Յուտայի տարածք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուտայի տարածք (անգլ.՝ Utah Territory), ԱՄՆ-ի միավորված ձևավորված տարածք, որը գոյություն է ունեցել 1850 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 1896 թվականի հունվարի 4-ը։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Սոլթ Լեյք Սիթի (1856-ից) Ֆիլմոր (1851-1856) | ||||
Լեզու | անգլերեն | ||||
Իշխանություն | |||||
Պետության գլուխ | Նահանգապետ | ||||
Պատմություն | |||||
- Բրիգամ Յանգ (առաջին) | 1851-1858 | ||||
- Քալեբ Վեստ (վերջին) | 1893-1896 |
Տարածքը ստեղծվել է 1850 թվականին Կոնգրեսի Օրգանական ակտով։ Նույն օրը ԱՄՆ-ի կազմի մեջ մտավ Կալիֆորնիա նահանգը։ Տարածքի ստեղծումը 1850 թվականի Համաձայնության մասն էր, որը ուղղված էր ստրկատիրական և ոչ ստրկատիրական նահանգների միկջև հավասարակշռության պահպանմանը։ Կոլորադոյի (ժամանակակից Կոլորադո նահանգի տարածքում) վերին տարածքներից մեկից բացի, որը անցել էր ԱՄՆ-ին Ադամս-Օնիսի համաձայնությամբ 1821 թվականին, մնացած հողերը, որոնք մտնում էին տարածքի կազմի մեջ, անցան ԱՄՆ-ին Գվադելուպե-Իդալգո համաձայնությամբ 1848 թվականին։
Ստեղծում
խմբագրելՏարածքի ստեղծումը մասամբ ստորագրահավաքի արդյունք էր, որը ուղղված էր մորմոն բնակիչների կողմից, ովքեր սկսել էին բնակություն հաստատել Մեծ աղի լճի մոտ։ Մորմոնները Բրիգամ Յանգի գլխավորությամբ ցանկանում էին միանալ ԱՄՆ-ին, որպես Դեզերետ նահանգ։ Ձևավորվել է ժամանակավոր կառավարություն, գրավոր օրենսդիր պետական Սահմանադրությունը և քեական օրենսգիրքը։ Սակայն, դաշնային տիրապետությունները կտրականապես դեմ դուրս եկան մորմոնների պահանջներին՝ ընդարձակ տարածքների վերաբերյալ, որոնց սահմանները ցույց էին տրվել Դեզերտ նահանգի սահմանադրությունում։
Մորմոններ
խմբագրելՄորմոնների բանակցությունները դաշնային իշխանությունների հետ հանգեցրին փոխզիջման։ 1850 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունեց օրենք Յուտայի տարածքի ստեղծման մասին, բավականին ավելի փոքր տարածքով, քան նախատեսված էր Դեզերետ նահանգի սահմանադրությունում։ 1851 թվականի փետրվարի 9-ին Յանգը որպես առաջին մարզպետ անցավ երդմնակալության արարողություն։ Տարածքի առաջին նիստի օրենսդրական ժողովը 1851 թվականին հաստատել է բոլոր օրենքները և կարգադրությունները, որոնք ավելի վաղ ստեղծվել էին Դեզերետ նահանգի Գլխավոր վեհաժողովի կողմից։
Թեև մորմոնները կազմում էին մեծամասնություն Մեծ աղի լճի հովտում, բայց 1858 թվականին Կոմստոկ-Լոուդում արծաթի ավանդների բացումից հետո այստեղ տեղի ունեցավ այլ դավանանքների պատկանող արտագաղթյալների ներհոսք։ Արդյունքում 1861 թվականին Յուտայի տարածքի արևմտյան մասից առանձնացվեց Նևադայի տարածք։ տարածքի արևելյան մասի Բրեկենրիդժա շրջանում ոսկու հանքերի բացումից հետո նորաբնակների հոսք եկավ այստեղ և 1861 թվականին Յուտայի տարածքի արևելյան մեծ մասը փոխանցվեց նորաստեղծ Կոլորադոյի տարածքին։
Մորմոնները չէին կարծում, որ երկաթուղու կառուցումը դրական դեր կունենա իրենց կյանքում, այդ պատճառով տարածքի պաշտոնական անձինք բոյկոտեցին «ոսկե հասկի» կառուցման արարողությունը Պրոմոնտորիում 1869 թվականին։
ԱՄՆ-ի կազմ
խմբագրելՀակասական տեսակետները կապված տարածքի մորմոնների կառավարման հետ, հիմնական պատճառն էին այն բանի, որ տարածքի ստեղծումից միայն 46 տարի անց այն մտավ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմի մեջ։
Տարածքի վրա մորմոնական կրոնի գերիշխանության պատճառով առաջացած վեճերը համարվում են 46 տարի կազմակերպության տարածքի ուշացման և 1896 թվականին՝ որպես Յուտայի տարածք, Միությանը դիմելու հիմնական պատճառը։ Ի տարբերություն դրան, Նևադա տարածքը լինելով ավելի բնակեցված, ընդունվել է Միության շարքերը 1864 թվականին, միայն իր կազմավորումից 3 տարի հետո, որպես Միության ցանկության հետևանք՝ ամրապնդել իշխանությունը այդ տարածքում եղած արծաթի հանքերի վրա։ Կոլորադոն միացել է 1876 թվականին։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Utah in 1851, with the text of the 1850 Act of Congress to Establish the Territory of Utah, Central Pacific Railroad Photographic History Museum
- Utah's Role in the Transcontinental Railroad, Central Pacific Railroad Photographic History Museum