Յոզեֆ Բայզա (հունգ.՝ Bajza József, հունվարի 31, 1804(1804-01-31)[1][2][3][…], Szűcsi, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա - մարտի 3, 1858(1858-03-03)[1][2][3], Պեշտ, Պեշտ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, գրող, խմբագիր, թատերական քննադատ։

Յոզեֆ Բայզա
հունգ.՝ Bajza József
Ծնվել էհունվարի 31, 1804(1804-01-31)[1][2][3][…]
ԾննդավայրSzűcsi, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա
Վախճանվել էմարտի 3, 1858(1858-03-03)[1][2][3] (54 տարեկան)
Վախճանի վայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող, թատրոնի տնօրեն, թատերական քննադատ և գրական քննադատ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա և Կիշֆալուդիի միություն
ԶավակներLenke Beniczkyne Bajza? և Jenő Bajza?
 József Bajza Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յոզեֆ Բայզան ծնվել է 1804 թվականի հունվարի 31-ին Սյուչի գյուղում, ազնվականական ընտանիքում։

1823 թվականից դարձել է Կարոյ Կիշֆալուդիի «Ավրորա» ամսագրի աշխատակիցը, իսկ 1830-1837 թվականներին՝ պարբերաբար լույս տեսնող այս ամսագրի խմբագիրը։

1836 թվականին Պեշտում հրատարակված բանաստեղծությունների ժողովածուն նրան դասել է հունգարացի լավագույն քնարերգուների շարքին։

Հունգարիայի լավագույն բեսթսելերների հետ 1831-1836 թվականներին նա հրատարակել է իր «Քննադատական թերթիկներ», իսկ 1837-1843 թվականներին՝ «Athenaeum» и «Figyelmező» («Դիտորդը») ստեղծագործությունները։

1830 թվականին Պեշտում հրատարակել է օտար գրողների դրամատիկական գործեր, իսկ 1837 թվականին հիմնադրված Ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում նա անգնահատելի ծառայություններ է մատուցել հունգարական բեմին իր պատմական գրադարանով («Történeti Könyvtár», 6 հատոր, Պեշտ, 1843—45 թվականներ), որում ընդգրկված են եղել օտարալեզու լավագույն պատմական ստեղծագործությունների թարգմանություններ, ինչպես նաև գերմանական աղբյուրների մշակած «Նոր Պլուտարքոս» («Uj Plutarch») ժողովածուն։

Յոզեֆ Բայզայի «Համաշխարհային պատմություն» («Világtörténet») ստեղծագործությունը գերմանական աղբյուրների պարզ բանաքաղություն է։ Հունգարական ընդդիմությունը 1847 թվականին նրան հանձնարարել է խմբագրել և հրատարակել քաղաքական բնույթի «Վերահսկիչը» («Ellenőr») թերթիկը։

1848 թվականի մարտի իրադարձություններից հետո 1848-1849 թվականներին Հունգարական հեղափոխության Հունգարիայի վարչապետ Լայոշ Կոշուտը նրան հանձնարարել է խմբագրել կիսապաշտոնական պարբերականը՝ «Kossuth Hírlapja» («Կոշուտի թերթ» կամ «Կոշուտի թերթիկ»), որը լույս է տեսել 1848 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին։

1831 թվականից Յոզեֆ Բայզան դարձել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ[4]։

1850 թվականից նա հոգեկան խնդիրներ է ունեցել։ 1858 թվականի մարտի 3-ին մահացել է Պեշտ քաղաքում։

Ըստ «Գրական համառոտ հանրագիտարանի»՝ հեղինակի ամենանշանակալից բանաստեղծական գործերը գրված են հայրենասիրական թեմայով։ Դրանցից են «Ապոֆեոզ» («Apotheosis», 1834), «Աղերսանք» («Fohászkodás», 1849), «Մարգարեություն» («Jóslat», 1850) բանաստեղծությունները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. «Байза». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Բայզա» հոդվածին։