Յոզեֆ Սվատոպլուկ Մախար
Յոզեֆ Սվատոպլուկ Մախար (չեխ․՝ Josef Svatopluk Machar, փետրվարի 29, 1864[1][2][2][…], Կոլին, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][2][2][…] - մարտի 17, 1942[1][2][2][…], Střešovice, Պրահա 6, Prague 6, Prague 6, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]), չեխ բանաստեղծ, երգիծաբան, լրագրող, քաղաքական գործիչ։
Յոզեֆ Սվատոպլուկ Մախար չեխ․՝ Josef Svatopluk Machar | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1864[1][2][2][…] |
Ծննդավայր | Կոլին, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][2][2][…] |
Վախճանվել է | մարտի 17, 1942[1][2][2][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Střešovice, Պրահա 6, Prague 6, Prague 6, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3] |
Գերեզման | Բրանդիս նադ Լաբեմ Ստարա Բոլեսլավ |
Գրական անուն | Antonín Rousek և Leo Leonhardi |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, լրագրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Անդամակցություն | Սկաուտիզմ |
Կուսակցություն | Czech Realist Party? |
Զավակներ | Sylva Macharová? |
Յոզեֆ Սվատոպլուկ Մախար Վիքիքաղվածքում | |
Josef Svatopluk Machar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅոզեֆ Սվատոպլուկ Մախարը ծնվել է 1864 թվականին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Պրահայում 1886 թվականին։ Այնուհետև զինվորագրվել է ծառայության։ Մինչև 1914 թվականն աշխատել է Վիեննայում։
Ստեղծագործություններ
խմբագրելԻր բանաստեղծական առաջին ժողովածուներում Մախարը բացահայտում է իր ժամանակի երիտասարդության ինտիմ ապրումները, հանդես է գալիս ընդդեմ էսթետիզմի և կեղծ պաթետիկայի։
«Վինդիբոնի տրիստիումը» (1893), «Գողգոթա» (1900), «Սատիրիկոն» (1904) ժողովածուներում հեղինակը սպանիչ քննադատության է ենթարկում ավստրո-հունգարական բռնապետությունը, չեխական բուրժուական կուսակցություններին։ «Մագդալենա» չափածո վեպում բանաստեղծը դիմակազերծ է անում բուրժուական կեղծ բարոյականությունը։ Ռուսաստան կատարած ճամփորդության տպավորություններին է նվիրել իր «Ճանապարհորդություն դեպի Ղրիմ» (1899) ժողովածուն։
1890-ական և 1900-ական թվականները բանաստեղծի համար բնորոշ են բանվորական շարժման նկատմամբ ունեցած իր բացահայտ համակրանքով։ Մախարը հարել է 1905 թվականի ռուսական հեղափոխությանը։ Հետագայում, Մասարիկի բուրժուական կուսակցության գաղափարներին ավելի մոտենալով, Մախարը հեռանում է հասարակական պրոգրեսիվ դիրքերից։ Իր իննհատորանոց «Դարերի խիղճը» (1906-1926) բանաստեղծությունների ցիկլում Մախարը ճգնում է իդեալիստորեն մեկնաբանել համաշխարհային պատմությունը։
«Տրիստիում Պրահա» (1926), «Խաչմերուկներում» (1926) ժողովածուների մեջ նա ռեակցիոն դիրքերից է քննադատում արդիականությունը։ Հասարակության պրոգրեսիվ ուժերի հանդեպ ունեցած կատարյալ անվստահությունը Մախարի պոեզիան գունազարդել է Չեխոսլովակիայի ժամանակաշրջանում տիրող անսահման պեսիմիզմի մռայլ երանգով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých hlavního magistrátu, sign. MAG Z19, s. 69 — Vol. MAG Z19. — P. 69.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Սվատոպլուկ Մախար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Սվատոպլուկ Մախար» հոդվածին։ |