Յուրի Քավթարաձե
Յուրի Քավթարաձե (վրաց.՝ იური ქავთარაძე, փետրվարի 12, 1923[1][2][3], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 5, 1979[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային շրջանի վրացի կինոռեժիսոր և սցենարիստ։
Յուրի Քավթարաձե վրաց.՝ იური ქავთარაძე | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1923[1][2][3] |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | ապրիլի 5, 1979[1][2][3] (56 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0442685 |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Քավթարաձեն ծնվել է 1923 թվականի փետրվարի 12-ին Վրացական ԽՍՀ-ի Բաթում քաղաքում։ 1946-1948 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում, իսկ հետո՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի արվեստի բաժնում։
Մոսկովյան կրթությունն ավարտել է 1956 թվականին։ 1939 թվականից, որպես դերասան աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Նիկոլայ Շչորսի անունը կրող պարտիզանական միավորման շտաբի պետը, ինչպես նաև գլխավորել է հակաավազակային խմբավորում։
Զորացրվելուց հետո, որպես նկարիչ աշխատել է Թբիլիսիի տարբեր թերթերում և ամսագրերում, որից հետո աշխատել է Վրաստանի հեռուստատեսությունում։ Հեղինակել է բազմաթիվ ռեժիսորական աշխատանքներ՝ վրացերեն և ռուսերեն լեզուներով։
Մահացել է 1979 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում։
Սկավառակագրություն
խմբագրելՌեժիսորական աշխատանքներ
խմբագրելՍցենարներ
խմբագրել- 1966՝ Խաղ, առանց ոչ ոքի
- 1974՝ Խիղճ
- 1976՝ Հերքումը
- 1980՝ Փառավոր գործերի սկզբում
- 1980՝ Պետրոսի պատանեկությունը