Յուրի Սայադյան (երկրաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Սայադյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Վաչագանի Սայադյան (հուլիսի 15, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (2006)[1]:
Յուրի Սայադյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1959) |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | երկրաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Սայադյանը ծնվել է 1934 թվականին Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ 1962 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող[2], 1976-1999 թվականներին՝ գիտքարտուղար, 1972-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱ նախագահության նոր տեխնիկայի գիտական հիմնախնդիրների խորհրդի գիտքարտուղար[3]։
Աշխատանքները վերաբերում են երկրադինամիկայի տեսության հարցերին, երկրաբանական նորագույն ժամանակաշրջանի շրջակա միջավայրի զարգացման ուսումնասիրություններին[4][5]։ 1995 թվականից համագործակցել է հայ և իտալացի հնագետների հետ, ինչի արդյունքում Հռոմում հրատարակվել է «Սևանա լճի ավազանի հյուսիսարևելյան սահմանի ուրարտացիները և ոչ ուրարտացիները» (անգլերեն, 2002) ժողովածուն։
Անդամակցություն
խմբագրել- Չորրորդական ժամանակաշրջանի միջազգային միության հոլոցենի հանձնաժողովի փոխնախագահ, 1982-1991
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, 1980-1988
- ՌԳԱ չորրորդական դարաշրջանն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ, 1972-2006
Երկեր
խմբագրել- Очерк стратиграфии антропогена Кавказа, Е. - Л., 1977 (համահեղինակ).
- Геология четвертичного периода. Ереван. Изд-во АН СССР, 1977 (համահեղինակ).
- II Двусторонний симпозиум СССР-ГДР по истории геологических наук. Ереван. Изд-во АН АрмССР, 1979 (համահեղինակ).
- Вопросы геологии четвертичного периода Армении. Ереван. Изд-во АН АрмССР, 1983 (համահեղինակ).
- История озер Севан, Иссык-Куль, Балхаш, Зайсан и Арал, Д., 1991 (համահեղինակ).
- Геология и перспективы нефтегазоносности мезокайнозойских седиментационных бассейнов Центральной части Армении, Е., 1999 (համահեղինակ).
- Новейшая геологическая история Армении, Ереван. Гитутюн, 2009.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Саядян Юрий Вачеевич: Геология, стратиграфия и палеогеография верхнего миоцена, плиоцена и четвертичного периода Армении». geo.web.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Յուրի Վաչագանի Սայադյան (ծննդյան 80-ամյակին)» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան».
- ↑ «Саядян, Юрий Вачеевич - Геология, стратиграфия и палеогеография верхнего миоцена, плиоцена и четвертичного периода Армении : автореферат дис. ... доктора геолого-минералогических наук : 25.00.01 - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.