Յոհան Բատիստ Ենգեր (գերմ.՝ Johann Baptist Jenger, մարտի 23, 1793(1793-03-23), Էրենկիրհեն - մարտի 30, 1856(1856-03-30), Վիեննա, Ավստրիական կայսրություն), ավստրիացի երաժիշտ, կոմպոզիտոր։

Յոհան Բատիստ Ենգեր
Ծնվել էմարտի 23, 1793(1793-03-23)
Էրենկիրհեն
Երկիր Ավստրիա
Մահացել էմարտի 30, 1856(1856-03-30) (63 տարեկան)
Վիեննա, Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր

Ֆրանց Շուբերտի ընկերն է։

Կենսագրություն

խմբագրել
 
Երեք ընկերներ (Յոհան Բատիստ Էնգեր, Անսելմ Հյութենբրեներ և Ֆրանց Շուբերտ): Պատկերազարդող՝ Յ. Թելչեր, 1827

Շնորհիվ իր հայրիկի ծանոթ՝ ավստրիացի ֆելդմարշալ Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի միջնորդության, 1818-1825 թվականներին ընդունվում է աշխատանքի Գրացի Կայսերական դաշտային գրասենյակում՝ որպես պետական պաշտոնյա (չինովնիկ)[1]։

Վիրտուոզ-դաշնակահարը և երգեհոնահարն իր ողջ ազատ ժամանակը նվիրում էր Ավստրիայում ժամանակակից երաժշտության զարգացմանը[1]։

Ակտիվ մասնակցություն է ունենում Շտիրի հերցոգության երաժշտական գործունեության մեջ՝ լինելով քարտուղարը[1]։

Վիեննա տեղափոխվելուց հետո ղեկավարել է տեղական երաժշտական ակումբի գործունեությունը։ Ավելի ուշ դարձել է վիեննացի երաժշտասերների համայնքի (գերմ.՝ Gesellschaft der Musikfreunde) անդամ[1]։

Նվագակցությամբ հանդես է եկել Շուբերտի ընկեր, նրա երգերի լավագույն կատարող բարոն Կարլ ֆոն Շոյնշտեյնի (1797—1876) հետ[1]։

Լինելով Ֆրանց Շուբերտի երաժշտության երկրպագուն՝ Էնգերը, Վիեննայում գտնվելու ժամանակ, հանդիպել է նրան ու դարձել վերջինիս ընկերը։ Շուբերտի վաղաժամ մահից (1828 թվական) հետո Էնգերը Վիեննայի Սուրբ Ավգուստին եկեղեցում կազմակերպել է հոգեհանգստի արարողություն։ Կոմպոզիտորի գերեզմանի վրա հուշարձան կառուցելու նպատակով կազմակերպել է ստորագրահավաք[1]։

Իր մտերիմ ընկեր, կոմպոզիտոր Անսելմ Հյութենբրեների կենսագրական ակնարկի հեղինակն է[1]։ Նրանց ընկերական շրջապատից էր պատկերազարդող Յոզեֆ Թելչերը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Johann Baptist Jenger». memim.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.