Նամակներ Ջուլիետին
Նամակներ Ջուլիետին, 2010 թ.-ի ամերիկյան ռոմանտիկ դրամա։ Գլխավոր դերերում՝ Ամանդա Սեյֆրիդ և Քրիս Էգան, ռեժիսոր՝ Գարի Վինիք։ Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում և այլ երկրներում էկրաններ բարձրացավ 2010 թ. մայիսի 4-ին։ Ֆիլմի մտահղացումը առաջացել է 2006 թ. լույս տեսած «Նամակներ Ջուլիետին» փաստագրական գրքից։ Գրքի հեղինակներն են Լայզ Ֆրիդմանը և Սեյլ Ֆրիդմանը, որոնք պատմում են Շեքսպիրի ամենահայտնի հերոսուհուն նամակներ գրելու երևույթի մասին։
Նամակներ Ջուլիետին անգլ.՝ Letters to Juliet | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Իտալիա |
Ժանր | հումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն և դրամա |
Թվական | ապրիլի 25, 2010[1], օգոստոսի 19, 2010[2] և օգոստոսի 5, 2010[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գարի Վինիկ[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Էլեն Բարքին, Caroline Kaplan? և Մարկ Քենթոն |
Սցենարի հեղինակ | Խոսե Ռիվերա և Tim Sullivan? |
Դերակատարներ | Ամանդա Սայֆրիդ[4][5][6][…], Քրիստոֆեր Իգեն, Վանեսա Ռեդգրեյվ[4][7][8], Գաել Գարսիա Բեռնալ[4][5][7][…], Luisa Ranieri?[4][7], Ֆրանկո Ներո[9][7], Օլիվեր Փլեթ[9][7], Marina Massironi?[4][7], Միլենա Վուկոտիչ[4][7], Լիդիա Բիոնդի[4][7], Giacomo Piperno?[9], Ռեմո Ռեմոտտի[4], Անջելո Ինֆանտի[9], Լուիզա դե Սանտիս[4][7], Մարշա ԴեԲոնիս[10], Ivana Lotito?[10] և Սանդրո Դորի[10] |
Օպերատոր | Մարկո Պոնտեկորվո |
Երաժշտություն | Անդրեա Գուեռա |
Մոնտաժ | Բիլ Փենքոու |
Պատմվածքի վայր | Իտալիա և Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Summit Entertainment[6] |
Տևողություն | 105 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՍոֆին երիտասարդ մի ամերիկուհի է, աշխատում է New Yorker ամսագրում (ճշգրտում է զանազան փաստեր)։ Իր սովորական կյանքին մի քիչ աշխուժություն հաղորդելու համար նա որոշում է մեկնել այսպես կոչված «նախամեղրամսյա» ճանապարհորդության դեպի Վերոնա (Իտալիա) իր փեսացուի՝ շեֆ-խոհարար Վիկտորի հետ։ Սակայն աշխատանքով մոլեռանդորեն համակված Վիկտորին չի հուզում Իտալիայի ռոմանտիկ մթնոլորտը, ու նա ավելի մեծ հաճույքով իր ժամանակը օգտագործում է իր ապագա ռեստորանի համար օգտակար խոհարարական հետազոտություններ անելու համար, և կարծես անուշադրության է մատնում Սոֆիին։
Վերջինս պատահականորեն մի նոր աշխարհ է հայտնաբերում Վերոնայում։ Պարզվում է՝ Վերոնայի սիրահարների այգում տարբեր անցորդներ անընդհատ նամակներ են գրում Ջուլիետին ու դրանք կպցնում պատին։ Ամեն օրվա վերջում «Ջուլիետի քարտուղարուհիները» պատասխանում են այդ նամակներին։ Սոֆին պատահաբար գտնում է ոմն Կլեր Սմիթի գրած նամակը, որը սակայն անպատասխան էր մնացել։ Քարտուղարուհիների համաձայնությամբ նա ինքն է պատասխանում այդ նամակին, և շուտով արդեն բավական տարիքն առած Կլերը ժամանում է Վերոնա իր բարետես թոռան՝ փաստաբան Չարլիի հետ, ով աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության համար։
Կլերն ու Սոֆին միանգամից համակրում են միմյանց, մինչդեռ Չարլին բավականին կոպիտ է իրեն պահում Սոֆիի նկատմամբ, իսկ վերջինս էլ շարունակ հեգնանքով է խոսում Չարլիի հետ։ Կլերը եկել էր Վերոնա շարունակելու փնտրել իր վաղուց կորցրած սիրուն՝ Լորենցո Բարտոլինիին։ Սոֆին, մտածելով, որ Կլերի պատմությունը կարող էր օգնել իրեն գրողի կարիերայում, որոշում է օգնել նրան իր որոնումներում։ Այդպես, մեր աչքի առաջ ծավալվում է հետաքրքիր ու ռոմանտիկ արկածների մի պատմություն։ Պարզվում է, որ Վերոնայում մի շարք Լորենցո Բարտոլինիներ կան, և Սոֆիի մասնագիտական կարողությունների շնորհիվ նրանք բացառման սկզբունքով սկսում են որոնումները։ Պարզվում է, որ Լորենցոներից մեկն արդեն մահացել էր։ Բարկացած Չարլին մեղադրում է Սոֆիին այն բանում, որ նա Կլերին ապարդյուն փնտրտուքների էր մղել ու պատճառ դարձել նրա տխրության համար։ Նա մեղադրում է Սոֆիին՝ ասելով, որ աղջիկը չգիտի, թե ինչ է իսկական կորուստը։ Սոֆին անտրամադիր հեռու է քայլում նրանցից։ Այդ պահին Կլերը պատմում է Չարլիին, որ նա սխալվում էր, քանի որ Սոֆին դեռ փոքր ժամանակ կորցրել էր մորը, որը լքել էր աղջկան։ Հաջորդ օրը նախաճաշի ժամանակ Կլերը պնդում է, որ Չարլին ներողություն խնդրի Սոֆիից։ Մի օր՝ հերթական որոնումների ժամանակ, Կլերը թոռանը խնդրում է կանգ առնել խաղողի այգիների մոտ, որպեսզի իրենք մի-մի բաժակ գինի համտեսեն ու Սոֆիին հրաժեշտ տան։ Ճանապարհին Կլերը հանկարծ մի տղամարդու է տեսնում, որը շատ նման էր իր Լորենցոյին։ Պարզվում է, որ դա Լորենցո Բարտոլինիի թոռն է։ Այսպես, Կլերն ու Լորենցոն վերագտնում են իրար 50 երկար տարիների բաժանումից հետո։ Վերադառնալով Նյու Յորք՝ Սոֆին բաժանվում է Վիկտորից։ Հետո նա վերադառնում է Վերոնա՝ ներկա գտնվելու Կլերի և Լորենցոյի հարսանիքին։ Նա այնտեղ տեսնում է Չարլիին ուրիշ աղջկա՝ Պատրիսիայի հետ։ Նա վազելով հեռանում է, Չարլին՝ նրա հետևից։ Երբ Չարլին գտնում է նրան (դասական պատշգամբի տեսարան), Սոֆին խոստովանում է, որ սիրում է նրան, բայց հորդորում է վերադառնալ իր ընկերուհու մոտ։ Չարլին ասում է, որ այդ աղջիկն իրականում իր զարմուհին էր։ Նա ևս սեր է խոստովանում Սոֆիին, ու այդ պահին ցած է ընկնում պատշգամբից. նրանք գետնին ընկած համբուրվում են։
Դերասանական կազմ
խմբագրել- Ամանդա Սեյֆրիդ- Սոֆի Հոլլ
- Քրիս Էգան- Չարլի Ուիման
- Վանեսա Ռեդգրեյվ - Կլեր Սմիթ-Ուիման
- Ֆրանկո Ներո- Լորենցո Բարտոլինի
- Գաել Գարսիա Բեռնալ- Վիկտոր
- Լուիզա Ռանիերի- Իզաբելլա, Ջուլիետի 4 քարտուղարուհիներից մեկը
- Մարինա Մասսիրոնի- Ֆրանչեսկա, Ջուլիետի քարտուղարուհիներից մեկը
- Լիդիա Բիոնդի- Դոնատելլա, Ջուլիետի քարտուղարուհիներից մեկը
- Միլենա Վուկոտիչ- Մարիա, Ջուլիետի քարտուղարուհիներից մեկը
- Ստեֆանո Գուերինի- Լորենցոյի թոռը
- Դանիել Բալդոկ- Լորենցոյի ավագ որդին
- Էշլի Լիլլեյ- Պատրիսիա՝ Չարլիի զարմուհին, որը նույնն անունն է կրում, ինչ Չարլիի նախկին ընկերուհին
- Օլիվեր Պլաթ- New Yorker ամսագրի խմբագիր Բոբբի
Երաժշտություն
խմբագրել- "You Got Me" – Colbie Caillat
- "Chianti Country"
- "Verona" – Andy Georges
- "Un Giorno Così" – 883
- "Per Avere Te" – Franco Morselli
- "Quando, Quando, Quando" – Laura Jane և Chris Mann
- "Variations On A Theme By Mozart" – The Magic Flute, Opus 9
- "Sospesa" – Malika Ayane և Pacifico
- "Per Dimenticare" – Zero Assoluto
- "Sono Bugiarda (I'm A liar)" – Caterina Caselli
- "Guarda Che Luna" – Fred Buscaglione
- "Love Story" – Taylor Swift
- "What If" – Colbie Caillat
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.imdb.com/title/tt0892318/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=146575.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/listy-do-julii
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 https://filmow.com/cartas-para-julieta-t15396/
- ↑ http://www.metacritic.com/movie/letters-to-juliet
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.imdb.com/title/tt0892318/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Նամակներ Ջուլիետին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Նամակներ Ջուլիետին»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Նամակներ Ջուլիետին»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Նամակներ Ջուլիետին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Նամակներ Ջուլիետին - փաստեր ֆիլմի մասին Արխիվացված 2012-01-22 Wayback Machine