Յուրի Խուդոնոգով
Յուրի Իվանովիչ Խուդոնոգով (ռուս.՝ Юрий Иванович Худоногов, հոկտեմբերի 14, 1924, Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 12, 1967, Կրասնոյարսկ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նկարիչ[1], լանդշաֆտի և նատյուրմորտի վարպետ, վաթսունական թվականների սովետական արվեստի վառ ներկայացուցիչ։
Յուրի Խուդոնոգով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1924 |
Ծննդավայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | փետրվարի 12, 1967 (42 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոյարսկ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Խուդոնոգովը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 14-ին Կրասնոյարսկում։ 1936-1940 թվականներին սովորել է Կրասնոյարսկի գեղարվեստի դպրոցում՝ Արխիպ Կուինջիի աշակերտ Դմիտրի Կարատանովի և Կոնստանտին Յուոնի ուսանող Քսենյա Մատվեևայի մոտ։ 1942 թվականին մեկնել է ռազմաճակատ։ 1944 թվականին Քյոնիգսբերգ ի մոտ ծանր վիրավորվել է։
1947-1952 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստի ուսումնարանում։ Ուսումնարանն ավարտելուց հետո, չնայած Գեղարվեստի ակադեմիայում կրթությունը շարունակելու առաջարկին, վերադարձել է Կրասնոյարսկ։
Դասավանդել է գեղարվեստի դպրոցում, 1952-1960 թվականներին` Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1949 թվականից սկսած նա բազմիցս մեկնել է Կրասնոյարսկի երկրամասի հարավ` Խակասիա։
1952 թվականից մասնակցել է երկրամասային, հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների։
1960 թվականին եղել է ՌԽՖՍՀ Նկարիչների միության Կրասնոյարսկի կազմակերպության խորհրդի նախագահ։
Ծանր դեպրեսիայի պահին ինքնասպան է եղել 1967 թվականի փետրվարի 12-ին։ Թաղված է Կրասնոյարսկի Տրոիցկի գերեզմանատանը։
Նկարչություն
խմբագրելՅուրի Խուդոնոգովը սիբիրյան բնանկարի ու նատյուրմորտի վարպետ է կերպարվեստի լեզվի վառ արտահայտված անհատական ոճով։
Արվեստագետ, պրոֆեսոր Ե. Խուդոնոգովան գրել է.
Յուրի Խուդոնոգովի գեղանկարչության մեջ տեղի է ունենում մտավոր և հոգևոր խնդիրների օրգանական միահյուսում, այն տոգորված է խորապես անձնական աշխարհընկալմամբ և կենդանի բնական զգացումով։ Գույնը ձեռք է բերում սիմֆոնիկ նշանակություն. յուրաքանչյուր մեղեդի հնչում է ինքնուրույն, բայց միասին՝ դա բազմաձայնություն է։ Կտավը պահում է գունային ձայնի գեղեցկությունն ու արտահայտչականությունը։ Գունապնակի էքսպրեսիան, լարվածությունն ու դինամիկան սրում են առարկայի ընկալումը՝ հանդիսատեսի համար բացահայտելով իր գոյության բոլորովին այլ որակներ:
Բնօրինակ տեքստ (ռուս.)...В живописи Юрия Худоногова происходит органическое слияние интеллектуальных и духовных задач, она пронизана глубоко личностным мироощущением и живым естественным чувством. Цвет обретает симфоническое звучание — каждая мелодия звучит самостоятельно, но вместе — это многоголосье. Холст задерживает красоту и выразительность цветового звука. Экспрессия, напряжение и динамика цветовой палитры обостряют чувство предмета, раскрывая зрителю абсолютно иные качества своего бытования։
Յուրի Խուդոնոգովի հայտնի աշխատանքներից են՝
- «Թռչում են կռունկները» (ռուս.՝ «Летят журавли», կտավ, յուղաներկ, 1961)
- «Քաղաք» (ռուս.՝ «Город», կտավ, յուղաներկ)
- «Արևածաղիկներ» (ռուս.՝ «Подсолнухи», կտավ, յուղաներկ)
- «Աթոռներ» (ռուս.՝ «Стулья», կտավ, յուղաներկ, 1966)
- «Անցան անձրևները» («Прошли дожди», կտավ, յուղաներկ, 1964)
Բոլորը պահվում են Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան պետական պատկերասրահում։
Ֆիլմ
խմբագրել2009 թվականին Կրասնոյարսկի «Արխիպելագ» ստուդիայում ռեժիսոր Իրինա Զայցևան նկարահանել է «Իվան Խուդոնոգով» ֆիլմը՝ նվիրված նկարչի կյանքին ու ստեղծագործությանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Худоногов Юрий Иванович». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Իվան Խուդոնոգով», առաջին մաս, երկրորդ մաս, երրորդ մաս
Գրականություն
խմբագրել- Юрий Иванович Худоногов // Давыденко, И. М. Художники Красноярска / И. М. Давыденко. — Красноярск : Красноярское книжное издательство, 1978. — С. 71-74.
- Худоногова, Е. Ю. Худоногов Юрий Иванович / Е. Ю. Худоногова //Енисейский энциклопедический словарь / Глав. ред. Н. И. Дроздов. — Красноярск : Русская энциклопедия, 1998. — С. 671.
- Худоногов Юрий Иванович // Художники земли Красноярской : каталог / Сост. Т. М. Ломанова. — Красноярск : Поликор, 2007. — С. 316.
- Художники земли Красноярской : [каталог] / сост., авт. вступ. ст. Т. М. Ломанова. — Красноярск, 2007. — С. 162—163 : ил.
- Образцова, И. Он рисовал время с болью в сердце и надеждой в душе / Ирина Образцова // Антиквариат, предметы искусства и коллекционирования. — 2008. — № 5. — С. 92-98 : ил.
- Острой, О. С. Изобразительное и прикладное искусство: рус. справ. изд. середины XVIII — конца XX вв. : аннотир. указ. / О. С. Острой, И. Х. Саксонова ; Рос. нац. б-ка. — СПб., 2002. — 903, [1] с.
- Худоногова, Е. Юрий Иванович Худоногов / Елена Худоногова // Палитра. — Красноярск, 2002. — № 1 (2001) : Сент. 2000 / 2001 сент. — С. 15-17 : ил.
- Красноярские художники-участники Великой Отечественной войны / сост. и вступ. ст.: Т. М. Ломанова. — Красноярск, 2000. — С. 26 : портр.
- Юрий Худоногов. Живопись: каталог / М-во культуры Рос. Федерации, Краснояр. худож. музей им. В. И. Сурикова, Краснояр. гос. худож. ин-т [и др.]. — Красноярск, 1999. — 126 с. : цв. ил.
- Томский областной художественный музей: каталог / сост. Л. И. Овчинникова, В. М. Флегонтова. — Томск, 1993.
- Художники Красноярской организации СХ РСФСР : справочник, 1990 / авт. вступ. ст. и сост. Т. М. Ломанова. — М, 1991. — С. 129.
- Давыденко, И. М. Художники Красноярска / И. М. Давыденко. — Л., 1980. — С. 82-83.
- Комсомольский-на-Амуре музей советского изобразительного искусства: каталог. — Л., 1974.
- Каталог произведений изобразительного и прикладного искусства, переданных Союзом художников СССР музеям и учреждениям страны. Вып. 1 / Союз художников СССР. — М., 1971. — 96 с.