Յուշարի (իսկական անունը Խաչատուր Նահատակյան, 1850 թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 1922, Ալեքսանդրապոլ), աշուղ։ 1892-1895 թվականներին երգել է Ջիվանու խմբում։ Նրա դավթարը չի պահպանվել։ Մեզ են հասել մի քանի երգեր ու մուհամմաներ (հանելուկներ)։ Հիշատակելի է Յուշարու 1885 թվականին հայկական դպրոցների փակման առիթով հորինած «Երկդիմի երգը»։ Ունի նաև խրատական ու սիրային երգեր[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 133)։