ՆՍՎԳ-12.7, խոշոր տրամաչափի գնդացիր, որը նախատեսված է թեթև զրահապատ սարքավորումների, օդային թիրախների և կենդանի ուժի խոցման համար։

ՆՍՎԳ-12.7
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակheavy machine gun?
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1971
ՊատերազմներԱֆղանական պատերազմ
ՍտեղծողGrigoriy Ivanovitsj Nikitin?
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ12,7 մմ
Զենքի երկարություն1560 (բուն գնդացիր) մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների25 կգ (բուն գնդացիր) կգ
Պահեստատուփի տարողություն50 հատ
Փամփուշտի քաշ123-137 գ
Փամփուշտի տեսակ12,7×108 մմ
Ակոսների քանակ8 հատ
Մարտական արագաձգություն80-100 կր/ր
Հրաձգության տեմպ700—800 կր/ր
Գնդակի սկզբնական արագություն845 մ/վ
Նշանառու հեռավորություն2000 (ցամաքային նշ.) մ
1500 (օդային նշ.) մ

Գնդացիրը ստեղծվել է 1969-1972 թվականներին՝ Գ. Նիկիտին, Յու. Սոկոլով և Վ. Վոլկով կոնստուկտորների կողմից և այստեղից էլ ստացել է այս հապավումը[1]։ Այս զենքի հիման վրա մշակվել է տանկային տարբերակը՝ ՆՍՎՏ։ Գնդացրի կոդային անվանումը «Ուտյոս» է։

Հետևակային հաստոցը (6Т7) գնդացրի համար մշակվել է Լ. Վ. Ստեփանովի և Կ. Ա. Բարիշևի կողմից։ Հաստոցի կառուցվածքը թույլ է տալիս այն ամրագոտիներով ամրացնել մեջքին տեղափոխման նպատակով

Գնդացրի ավտոմատիկան աշխատում է վառոդային գազերի էներգիայի հաշվին, որոնք դուրս են գալիս զենքի փողից։

Գնդացրի սնուցումը կատարվում է մետաղյա ժապավենի միջոցով, որը պարունակում է 50 փամփուշտ։

ՆՎՍԳ 12,7-ի մասին որոշ տվյալներ.

  • գնդացրի փողի տրամաչափը 12.7 մմ է,
  • բուն գնդացրի զանգվածը 25 կգ է,
  • փողի զանգվածը 9 կգ է,
  • հաստոցի զանգվածը կազմում է 16 կգ ,
  • նշանառու օպտիկական սարքի զանգվածը 1.7 կգ, իսկ նշանառու սարքի կոմպլեկտը 5.3 կգ
  • 50 փամփուշտանոց արկղի քաշը 11.1 կգ է,
  • փամփուշտների զանգվածը կազմում է 123-137 գ, իսկ գնդակներինը՝ 44,3-49,5 գ
  • Բ-32 գնդակի թռիչքի առավելագույն հեռավորությունը 6000 մ է,
  • թեթև զրահապատ սարքավորումների հանդեպ իրական կրակի հեռավորությունը 800 մ է, իսկ մարդկանց և օդային թիրախների հանդեպ 1500 մ,
  • զենքից կրակելու համար օգտագործում են 12,7 մմ-ոց փամփուշտներ՝ Բ-32 (Б-32), ԲԶՏ-44 (БЗТ-44) և ՄԴԶ (МДЗ) գնդակներով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • «Руководство по 12,7 мм пулемету «Утес» (НСВ-12,7)», 2-րդ թողարկում, Մոսկվա, 1986 թ.: