, և ընտրվեց ղեկավարության կազմ։ Նա մասնակցում էր ամենանշանակալից միտինգների մեծամասնությանը և ցուցադրումներին տիրող ռեժիմի դեմ։
  • 1990 թվականի մարտի 18-ին անկախ ընտրություններին, 90-ականների ընդդիմադիր ալյանսի կողմից առաջադրվեց ԳԴՀ-ի ժողովրդական պալտ և ընտրվեց պատգամավոր։ 1992 թվականից նրա պաշտոնը սկսեց կոչվել՝ «Շտազիի արխիվների կառավարման ֆեդերալ լիազոր»։ Այդ պաշտոնով նա աշխատեց մինչև 2000 թվականը։
  • 1998 թվականին Գաուկը աջակցեց Գերմանիայում կոմունիզմի Սև գրքի թողարկմանը, գրելով լրացուցիչ գլուխ Գերմանիայի Դեմոկրատիկ Հանրապետության մասին։ Գաուկը Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հետ եղել է եվրոպական խղճի և կոմունիզմի մասին Պրահայի հռչակագրի ստեղծման նախաձեռնորդ (2008)[29]: Նրա ստորագրությունը դրված է նաև կոմունիզմի հանցանքների հռչակագրի տակ (2010): Այս փաստաթղթերում զետված է կոմունիզմի դատապարտման, կոմունիստական ռեժիմի հանցանքների և այդ հանցանքների մասնակիցների պատժման մասին տեղեկությունների տարածման կոչը[30]։
  • 2010 թվականին իր 70-ամյակի առթիվ Գաուկը արժանացավ հատուկ շնորհավորության ֆեդերալ վարչապետ Անգելա Մերկելից, որը անվանեց նրան «իսկական դեմոկրատիայի ուսուցիչ» և «դեմոկրատիայի և արդարադատության ազատության անդուլ պաշտպան»[31]։

Ներկայումս Գաուկը գլխավորում է Gegen Vergessen կազմակերպությունը, որը պայքարում է ձախ և աջ ծայրահեղականության հետ, հանդես է գալիս ի պաշտպանություն դեմոկրատական արժեքներին և նպաստում է գերմանական պատմության մեջ պատմական ճշմարտության ըմբռմանը երկու տոտալիտար ռեժիմների հարաբերությունների մեջ[32]։

Մասնակցություն նախագահական ընտրություններին

խմբագրել

2010 թվականին հունիսի 3-ին Յոախիմ Գաուկն առաջադրեց իր թեկանծությունը Գերմանիայի ֆեդերատիվ նախագահի պաշտոնի համար։ Նրա հիմնական մրցակիցն էր Քրիստիան Վուլֆը, նաև տիրող ռեժիմի քաղաքական առաջնորդները հայտնել են, որ նրանք հարգում են Գաուկին իր կենսագործունեության համար[33]։ Միակ կուսակցությունը, որը բացարձակապես չի ընդունել Գաուկի թեկնածությունը, եղել է Գերմանիայի «ձախերի» կուսակցությունը, որը մեկնաբանել է Գաուկի և կանաչների առաջադրումը, ինչպես համագործակցության մերժում, քանի որ ձախերը հանդիսանում են նախկին ՍՄԿԳ-ի ժառանգորդներ և ընդգրկում են ֆրակցիաներ, որոնք ֆեդերալ իշխանությունները համարում են ծայրահեղականություն[34]։

 
Յոախիմ Գաուկ, 2008 թվական

2010 թվականի հունիսի 30-ի ընտրություններին Գաուկը զիջեց Քրիստիան Վուլֆին երրորդ ընտրարշավի փուլում, ստանալով 490 ձայն ի դեմ հակառակորդի 624 ձայներին։ 2011 թվականի դեկտեմբերին, բորբոքված սկանդալից հետո, որը կապված էր Քրիստան Վուլֆի վարկ ստանալու և իր մասին տեղեկատվությունները չհրապարակելու նպատակով անկախ մամուլի վրա ճնշում գործադրելու հետ, Գաուկի անունը կրկին սկսեց արծարծվել որպես հնարավոր փոխզիջում ֆեդերալ նախագահի պաշտոնին, Քրիստիան Վուլֆի պաշտոնաթողության դեպքում։

2012 թվականին փետրվարի 20-ին ֆեդերալ վարչապետ Անգելա Մերկելը հայտնեց, որ պառլամենտական կուսակցությունները համաձայնեցրել են Գաուկի թեկնածությունը ֆեդերալ նախագահի պաշտոնին առաջադրելու համար[35]։

«Յոախիմ Գաուկի գործունեությունը համակված է ազատության և պատասխանատվության կատարելագործունեությամբ, և դա այն է, ինչը ինձ նրա հետ միացնում է, չնայած մեր միջև գոյություն ունեցող տարաձայնություններին», — ասել է Մերկելը։

2012 թվականին մարտի 18-ին Գաուկը ճանաչվեց Գերմանիայի ֆեդերալ նախագահ՝ 1232 ձայնից ստանալով 991-ը։ 2012 թվականին մարտի 23-ին Յոախիմ Գաուկը պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը[36]։

Պարգևատրումներ և պատվավոր կոչումներ

խմբագրել

Գաուկը պարգևատրվեց «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության առջև վաստակների համար», ինչպես նաև Մեծ սպայական խաչ շքանշանով։

1999 թվականից` Ռոստոկի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի պատվարժան դոկտոր, 2001 թվականից — Ենայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի պատվարժան դոկտոր։

 
Գաուկը Հանսի և Սոֆիա Շոլլի մրցանակաբաշխությանը, 2010 թվական

2010 թվականին Գաուկն արժանացավ Հանսի և Սոֆի Շոլլի գրականության մրցանակի դափնեկիր «Ձմեռը ամռան մեջ» հիշողությունների գրքի համար։

Ընտանիք և անձնական կյանք
խմբագրել

Գաուկն ամուսնությունից ունի չորս երեխա, նրանցից երեքը տեղափոխվել են ԳՖՀ դեռևս 1980-ական թվականներին։ 1991 թվականից Գաուկն ապրում էր իր կնոջից առանձին, այնուամենայնիվ պաշտոնական ամուսնալուծություն չի եղել։ 2000 թվականից նրա ընկերուհին է հանդիսանում բավարական լրագրող Դանիելա Շադտը։

Գրականություն

խմբագրել
  1. http://www.index.org.ru/journal/cont14.html

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Bundespräsident Joachim Gauck (գերմ.)BPrA.
  5. https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
  6. https://www.primeeconomics.org/articles/prime-director-wins-prestigious-heinrich-boll-stiftung-hannah-arendt-prize/
  7. https://www.cicero-rednerpreis.de/preistraeger.htm
  8. https://www.spiegel.de/kultur/gesellschaft/0,1518,741217,00.html
  9. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  10. https://www.kongehuset.no/
  11. Recipients of the Leo Baeck Medal
  12. https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
  13. https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
  14. http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
  15. State Gazette (բուլղ.) — 1879.
  16. https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
  17. Evangelische Fakultät ernennt Joachim Gauck zum Ehrendoktor
  18. Bundespräsident Gauck reist in die Niederlande
  19. https://www.sorbonne.fr/joachim-gauck-fait-docteur-honoris-causa-en-sorbonne/
  20. https://lettres.sorbonne-universite.fr/recherche/diffusion-scientifique/doctorat-honoris-causa/janvier-2017
  21. http://www.handwerk.nrw/aktuelles/europaeischen-handwerkspreis-2018/
  22. https://www.prezident.sk/page/vyznamenania/
  23. Franz-Werfel-Menschenrechtspreis an Bundespräsident a.D. Joachim Gauck verliehen
  24. Point-Alpha-Preis 2022 für Alt-Bundespräsident Joachim Gauck
  25. Point Alpha-Preis für Altbundespräsident Gauck — 2022.
  26. http://www.tagesspiegel.de/politik/muenchner-sicherheitskonferenz-joachim-gauck-mit-ewald-von-kleist-preis-ausgezeichnet/19411586.html
  27. http://www.mdr.de/fakt/gauck-portraet100_zc-a03b651e_zs-f147184e.html
  28. http://www.msn.com/de-de/nachrichten?cp-documentid=153650764
  29. http://www.taz.de/!5141605/
  30. http://www.sueddeutsche.de/politik/fdp-politiker-zastrow-joachim-gauck-ist-ein-liberaler-wie-wir-1.955188
  31. http://www.spiegel.de/international/germany/the-world-from-berlin-presidential-vote-could-turn-into-a-disaster-for-merkel-a-699175.html
  32. http://www.independent.co.uk/news/world/europe/anti-communist-pastor-who-could-turn-out-to-be-merkels-nemesis-2014041.html
  33. http://www.bild.de/politik/2010/fuer-die-cdu-wuerde-ich-auch-antreten-12786704.bild.html
  34. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  35. http://www.welt.de/politik/deutschland/article7910610/Ich-bin-weder-rot-noch-gruen-sondern-Joachim-Gauck.html
  36. http://ria.ru/world/20120323/603762457.html
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոախիմ Գաուկ» հոդվածին։