Նախագիծ
Նախագիծ, առաջադրանքի տեսակ է, և այն սովորաբար ներառում է հետազոտություն կամ ուսումնասիրություն, որը մանրակրկիտ պլանավորված է որոշակի նպատակին հասնելու համար[1]։
Այլընտրանքային տեսակետը նախագիծը դիտարկում է որպես իրադարձությունների հաջորդականություն. «փոխկապակցված առաջադրանքների մի շարք, որոնք պետք է կատարվեն որոշակի ժամանակահատվածում և որոշակի ծախսերի և այլ սահմանափակումների շրջանակներում»[2]։
Նախագիծը ժամանակավոր (այլ ոչ թե մշտական) սոցիալական համակարգ է (աշխատանքային համակարգ), որը կարող է համալրվել թիմերով (կազմակերպությունների ներսում կամ դրսում) ՝ սահմանափակ ժամանակի պայմաններում որոշակի առաջադրանքներ կատարելու համար[3][4]։
Նախագիծը կարող է լինել կազմել մի մեծ ծրագրի մի մասը[5] կամ գործել որպես հատուկ համակարգ[6]։
Բաց կոդով ծրագրային ապահովման «մշակման նախագծերը» կամ արտիստների «երաժշտական նախագծերը» (օրինակ) կարող են չունենալ թիմի որոշակի կազմ, հստակ պլանավորում և/կամ սահմանափակ տևողություն։
Ընդհանուր ակնարկ
խմբագրելՆախագիծ բառը հայոց լեզվում ի սկզբանե մուտք է գործել բավականին ուշ, և այն առաջաել է «նախապես գծել» արտահայտությունից։
Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute) սահմանման համաձայն ՝ նախագիծը կարող է սահմանվել որպես «ժամանակավոր իրադարձություն», որի նպատակն է փոփոխություններ կատարել թիմերում, կազմակերպություններում կամ հասարակությունում: Նախագծի արդյունքը սովորաբար եզակի արտադրանք, ծառայություն կամ գործունեության արդյունք է[3]։ Նախագծերը կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ:
Չեղարկում
խմբագրելՆախագծի չեղարկումը նախագծի ավարտից առաջ դադարեցնելն է, որը սովորաբար ներառում է ֆինանսական միջոցների և այլ նախագծային ռեսուրսների հասանելիության դադարեցումը: Նախագծի չեղարկումը կարող է տեղի ունենալ ծախսերի աճի, ժամանակացույցի խախտման, բյուջեի փոփոխության, նախագծի նպատակի փոփոխման կամ անարդիականացման, քաղաքական գործոնների կամ դրանց և այլ գործոնների համակցության պատճառով: Պայմանագրերը հաճախ սահմանում են ժամանակը և եղանակը, որով կարող է չեղարկվել նախագիծը:
Պայմանագրային նախագծերը սովորաբար ունենում են որոշակի ավարտի ամսաթիվ, դա այն ամսաթիվն է, երբ պայմանագիրը կարող է երկարաձգվել կամ չերկարաձգվել: Չերկարաձգումը հաճախ ունենում է նույն հետևանքները, ինչ դադարեցումը, բայց ենթադրում է տարբեր իրավական հետևանքներ:
Նախագծի կառավարման պաշտոնական սահմանում
խմբագրելՆախագիծը կազմված է կոնկրետ և կազմակերպված ջանքից, որը մոտիվացված է ընկալված հնարավորությամբ՝ բախվելով խնդրի, կարիքի, ցանկության կամ անհարմարության աղբյուրի (օրինակ՝ շենքում պատշաճ օդափոխության բացակայություն)[7][3], Այն ձգտում է իրականացնել ունիկալ և նորարարական արդյունք, ինչպիսիք են արտադրանքը, ծառայությունը, գործընթացը կամ որոշ դեպքերում՝ գիտական հետազոտությունը[7]:
Կիրառման հատուկ տեսակներ
խմբագրելԴպրոց և համալսարան
խմբագրելՆախագիծը անհատական կամ համագործակցային աշխատանք է, որը մանրակրկիտ պլանավորվում և ուսումնասիրվում է ուսումնասիրողների կողմից: Դպրոցներում, ուսումնական հաստատություններում և համալսարաններում նախագիծը հետազոտական առաջադրանք է, որը տրվում է ուսանողներին և, ընդհանուր առմամբ, պահանջում է ավելի մեծ ջանք և ինքնուրույն աշխատանք, քան սովորական շարադրություն գրելիս: Սա պահանջում է, որ ուսանողները փնտրեն փաստեր և վերլուծեն դրանք կամ գրադարանային/ինտերնետային հետազոտությունների միջոցով, կամ էմպիրիկ կերպով տվյալներ հավաքելով: Գրավոր զեկույցը, որը ստացվում է ծրագրի արդյունքներից, սովորաբար ունենում է դիսերտացիայի ձև, որը պարունակում է բաժիններ, որոնք վերաբերում են նախագծի մեկնարկին, վերլուծությանը, արդյունքներին և եզրակացություններին[8]։
Նախագծերի կառավարում
խմբագրելՆախագծերի կառավարման մեջ նախագիծը ժամանակավոր գործողություն է, որի նպատակն է ստեղծել եզակի արտադրանք, ծառայություն կամ արդյունք: Նախագծի կառավարման մեջ նախագիծը կարող է իրականացվել տարբեր ձևերով[3]։ Մեկ այլ սահմանում է կառավարման միջավայրը, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի բիզնես ապրանքներ տրամադրելու նպատակով՝ ըստ որոշակի բիզնեսի սցենարի[9]։ Նախագծերը կարող են դիտվել նաև որպես ժամանակավոր կազմակերպություններ[10]։
Նախագծի նպատակները սահմանում են նպատակային վիճակը նախագծի ավարտին, որի ձեռքբերումը համարվում է անհրաժեշտ՝ նախատեսված օգուտները ստանալու համար: Դրանք կարող են ձևակերպվել որպես SMART չափանիշներ[3][11]։ Նախագծերը հաճախ կառավարվում են ղեկավար թիմի կողմից․
- Հատուկ
- Չափելի ձեռքբերում
- Հասանելի
- Իրատեսական (հնարավոր է հասնել կազմակերպության ներկա պահին ունեցած ռեսուրսներով)
- Հասանելի ժամանակով
Գնահատումը (չափումները) իրականացվում է նախագծի ավարտից հետո: Այնուամենայնիվ, մոնիտորինգի և գնահատման միջոցով անհրաժեշտ է անընդհատ հետևել նախագծի ընթացքին:
Քաղաքացիական և ռազմական շինարարություն և արդյունաբերական ենթակառուցվածքներ
խմբագրելՔաղաքացիական, ռազմական և արդյունաբերական (օրինակ՝ նավթագազային) ենթակառուցվածքներում կապիտալ նախագծերը վերաբերում են սարքավորումների, կառույցների և շենքերի կառուցման և տեղադրման աշխատանքներին: Քանի որ այս աշխատանքները ժամանակավոր գործողություններ են ՝ հստակ մեկնարկի և ավարտի ամսաթվերով, կիրառվում է «նախագիծ» տերմինը: Քանի որ այս գործունեության արդյունքը, որպես կանոն, երկարաժամկետ ենթակառուցվածք է, որի կյանքի տևողությունը չափվում է տարիներով կամ տասնամյակներով, այդ նախագծերը սովորաբար ֆինանսական հաշվառման մեջ հաշվառվում են որպես կապիտալ ծախսեր և այդպիսով կոչվում են «կապիտալ նախագծեր»:
Պետական նախագիծ
խմբագրելԱյն կարող է սահմանվել որպես «պետական քաղաքականության և (կամ) գործակալությունների միջոցառումների ամբողջություն, որոնք միավորված են որոշակի խնդրի կամ մարտահրավերների շուրջ»[12]։ Այսպիսով, այս տեսակի նախագծերը ենթադրում են մշտական փոփոխություններ և դինամիզմ ՝ ժամանակի ընթացքում զարգացող սոցիալական կառույցների պատճառով: Պետական նախագծերը պետք է հարմարվեն ներկա պահին։ Դրանք հիմնականում հիմնված են համայնքային ծառայության վրա:
Ենթակառուցվածքային ծածկագիր
խմբագրելԵնթակառուցվածքային ծածկագրի համատեքստում նախագիծը ծածկագրերի ամբողջություն է, որն օգտագործվում է համակարգի առանձին բաղադրիչ ստեղծելու համար: Չկա կանոն այն մասին, թե ինչ շրջանակ կարող է ներառել մեկ նախագիծը կամ դրա բաղադրիչը[13]։
Նախագծային ծառայություններ
խմբագրելԴա նախագծի համար ծառայությունների մատուցումն է, ներառյալ խորհրդատվություն, շահագործում, կառավարում, վարչական կամ այլ ծառայությունների մատուցումը: Օրինակ, Site One Landscape Supply ընկերությունը տրամադրում է նախագծային ծառայություններ ՝ կանաչապատման նախագծերն իրականացնելու համար: Jubilee Scholars խորհրդատվական ընկերությունը տրամադրում է բազմամասնագիտական նախագծային ծառայություններ:
Ծառայողական նախագիծ
խմբագրելՍա նախագծի տարատեսակ է, որի նպատակն է բարելավել այլ մարդկանց կյանքը, որը հաճախ իրականացվում է առանց դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելու: Այն կարող է օգուտ բերել անհատներին, շահույթ չհետապնդող կազմակերպությանը կամ համայնքին[14]: Ծառայողական նախագիծը կարող է ուղղակիորեն բավարարել համայնքի կարիքները, անուղղակիորեն բավարարել համայնքի կարիքները համայնքի հետազոտության, կազմակերպման կամ գործողությունների միջոցով և ապահովել հասարակության, քաղաքականության և շրջակա միջավայրի փոփոխություններ[15]։
Համայնքային նախագիծ
խմբագրելՀամայնքային նախագիծը համայնքի վրա հիմնված նախագիծ է։ Այն ծառայողական նախագծի օրինակ է[14]։
Տեսակները
խմբագրելՆախագծի վրա հիմնված գործունեության որոշ վերլուծություններում տարբերակվում է ՝ օգտագործելով ռազմավարական տերմինաբանություն, մեծ ռազմավարական նախագծերի և ավելի չնչին կամ բարդ գործառնական նախագծերի ՝ մարտավարական նախագծերի միջև[16][17]:
Օրինակներ
խմբագրել- Մարդու գենոմի նախագիծ, որը կազմել է մարդու գենոմի քարտեզը
- Մանհեթենի նախագիծ, որի շրջանակներում մշակվել է առաջին միջուկային զենքը
- «Պոլարիս» հրթիռային նախագիծ. միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կառավարման համակարգ
- «Ապոլոն» նախագիծ, որի շրջանակներում մարդիկ վայրէջք են կատարել Լուսնի վրա
- Սովեական ատոմային ռումբի նախագիծ
- Նախագիծ 706
- Գիզայի Մեծ Բուրգի նախագիծ
- SDG-ներ
Նախագծերի հետ կապված թեմաներ
խմբագրել- Մեգանախագիծ
- Ծրագրերի կառավարում
- Ծրագրային ապահովման զարգացման նախագծերի կառավարում
- Նախագծերի կառավարման ինստիտուտ (PMI)
- Նախագծի կառավարման միջազգային ասոցիացիա (IPMA)
- Նախագծի կառավարման ծրագրակազմ
- Նախագծի պլանավորում
- Փոքրամասշտաբ նախագծերի կառավարում
- PRINCE2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Compare: «definition of project in English from the Oxford dictionary». English. Oxford Dictionaries. 2016. Արխիվացված է օրիգինալից 30 July 2012-ին. Վերցված է 2016-09-06-ին. «Definition of project project in English: [...] An individual or collaborative enterprise that is carefully planned to achieve a particular aim [...]»
- ↑ «What is a project? definition and meaning». BusinessDictionary.com. Վերցված է 2018-06-10-ին. «project [:] [...] Planned set of interrelated tasks to be executed over a fixed period and within certain cost and other limitations.»
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Project Management Institute, 2021
- ↑ Compare the somewhat circular definition: Manning, Stephan (2008). «Embedding projects in multiple contexts – a structuration perspective». International Journal of Project Management. 26: 35. doi:10.1016/j.ijproman.2007.08.012. S2CID 111365140. Վերցված է 2016-09-06-ին. «Two theoretical propositions have been made: First, projects as temporary systems are characterized by certain structural properties, in particular task specifications, time constraints and team relations, that guide project activities.»
- ↑ Mittal, 2009
- ↑ Kuijper, 2013
- ↑ 7,0 7,1 Mesley, 2016
- ↑ Thomas, G: How to do your research project. Sage Publications Inc, 2009....
- ↑ R. Max Wideman (2004), A Management Framework: For Project, Program and Portfolio Integration. p. 30
- ↑ Turner, J. Rodney, and Ralf Müller. "On the nature of the project as a temporary organization." International journal of project management 21.1 (2003): 1-8.
- ↑ Carr, David, Make Sure Your Project Goals are SMART, PM Hut. Accessed 18. Oct 2009.
- ↑ Deric., 2011
- ↑ Morris, Kief. «Infrastructure as Code | Second edition». Thoughtworks (անգլերեն). Վերցված է 2022-12-09-ին.
- ↑ 14,0 14,1 «is a community project a service project».
- ↑ «service project meaning».
- ↑ Banks, Linda (2017). «What Is a Strategic Project?». Small Business. Houston Chronicle. Hearst Newspapers, LLC. Վերցված է 2017-02-09-ին. «Organizations can be good at tactical projects, such as moving to a new building or introducing a new product. These are projects that have one operational goal, which probably does not entail contributions by most employees within the organization. In these projects, meeting a tactical goal on time and within budget are key considerations. A strategic project, on the other hand, has a primary goal of gaining the competitive advantage by focusing on the organization's overall direction.»
- ↑ Williams, 2011
Գրականություն
խմբագրել- Deric., Shannon (2011-01-01). Political sociology: oppression, resistance, and the state. Pine Forge Press. ISBN 9781412980401. OCLC 746832550.
- Hundhausen, Richard (2006). Working with Microsoft Visual Studio 2005 Team System. Developer Reference Series (2 ed.). Microsoft Press. էջ 108. ISBN 9780735621855. Վերցված է 2017-02-10-ին. «After a design has been validated the Application Designer will generate a skeleton implementation with projects, code, and configuration files that precisely match the design.»
- Kuijper, Pieter Jan; Wouters, Jan; Hoffmeister, Frank; de Baere, Geert; Ramopoulos, Thomas (5 September 2013). The Law of EU External Relations: Cases, Materials, and Commentary on the EU as an International Legal Actor. Oxford University Press (published 2013). էջ 922. ISBN 9780199682478. Վերցված է 13 June 2021-ին. «One or more participating Member States or the Chief Executive may submit to the Steering Board an ad hoc project or programme within the Agency's remit, which shall presume general participation by the participating Member States.»
- Mesly, Olivier (2016). Project Feasibility: Tools for Uncovering Points of Vulnerability. Systems Innovation Book Series. New York: CRC Press (published 2017). էջ 53. ISBN 9781315295237. Վերցված է 17 June 2019-ին. «For the purpose of a feasibility analysis, a project is a concrete and organized effort that leads to the realization of a unique and innovative deliverable, which can be a product, service or process, or even a science research initiative, which is conceived based on a perceived opportunity. The project has a beginning and an end, which can sometimes serve as a new bedrock for a different project. It involves a plan, some processes, people and a line of authority; it contains inherent challenges and problems.»
- Mittal, Prashant (December 2009). «Programme Management: An Introduction». Programme Management: Managing Multiple Projects Successfully. New Delhi: Global India Publications (published 2009). էջ 1. ISBN 9789380228204. Վերցված է 13 June 2021-ին. «Programme Management is the process of managing multiple independent projects [...]. [...] Projects deliver outputs; programmes create outcomes. [...] Programme management is concerned with doing the right projects, whereas project management is about doing projects right.»
- Project Management Institute (2021). A guide to the project management body of knowledge (PMBOK guide) (7th ed.). Newtown Square, PA: Project Management Institute. ISBN 978-1-62825-664-2.
- Williams, Todd C.; Kendrick, Tom (2011). «15: Dealing with 'Unprojects'». Rescue the Problem Project: A Complete Guide to Identifying, Preventing, and Recovering from Project Failure. AMACOM Division: American Management Association. էջ 208. ISBN 9780814416839. Վերցված է 2017-02-09-ին. «The strategic project has a long-term goal to satisfy needs not included in the funding project. [...] a strategic project usually has scope as its most critical issue, while a tactical project has schedule, cost, or a different set of scope as the primary constraint.»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախագիծ» հոդվածին։ |