Նաիրա Մուրադյան
հայ ռեժիսոր, նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրա Մուրադյան (ծնվ. 1961, Երևան), անիմացիայի հայ ռեժիսոր, նկարիչ։
Նաիրա Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Կենսագրություն
խմբագրել1977 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ 1980 թվականից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։ Համագործակցել է նաև տարբեր թատրոնների, 2000 թվականից՝ հեռուստատեսության հետ։ 2002 թվականին սկսել է աշխատել «Փետուրի թռիչքը» 7-մասանոց անիմացիոն շարքի վրա։ 2010 թվականից ընթացքի մեջ են 10-մասանոց «Աստվածաշնչյան պատմություններ» և 6-մասանոց «Հրեշտակը քաղաքում» անիմացիոն շարքերը։ 2005 թվականին «Ճանապարհ» ֆիլմի համար արժանացել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի մրցանակին, 2006 թվականին «Զինվորիկը» ֆիլմի համար՝ «Անիմայովկա» ՄԿՓ-ի մրցանակին (Բելառուս)[1]։
Ֆիլմացանկ
խմբագրել- Գնա խաղաղությամբ (1999, խաղարկ., նկարիչ։ Ռեժիսոր՝ Զ. Բեկ-Գասպարենց)։
- Հազար ու մի հնարք (1981, նկարիչ։ Ռեժ.՝ Լ. Սահակյանց)։
- Երեք հեքիաթ (Թագավորն ու հյուսնը, 1983, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Փոքրիկ հողագործը (1983, նկարիչ։ Ռեժ.՝ Ռ. Սահակյանց)։
- Ոսկե պայտը (1984, նկարիչ։ Ռեժ.՝ Ա. Վաթյան)։
- Ո՞վ է քո ընկերը (նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Արձագանք (1986, նկարիչ։ Ռեժ.՝ Լ. Սահակյանց)։
- Նռնենիները (1987, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Վարդավառ (1989, նկարիչ, ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին (1990, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Տան խաղաղ հովտում (1991, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Հայոց գրեր (1992, նկարիչ՝ Զ. Թանգյանի հետ, ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Ջիքը և Ջաքը (1993, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Այդ ոչինչը ես եմ (1994, սցենարի հեղինակ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյանի հետ)։
- Երեք զանգակ (2004, տիկնիկներ, դեկորներ՝ Ա. Հովհաննիսյանի, Ա. Բոգաչովի, Ե. Բոգաչովայի, Յ. Մուրադյանի հետ։ Ռեժ.՝ Գ. Մարտիրոսյան)։
- Ճանապարհ (2004, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
- Երեք պոետ և Չարենց (2004, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
- Անցած լինի (2005, ռեժիսոր, նկարիչ, անիմ.)։
- Զինվորիկը (2006, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
- Ամեն ինչ անցյալում է (2006, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
- Բիթլիս (2008, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։
- Փոքրիկ տրոլների կյանքից (2008, ռեժիսոր, նկարիչ, անիմ.)։
- Այդ օրը (2010, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։
- Բալետ (2012, ռեժիսոր, սցենարի հեղինակ՝ Մ. Պետրոսյան հետ, նկարիչ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայակ-2013. ազգային կինոյի մրցանակաբաշխություն (կատալոգ), Ե., «Անտարես», կազմեց` Զավեն Բոյաջյան։