Յուլիուս Մարժակ
Յուլիուս Մարժակ (չեխ․՝ Julius Mařák,մարտի 29, 1832[1][2][3][…], Լիտոմիշլ[3][4][5][…] - հոկտեմբերի 8, 1899[1][6][7][…], Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8][9][10]), 19-րդ դարի երկրորդ կեսի չեխ բնանկարիչ, գրաֆիկ, ռոմանտիկական և ռեալիստական ուղղությունների ներկայացուցիչ։ Ինչպես նշել է արվեստաբան Յարոսլավա Գրեգորովան, «նրա աշխատանքները խորհրդանշում են անցումը ռոմանտիզմից ռեալիզմին»[11]։
Յուլիուս Մարժակ չեխ․՝ Julius Mařák | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1832[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիտոմիշլ[3][4][5][…] |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1899[1][6][7][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Պրահայի գեղարվեստի ակադեմիա (1853) |
Մասնագիտություն | նկարիչ, գրաֆիկական դիզայներ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, գծանկարիչ և գծանկարիչ |
Աշակերտներ | Ալոիս Կալվոդա |
Զավակներ | Pepa Mařáková? |
Julius Mařák Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հաշվապահի ընտանիքում։ Լավ կրթություն է ստացել։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին հաճախել է նաև նկարչության դասերի։ 1852 թվականին ընդունվել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի Մաքս Հաուսհոֆերի դասարանը, հաջորդ տարվանից ուսումնառությունը շարունակել Մյունխենի ակադեմիայում՝ աշակերտելով Լեոպոլդ Ռոտմանին ու Էդուարդ Շլայխ Ավագին[12]։ 1855 թվականից ճամփորդել է հայրենի Չեխիայում, բնանկարներ արել։
Որոշ ժամանակ ապրել է Վիեննայում, խորամուխ եղել գրաֆիկական արվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ։ 1860 թվականին նկարչություն է դասավանդել, միաժամանակ աշխատակցել Ավստրիայի մայրաքաղաքում հրատարակվող մի շարք հանդեսների՝ որպես նկարազարդող։ 1869-ին ճամփորդել է Բալկաններում, 1872-ից 1875 թվականներին ապրել է Տիրոլում։ 1882-ին, չեխ մի քանի այլ նկարիչների հետ, ներգրավվել է Պրահայի Ազգային թատրոնի պատկերազարդման աշխատանքներում։ 1887 թվականից Մարժակը դասավանդել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, ղեկավարել բնանկարչության դասարանը, արժանացել պրոֆեսորի կոչման։ Նրա սաներից հետագայում ճանաչված նկարիչներ են դարձել Անտոնին Սլավիչեկը, Անտոնին Հուդեչեկը, Ֆրանտիշեկ Կավանը, Ալոիզ Կալվոդան, Բոգուսլավ Դվորժակը, Ֆերդինանդ Էնգելմյուլլերը և այլք։
Պատկերասրահ
խմբագրել-
Այգաբացի մեղեդի (1877)
-
Անտառային տեսարան (c.1865)
-
Ժայռեր
-
Անտառի
եզրին -
Անտառ
-
Արահետ ժայռերի միջով
-
Հովվերգություն
Գրականություն
խմբագրել- Naděžda Blažíčková-Horová: Julius Mařák a jeho žáci (Julius Mařák and His Pupils), Národní galerie (exhibition catalog), Prague, 1999
- Blažíčková-Horová Naděžda, Sekyrka Tomáš (eds.), Odkaz Josefa Hlávky Národní galerii v Praze, Národní galerie v Praze 2008, ISBN 978-80-7035-391-2
- BLAŽÍČKOVÁ-HOROVÁ, Naděžda: Julius Mařák a jeho žáci, Národní galerie (katalog výstavy), Praha 1999
- Boučková J., Julius Mařák, VČG Pardubice 1981
- Šuman V., Julius Mařák a jeho škola, Praha 1929
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých fary Smíchov, sign. SM Z18, s. 9 — Vol. SM Z18. — P. 9.
- ↑ «Matriční záznam o narození a křtu». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Matriční záznam o úmrtí a pohřbu farnosti při kostele sv. Václava na pražském Smíchově
- ↑ Les Tchèques célèbres et moins célèbres : Julius Edvard Marak, par Jaroslava Gregorová, Radio Prague, 09 mars 2006.
- ↑ Radio Prague: Brief biography
Արտաքին հղումներ
խմբագրել- Works relating to Julius Mařák @ the Czech National Library
- Cycle of paintings for the hallway of the Royal Lodge @ Česká televize, hosted by Monika Sybolová
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Մարժակ» հոդվածին։ |