Յոհան Յոախիմ Վինկելման (գերմ.՝ Johann Joachim Winckelmann, դեկտեմբերի 9, 1717(1717-12-09)[1][2][3][…], Շտենդալ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[3] - հունիսի 8, 1768(1768-06-08)[1][2][3][…], Տրիեստ, Հաբսբուրգի միապետություն[4]), գերմանացի հնագետ։

Յոհան Յոախիմ Վինկելման
Johann Joachim Winckelmann
Ծնվել էդեկտեմբերի 9, 1717(1717-12-09)[1][2][3][…]
Շտենդալ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[3]
Մահացել էհունիսի 8, 1768(1768-06-08)[1][2][3][…] (50 տարեկան)
Տրիեստ, Հաբսբուրգի միապետություն[4]
մարդասպանություն[5]
ԳերեզմանTrieste Cathedral
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունարվեստագետ, գրադարանավար, հնագետ, պատմաբան, գրող և in-home tutor
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն, էսթետիկա[6], արվեստագիտություն[6] և հնագիտություն[6]
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան (1740), Köllnisches Gymnasium? և Ենայի համալսարան (1742)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7] և ֆրանսերեն[8]
Ստորագրություն
Изображение автографа
 Johann Joachim Winckelmann Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել և ապրել է աղքատ մաշկարարի ընտանիքում, ավարտել է Բեռլինի գիմնազիան, այնուհետև 1943-1948 թվականներին աշխատել է Զեեհաուզենի դպրոցի տնօրենի օգնական։ 1748 թվականին նա դարձավ կոմս Ֆոն Բյունաույի գրադարանավարը և բնակություն հաստատեց Դրեզդենի մոտակայքում։

1758 թվականին դառնում է կարդինալ Ալբանիի գրադարանավարը և հավաքածուների տնօրենը, 1763՝ Հռոմի և նրա շրջակայքի բոլոր հնությունների բարձրագույն տնօրենը, այցելում է Պոմպեյ և Հերկուլանում։

Աստվածաբանական կրթություն է ստացել Բեռլինում (1735—1736 թվականներին) և Հալեում (1738—1740 թվականներին)։ 1755 թվականից ծառայել է Հռոմում (1763 թվականից Վատիկանի գլխավոր հնախույզ և «հնությունների նախագահ»)։ Եղել է Հերկուլանումի, Պոմպեյի և Պեստումի պեղումների ականատեսը։ Վինկելմանի գլխավոր աշխատությունը՝ «Հին արվեստի պատմություն» (1763 թվական), արվեստի գիտական պատմության առաջին օրինակն է, ուր վերլուծվում են ոչ թե առանձին վարպետների գործերը, այլ Հին Հունաստանի արվեստն ամբողջովին։ Վինկելմանն արվեստաբանական վերլուծության մեթոդիկայի ստեղծողներից է։ Հին հունական արվեստի ծաղկման պատճառը համարել է կլիման, երկրի պետական կառուցվածքը և, գլխավորապես, քաղաքական ազատությունը։ Վինկելմանի իդեալը դասական արվեստի քանդակագործությունն է։ Իդեալականացնելով անտիկ շրջանը՝ Վինկելմանը հին հունական արվեստը չափանմուշ է համարել բոլոր ժամանակների և ժողովուրդների համար։ Վինկելմանի հայացքներն ուժեղ ազդեցություն են գործել կլասիցիզմի արվեստի զարգացման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Յոախիմ Վինկելման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 454