Յուլիե Կնիֆեր
Յուլիե Կնիֆեր (խորվ.՝ Julije Knifer, ապրիլի 23, 1924[1][2][3][…], Օսիեկ - դեկտեմբերի 7, 2004[1][2][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), խորվաթ աբստրակտ նկարիչ, «Գորգոնի խումբ» խորվաթական գեղարվեստական շարժման հիմնադիր անդամ։
Յուլիե Կնիֆեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Օսիեկ |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 2004[1][2][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա և Հարավսլավիա |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Ստեղծագործություն
խմբագրելԿնիֆերի արվեստի գլխավոր թեման երկրաչափական ձևի մեանդրի ուսումնասիրությունն է, որը նա վերարտադրել է 1960 թվականից նկարչական տարբեր տեխնիկաների միջոցով, այդ թվում՝ յուղաներկի, ջրաներկի, կոլլաժի ու մուրալի կիրառումով[6]։ Դրա վառ օրինակ է հսկայական «Մեանդրը», որը Կնիֆերը ստեղծել է 20×30 մ չափերով կտավին Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում (1975)։
Յուլիե Կնիֆերը Գորգոնի խմբի հիմնադիրներից է, որին 1959-1966 թվականներին անդամակցել են Միլենկո Հորվաթը, Իվան Կոժարիչը, Մարիա Եվշովարը, Դիմիտրի Բաշիչևիչը (նա հանդես է եկել Մանգելոս կեղծանունով), Մարկո մեշտրովիչը, Ռադոսլավ Պուտարը, Ջուրո Սեդերը և Իոսիպ Վանիշտան։ 1961 թվականին նա մասնակցել է Զագրեբի «Նոր միտումներ» առաջին ցուցահանդեսին։ Կնիֆերն իր աշխատանքները ներկայացրել է ազգային ու միջազգային բազմաթիվ հարթակներում՝ ներառյալ «Նոր միտումներ» (1961, 1963, 1969, 1973), «Միջազգային կոնստրուկտիվ աբստրակտ արվեստ» (ֆր.՝ Art Abstrait Constructif International), Դենիզ Ռենեի պատկերասրահի (Փարիզ, 1961-1962), «Կոնստրուկտիվիստներ» (գերմ.՝ Konstruktivisten), Լևերկուզենի քաղաքային թանգարանի (1962), «Ոչ պաշտոնականի սահմանների այն կողմ» (իտալ.՝ Oltre l'informale), Վիեննայի Բիենալեի (1976, 2001), Սան Պաուլուի Գեղարվեստական Բիենալեի (1973 թվականին Յուրայ Դոբրովիչի և Վենցեսլավ Ռիխտերի հետ, ինչպես նաև 1979 և 1981 թվականներին) ցուցահանդեսներին։
Յուլիե Կնիֆերը համագործակցել է Մյունխենի Դանի Կելլեր, Ֆրիդբերգի Հոֆմանի պատկերասրահի, Փարիզի Ֆրանկ Էլբացի պատկերասրահների հետ։ Դա նպաստել է նրա աշխատանքների ավելացմանը մասնավոր ու թանգարանային հավաքածուներում, որոնք ներկայումս պահվում են աշխարհի հայտնի շատ թանգարաններում, այդ թվում՝ Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում։
1994 թվականին Կնիֆերը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Նրա հետմահու առաջին ցուցահանդեսը կազմակերպել է Առնոլդ Պիեռը Փարիզի Ֆրանկ Էլբացի պատկերասրահում (2010)։ 2002 թվականին Կնիֆերը դարձել է Վլադիմիր Նազորի մրցանակի դափնեկիր կյանքի ընթացքում զգալի ձեռքբերումների համար[7]։
2016 թվականին Կնիֆերի «PLS 69» (1969) նկարը Վիեննայի աճուրդում վաճառվել է 137.000 դոլարով, ինչն այդ ժամանակ ժամանակակից արվեստին վերաբերող խորվաթական գեղանկարչության օրինակի համար երբևէ վճարված ամենաբարձր արժեքն է եղել[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 compArt database Digital Art — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Beroš, Nada Highlights: Collection in Motion, p.25 (Muzej Suvremene Umjetnosti, Zagreb 2010)
- ↑ Ministry of Culture Website, link to the recipients of the Премия Владимира Назора for Life Achievement.
- ↑ «Povijesni rekord hrvatske suvremene umjetnosti: Kniferova slika prodana za čak 137 tisuća eura!». Jutarnji list (խորվաթերեն). 6 июня 2016. Վերցված է 26 сентября 2019-ին.
Գրականություն
խմբագրել- Biro, Adam & Pierre, Arnauld Knifer: Méandres (Paris, 2001).
- Maković, Zvonko Julije Knifer (Meandar & Studio Rašić, Zagreb, 2002).