Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017)
Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում 2017 (ֆր.՝ Élection présidentielle française de 2017), որի առաջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 23-ին։ Քանի որ առաջին փուլում հաղթողը չի որոշվել, մայիսի 7-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության թվով 11-րդ ընտրություններն են, որի արդյունքում ընտրված անձը հինգ տարի ժամկետով կնախագահի Ֆրանսիան։ Առաջին փուլի արդյունքներով հաղթանակ է տարել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը։
Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017) | ||||
---|---|---|---|---|
2017 թվականի մայիսի 7 | ||||
Թեկնածու | Էմանուել Մակրոն | Մարին Լը Պեն | ||
Կուսակցություն | «Առաջ» կուսակցություն | Ազգային ճակատ | ||
Ընտրաձայների քանակ: | 66,10 % (հաղթանակ) | 33,90 % | ||
| ||||
Տեսակ | Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում | |||
| ||||
Պաշտոն | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Մարին Լը Պեն[1][2], Ժան Լասսալ[1][3], Ժան Լյուկ Մելանշոն[1][4], Ֆիլիպ Պուտու[1][5], Ֆրանսուա Ֆիյոն[1][6], Բենուա Ամոն[1][7], Նատալի Արտո[1], Նիկոլյա Դյուպոն Էնյան[1], Էմանուել Մակրոն[1], Ժակ Շեմինադ[1] և Ֆրանսուա Ասելինո[1] | |||
| ||||
Հաղթող | Էմանուել Մակրոն | |||
| ||||
Նախորդ | Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում 2012 | |||
| ||||
Հաջորդ | 2022 French presidential election? |
Ֆրանսիայի առաջատար կուսակցությունները (Հանրապետականները և Սոցիալիստներ) փրայմերիզների ժամանակ իրենց թեկնածուներին առաջադրել են 2016 թվականին։ 2016 թվականի նոյեմբերի 20-ին Նիկոլա Սարկոզին հանել է իր թեկնածությունը և հայտարարել քաղաքական կարիերան ավարտելու մասին[8]։ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի առաջադրվի երկրորդ անգամ և հանել է իր թեկնածությունը[9]։
Երկրորդ փուլի արդյունքներով Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը։
Մասնակիցներ
խմբագրել-
Հանրապետականներ
Ֆրանսուա Ֆիյոն
Խորհրդարանի անդամ Փարիզից և երկրի նախկին վարչապետ (2007-2012)[10]: hաղթել է փրայմերիզի 2-րդ փուլում -
Սոցիալիստներ
Բենուա Ամոն
Խորհրդարանի պատգամավոր Իվելին դեպարտամենտից և կրթության նախկին նախարար[11], հաղթել է փրայմերիզում -
Ազգային ճակատ
Մարին Լը Պեն
Եվրախորհրդարանի պատգամավոր ընտրված Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքից -
«Առա՛ջ»
Էմանուել Մակրոն
Էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար[12] -
«Աննվաճելի Ֆրանսիա»
Ժան Լյուկ Մելանշոն
Եվրախորհրդարանի պատգամավոր ընտրված Ֆրանսիայի հարավ-արևմուտքից, պրոֆեսիոնալ կրթության նախկին նախարար[13] -
Աշխատավորական պայքար
Նատալի Արտո
Տնտեսագիտության դասախոս, Վոլս ան Վելեն քաղաքի խորհրդի անդամ[14] -
Հակակապիտալիստներ
Ֆիլիպ Պուտու
Մեքենաշինական գործարանի բանվոր, արհմիության ակտիվիստ[15] -
«Բարձրացնել Ֆրանսիան»
Նիկոլյա Դյուպոն Էնյան Խորհրդարանի անդամ Էսոն դեպարտամենտից[16] -
Ազգային հանրապետական միություն
Ֆրանսուա Ասելինո -
«Կընդվզենք»
Ժան Լասսալ
Հարցումներ
խմբագրել2017
խմբագրելՀունվար
խմբագրելԿազմակերպություն | Անցկացման ժամանակ | Հարցվածների թվաքանակ |
||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
SP | LO | NPA | FI | EELV | PS | PS | PS | PS | EM | MoDem | LR | DLF | FN | |||
Ipsos Արխիվացված 2017-02-14 Wayback Machine | 20.01.2017 | 1,443 | <0.5 % | 1 % | 1 % | 15 % | 2 % | 9 % | - | - | - | 18 % | - | 25 % | 2 % | 27 % |
<0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2 % | - | 7 % | - | - | 20 % | - | 26 % | 2 % | 27 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 13 % | 2 % | - | - | 8 % | - | 20 % | - | 26 % | 2 % | 27 % | |||
Ipsos Արխիվացված 2017-01-27 Wayback Machine | 10.01.17-15.01.17 | 15,921 | <0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2.5 % | 9 % | - | - | - | 17 % | 5 % | 23 % | 2.5 % | 25 % |
<0.5 % | 1 % | 1 % | 15 % | 2.5 % | 10 % | - | - | - | 19 % | - | 24 % | 2.5 % | 25 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 13 % | 2.5 % | - | 6 % | - | - | 19 % | 5 % | 24 % | 2.5 % | 26 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2.5 % | - | 7 % | - | - | 21 % | - | 25 % | 2.5 % | 26 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2.5 % | - | - | 7 % | - | 21 % | - | 25 % | 2.5 % | 26 % | |||
BVA Արխիվացված 2017-01-27 Wayback Machine | 06.01.17-08.01.17 | 946 | - | 1 % | 1 % | 13 % | 2.5 % | 11 % | - | - | - | 16 % | 5 % | 24 % | 1.5 % | 25 % |
1.5 % | 1 % | 12.5 % | 3 % | - | 6.5 % | - | - | 20 % | 5 % | 24 % | 1.5 % | 25 % | ||||
1 % | 0.5 % | 12.5 % | 2.5 % | - | - | 6 % | - | 20 % | 6 % | 24 % | 1.5 % | 26 % | ||||
1 % | 1 % | 13 % | 2.5 % | - | - | - | 5 % | 20 % | 6 % | 24 % | 1.5 % | 26 % | ||||
Ifop-Fiducial Արխիվացված 2017-01-27 Wayback Machine | 03.01.17-06.01.17 | 1,860 | 0 % | 0.5 % | 1 % | 12 % | 2 % | 10.5 % | - | - | - | 17 % | 5.5 % | 24 % | 1.5 % | 26 % |
0 % | 1 % | 1 % | 11.5 % | 2 % | - | 5.5 % | - | - | 19 % | 7 % | 24.5 % | 2 % | 26.5 % | |||
0.5 % | 1 % | 1 % | 11.5 % | 2 % | - | - | 6 % | - | 19 % | 7 % | 24.5 % | 1.5 % | 26 % | |||
0 % | 1 % | 1.5 % | 13 % | 2.5 % | - | - | - | 2.5 % | 20 % | 7 % | 25 % | 1.5 % | 26 % | |||
Elabe | 03.01.17-04.01.17 | 995 | - | 1 % | 2.5 % | 14 % | 1 % | 12 % | - | - | - | 16 % | 7.5 % | 23 % | 1 % | 22 % |
1 % | 2 % | 13 % | 1 % | - | 7 % | - | - | 20 % | 7 % | 24 % | 2 % | 23 % | ||||
0.5 % | 2 % | 13 % | 1 % | - | - | 6 % | - | 21 % | 8 % | 24 % | 1.5 % | 23 % | ||||
0.5 % | 2 % | 14 % | 1 % | - | - | - | 3 % | 22 % | 7 % | 25 % | 1.5 % | 24 % | ||||
1 % | 2 % | 14 % | 1.5 % | 13 % | - | - | - | 18 % | - | 26 % | 1.5 % | 23 % | ||||
0.5 % | 2 % | 14 % | 1.5 % | - | 9 % | - | - | 24 % | - | 26 % | 1 % | 22 % | ||||
1.5 % | 1.5 % | 14.5 % | 1.5 % | - | - | 6 % | - | 23 % | - | 26 % | 2 % | 24 % | ||||
1 % | 2 % | 15 % | 1.5 % | - | - | - | 3 % | 24 % | - | 28 % | 1.5 % | 24 % |
Առաջին փուլի արդյունքներ
խմբագրելՓարիզի ժամանակով ժամը 19:00-ին փակվել են Ֆրանսիայի բոլոր ընտրատեղամասերը, որոնք բացվել էին առավոտյան 08:00-ին: Բելգիական RTBF հեռուստաընկերության փոխանցմամբ Ժան Լյուկ Բելանշոնը ստացել է ձայների մեծամասնությունը մերձծովյան երեք շրջաններում՝ Սեն Պիեռ և Միքելոնում, Մարտինիկայում և Ֆրանսիական Գվիանայում[17]։
Սոցիոլոգիական ինստիտուտներից մեկի անցկացրած էքզիթ փոլի համաձայն Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պեն գլխավորում են առաջատարների ցուցակը։ Էքզիթ փոլի արդյունքների համաձայն, Մակրոնին նախապատվությունը տվել է ընտրողների 24%-ը, Լը Պենին՝ 22%-ը, Ֆիյոնին՝ 20,5%, իսկ Մելանշոնին՝ 18%-ը։ Ընդ որում, Ֆրանսիայում մինչև ընտրատեղամասերի փակվելը արգելվում է էքզիթ փոլերի որևէ արդյունք հրապարակել, այդ իսկ պատճառով էքզիթ փոլերի հիմնական պատվիրատուները շվեյցարական, բելգիական և գերմանական լրատվամիջոցներն են։ Սակայն չեն նշվում հարցումներ անցկացրած սոցիոլոգիական ինստիտուտների անունները[18]։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով նախագահական ընտրությունների առաջին փուլում իր հաղթանակը, նշել է, որ իրենք Ֆրանսիայի պատմության մեջ նոր էջ են բացում[19]։ Նա նաև նշել է, որ դառնալու է «բոլոր ֆրանսիացիների նախագահը»[20]։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է Մակրոնին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը[21]։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջնական տվյալներով առաջին փուլում հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը։ Ձայների 90%-ի հաշվարկման արդյունքում, նա հավաքել է ձայների 23,72 %-ը։ Մարին Լը Պենը հավաքել է ձայների 21,90%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու 2017 թվականի մայիսի 7-ին[22]։
Երկրորդ փուլի արդյունքներ
խմբագրելՄայիսի 7-ին առավոտյան ժամը 08:00-ին Ֆրանսիայում բացվել են երկրի բոլոր ընտրական տեղամասերը։ Նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը մասնակցել են քվեարկությանը։ Էմանուել Մակրոնը իր քաղաքացիական պարտքը կատարել է Պա դը Կալե դեպարտամենտի Տուկ կոմունայում, իսկ Մարին Լը Պենը քվեարկել է նույն դեպարտամենտի Էնեն Բոմոն կոմունայում։ Նախագահ Ֆրանսուա Օլանդը քվեարկության է մեկնել` ընտրատեղամասերից բացվելուց երկու ժամ անց։ Այն բանից հետո, երբ նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից, կանանցից մեկը նրան ծաղիկ է նվիրել, որը նախագահը նվիրել է իրեն ուղեկցող կանանցից մեկին[23]։
Բելգիական «Le Soir» պարբերականի փոխանցմամբ, Էմանուել Մակրոնը հաղթում է մերձծովյան տարածքներում և դեպարտամենտներում։ Այսպես, Մակրոնը Սեն Պիեռ և Միքելոն դեպարտամենտում հավաքել է ձայների 63,3%-ը, իսկ Մարին Լը Պենը հավաքել է ձայների 36,7%-ը։ Սեն Մարտեն (Ֆրանսիա)ում Մակրոնը հավաքել է 67,6% ձայն, իսկ Լը Պենը` 32,4%։ Ֆրանսիական Գվիանայում Մակրոնը հավաքել է ձայների 65%-ը, իսկ Լը Պենը` 35%։ Մարտինիկա կղզում Մակրոնը հավաքել է ձայների 77,5 %-ը, իսկ Լը Պենը` 22,5%-ը։ Քվեարկությունները այս տարածքներում տեղի է ունեցել մայիսի 6-ին[24]։
Փարիզի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմում է 28,23%։ Տվյալները վկայում են, որ ֆրանսիացիները անբավարար ակտիվությամբ են քվեարկում[25]։
Femen հասարակական կազմակերպության ակտիվիստները ցույց են կազմակերպել նախագահի թեկնածու Մարին Լը Պենի շտաբի առջև։ Կիսամերկ հինգ աղջիկներ պաստառ են փակցրել Էնեն Բոմոն կոմունայի այն ընտրատեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկեր նախագահի թեկնածուն։ Պաստառի վրա գրված է եղել` «Մարինը իշխանության ղեկին, Մարիաննան՝ հուսահատության մեջ»։ Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են։ Ֆրանսիական ԶԼՄ-ներն էլ փոխանցում են, որ մայիսի 6-ին էլ Էյֆելյան աշտարակի վրա Greenpeace-ի ակտիվիստները փակցրել են պաստառ` ընդդեմ Մարին Լը Պենի[26]։
Ֆրանսիայի ոստիկանությունը գործ է հարուցել Էմանուել Մակրոնի շտաբի վրա կիբերհարձակումների փաստի առթիվ։ Ավելի վաղ, Մակրոնի շտաբը հայտարարել էր, որ կիբերհարձակումներ են տեղի ունեցել նախագահի թեկնածուի գլխավոր շտաբի համակարգիչների վրա։ Ֆրանսիական ԶԼՄ-ները տարածել են հայտարարություն, որ կիբերհարձակում գործած սերվերները գտնվում են Ռուսաստանի տարածքում[27]։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հորդորել է ֆրանսիացիներին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին։ Օբաման նշել է, որ Մակրոնը այն անձն է, ով կարող է անսասան պահել ֆրանսիական ժողովրդավարությունը[28]։
«Սպուտնիկ» լրատվականի ֆրանսիական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որ Կոտ դ'Օր դեպարտամենտում գողացել են ավելի քան 800 քվեաթերթիկներ, որոնց վրա գրված էր Մարի Լը Պենի անունը։ Այդ ընթացքում, Մակրոնի քվեաթերթիկներին ոչ ոք ձեռք չի տվել։ Ըստ լրագրողների, այդ քայլին դիմել են քաղաքացիները, ովքեր դեմ են Ազգային ճակատ կուսակցության գործունեությանը[29]։
Բելգիական RBTF հեռուստաընկերությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի, նախնական տվյալներով, Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 62-65%-ը[30]։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել ֆրանսիացիներին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին, քանի որ Մակրոնը այն թեկնածուն է, ով կարող է ապահովել ներգաղթյալների անվտանգությունը Ֆրանսիայում[31]։
Ֆրանսիայի պետական TF1 հեռուստաընկերությունը հայտնել է, որ նախնական տվյալներով, ավելի քան 65,5%-ով Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը[32]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Liste officielle des candidats à l’élection présidentielle — 2017.
- ↑ 2,0 2,1 Maupoil T. Q. Marine Le Pen officialise sa candidature à l'élection présidentielle (ֆր.) // Le Figaro / A. Brézet — Paris: Société du Figaro, 2016. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ 3,0 3,1 Clavel G. Jean Lassalle, le député qui marche, est candidat à la présidentielle (ֆր.) // HuffPost — New York: 2016.
- ↑ 4,0 4,1 Hausalter L. Mélenchon annonce sa candidature en 2017… sans prévenir le Front de gauche (ֆր.) // Marianne — Paris: Marianne, 2016. — ISSN 1275-7500; 2491-5769
- ↑ 5,0 5,1 Desmoulières R. B. Philippe Poutou (NPA) candidat à la présidentielle : « Le plus simple, c’est que ce soit moi qui y retourne » (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 6,0 6,1 François Fillon confirme sa candidature à la primaire UMP (ֆր.) // Le Journal du Dimanche — 2015. — ISSN 0242-3065; 2650-0027
- ↑ 7,0 7,1 Berdah A., Ravinel S. d. Benoît Hamon officialise sa candidature à la primaire à gauche (ֆր.) // Le Figaro / A. Brézet — Paris: Société du Figaro, 2016. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ Потрясение Франции: Николя Саркози поставил крест на карьере
- ↑ Олланд официально отказался идти на второй срок
- ↑ «Primaire de l'UMP : Fillon sera candidat "quoi qu'il arrive"». Le Monde. մայիսի 9, 2013. Վերցված է սեպտեմբերի 8, 2014-ին.
- ↑ «Benoît Hamon passe en primaire». Liberation. սեպտեմբերի 3, 2015. Վերցված է փետրվարի 9, 2016-ին.
- ↑ «Macron quits to clear way for French presidential bid». BBC. օգոստոսի 30, 2016.
- ↑ «Jean-Luc Mélenchon annonce sa candidature à l'élection présidentielle». Le Monde. փետրվարի 10, 2016. Վերցված է ապրիլի 2, 2016-ին.
- ↑ «Nathalie Arthaud candidate à la présidentielle de 2017 pour Lutte ouvrière». Le HuffPost. մարտի 14, 2016. Վերցված է ապրիլի 2, 2016-ին.
- ↑ «Philippe Poutou candidat du NPA pour 2017». L'express. մարտի 20, 2016. Վերցված է ապրիլի 2, 2016-ին.
- ↑ «Debout la France, le défi régional pour lancer Nicolas Dupont-Aignan vers la présidentielle». France 3. նոյեմբերի 25, 2015. Վերցված է փետրվարի 9, 2016-ին.
- ↑ https://news.am/arm/news/386139.html
- ↑ https://news.am/arm/news/386175.html
- ↑ https://news.am/arm/news/386194.html
- ↑ https://haqqin.az/news/98200
- ↑ https://haqqin.az/news/98150
- ↑ https://news.am/arm/news/386199.html
- ↑ «Французы выбирают судьбу: Макрон или Ле Пен - Обновляется 13:42». Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ lesoir.be. «Présidentielle: Macron serait en tête avec plus de 60% (direct)». lesoir.be. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ֆրանսիայի նախագահական ընտրություններում մասնակցությունը առաջին 4 ժամերին կազմել է 28,23 տոկոս». news.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Femen-ի ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Մարին Լե Պենի դեմ».
- ↑ «Ֆրանսիայում Մակրոնի շտաբի վրա ցանցահենային հարձակումների փաստով գործ են բացել. AFP».
- ↑ «WikiLeaks on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Sputnik France on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Présidentielle (direct): la victoire de Macron ne fait plus de doutes, tensions entre FN et médias». RTBF Info (ֆրանսերեն). 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Мэр Лондона поддержал Макрона в борьбе за пост президента Франции». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «French election results: Emmanuel Macron beats Marine Le Pen with 65 per cent of vote - exit polls». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2017)» հոդվածին։ |