Յոնաս Բիլյունաս
Յոնաս Բիլյունաս (լիտ.՝ Jonas Biliūnas, ապրիլի 11, 1879[1], Niūronys, Vilkomir County, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1907[1], Զակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]), լիտվացի գրող, քննադատ, բանաստեղծ, հրապարակախոս, լիտվական քնարական արձակի հիմնադիրը։
Յոնաս Բիլյունաս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1879[1] |
Ծննդավայր | Niūronys, Vilkomir County, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1907[1] (28 տարեկան) |
Վախճանի վայր | Զակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] |
Գերեզման | Liudiškiai hillfort |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և լրագրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Ամուսին | Julija Biliūnienė? |
Jonas Biliūnas Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է գյուղացու ընտանիքում։ 1891-1899 թվականներին Լիբավայի գիմնազիայում (այժմ՝ Լիեպայա)։ 1893 թվականին ծնողները մահացել են, ապրուստ վաստակել է մասնավոր պարապմունքների միջոցով։ 1900 թվականին ընդունվել է Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Հաջորդ տարի հեռացվել է ինստիտուտից ուսանողական ցույցին մասնակցելու պատճառով։ 1901-1902 թվականներին ապրել է Լիբավայում, Շյաուլյայում և Պանևեժիսում՝ վաստակելով դասերի միջոցով։ Գրել է լիտվական թերթերի համար։ Մասնակցել է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործունեությանը։ 1903 թվականին Լայպցիգում սովորել է Առևտրական բարձրագույն դպրոցում։ 1904 թվականին Ցյուրիխի համալսարանում սովորել է գրականություն։ 1905 թվականին վերադարձել է Լիտվա։ Նույն թվականին մեկնել է Զակոպանե՝ բուժվելու թոքախտից։ Ամառն անցկացրել է Լիտվայում (Նյուրոնիս, Ռոզալիմաս, Կաչերգինե)։
Մահացել է Զակոպանեում, աճյունը 1953 թվականին տեղափոխվել է Լիտվա և թաղվել Լյադիշկյայ բնակավայրում։ Շիրմաքարի հեղինակը քանդակագործ Բրոնյուս Վիշնյաուսկասն է (ճարտարապետ՝ Վիտաուտաս Գարբյունաս)։
Ստեղծագործություն
խմբագրելՅոնաս Բիլյունասի ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1898 թվականին։ Արձակ ստեղծագործությունների առաջին գիրքը՝ «Տարբեր փեքր պատմվածքներ» (լիտ.՝ „Įvairūs apsakymėliai“, 1906) ժողովաուն է։ Հեղինակել է հրապարակախոսական, գրաքննադատական և գրական-պատմական հոդվածներ, հանրամատչելի ու քաղաքական բովանդակությամբ բրոշյուր։ Համագործակցել է «Vilniaus žinios», «Lietuvos ūkininkas» թերթերի, «Varpas» ամսագրի և լիտվական այլ պարբերականների հետ։
Լիտվական գրականության մեջ առաջինն է պատկերեն աշխատավոր մարդկանց («Առանց աշխատանքի», 1903, «Առաջին գործադուլը», 1903)։ «Երջանկության լուսատու» (1905), «Նեմանի հոսանքով» (1905) պատմվածքներում, «Տխուր հեքիաթ» (1907) վիպակում պատկերեն է աշխատավորների ծանր կյանքը։ Նրա մի շարք ստեղծագործություններ դարձել են լիտվական մանկական գրականության դասական նմուշներ։
Գործածել է Jonas Anykštėnas, Jonas Barzdyla, J. Niuronis, Jonas B-nas, Jonas Bežemis, Jonas Gražys, Jonas Žaltys, Jonelis, Kazys Tauškutis ծածկանունները։
Յոնաս Բիլյունասի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, բելառուսերեն, լատիշերեն, գերմաներեն, լեհերեն, տաջիկերեն, շվեդերեն, էսպերանտո, էստոներեն և այլ լեզուներով։
Հրատարակություններ
խմբագրելԵրկերի ժողովածուներ
խմբագրել- Raštai. T. 1. — Kaunas։ Spaudos fondas, 1937.
- Raštai. 2 t. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1954—1955։
- Rinktinė. — Kaunas, 1956 (վերահրատարակվել է 1957, 1958, 1959, 1960 թվականներին)։
Ժողովածուներ
խմբագրել- Įvairūs apsakymėliai. — Tilžė։ Aušra, 1906.
- Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Vilnius։ J. Zavadskio spaustuvė, 1908.
- Žemės gyvenimo reiškiniai. — Berlin, 1923. (հրատարակվել է 1905, 1921 թվականներին)
- Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Kaunas, 1937.
- Kliudžiau. — Kaunas։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1946.
- Raštai. — Kaunas։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1947.
- Nemunu։ apsakymėliai. — Kaunas։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1947.
- Joniukas. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1948. (վերահրատարակվել է՝ Vaga։ 1974, 1979)
- Laimės žiburys. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1949.
- Lazda. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1959.
- Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1963.
- Žvaigždė։ apsakymai. — Vilnius։ Vaga, 1965.
- Laimės žiburys։ apsakymai. — Vilnius։ Vaga, 1965 (վերահրատարակվել է 1976 թվականին)
- Apsakymai. — Vilnius։ Vaga, 1967. (վերահրատարակվել է 1984 թվականին)
- Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Vilnius։ Baltos lankos, 1995. — ISBN 9986-403-67-7.
- Kūdikystės sapnai։ kūrybos rinktinė. — Anykščiai։ A. Baranausko ir A. Vienuolio-Žukausko memor. muz., 2001.
- Apsakymai; Eilėraščiai. — Kaunas։ SPAB Spindulys, 2001.
- Kliudžiau։ apsakymas vaikams. — Panevėžys։ E. Vaičekausko knygyno leidykla, 2003.
- Proza. — Vilnius։ Žaltvykslė, 2004.
- Kūdikystės sapnai։ kūrybos rinktinė / Sudarė, įžangą, tekstus ir paaiškinimus parengė Alma Ambraškaitė. — Utena։ Utenos Indra, 2005. — ISBN 9986-711-94-0.
Ռուսերեն
խմբագրել- Первая стачка. Рассказы. — Вильнюс։ Гослитиздат, 1952.
- Светоч счастья. Повести и рассказы. — Вильнюс։ Вага, 1964.
Էսպերանտո լեզվով
խմբագրել- Mi trafis. Panevėžys։ Revo, 1994.
Գրականություն
խմբագրել- Lietuvių rašytojai. Bibliografinis žodynas։ A—J. Vilnius։ Vaga, 1979. С. 195—203.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11885156X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Classic Lithuanian Literature Anthology: Jonas Biliunas LIUDNA PASAKA
- Мемориальная усадьба Й. Билюнаса Արխիվացված 2005-12-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Բիլյունաս» հոդվածին։ |