Նյարդային սահնօձ
Նյարդային սահնօձ (լատին․՝ Coluber najadum), ձիթապտղագույն սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Որոշ հեղինակների կողմից դասվում է ինքնուրույն Platyceps ցեղին։
Նյարդային սահնօձ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Coluber najadum | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
|
Տարածում
խմբագրելՀայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի նախալեռներում ու ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չորային նոսրանտառային բուսականությամբ, նաև ջրամերձ քարքարոտ կենսավայրերում։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (20-108 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է։ էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարակ է։ Գլուխը երկարավուն է՝ մարմնից տարանջատված՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ ոսկեգույն կամ մուգ կարմրավուն ծիածանաթաղանթով, բիբը կլոր է։ Մեջքային թեփուկները հարթ են, գրեթե անփայլ։ Մեջքային մակերեսը մոխրագույնից բաց ձիթապտղագույն է, մաշկափոխությունից առաջ՝ գրեթե շագանակագույն։
Պարանոցի ու մարմնի առջևի հատվածի կողքային մակերեսի երկայնքով ձգվում է սպիտակավուն եզրերով մուգ խալերի մեկական շարք։ Խալերի առաջին զույգը, հաճախ միավորվելով, ձևավորում է վզնոցանման նախշ։ Մարմնի առջևի հատվածի մեջքային մակերեսին երբեմն լինում են մանր, սև կետիկների Նայադային սահնօձ Գորշ նապաստակ երկայնակի շարքեր։ Որովայնային մակերեսը բաց դեղնավուն է։ Սնվում է մանր ողնաշարավորներով (երկկենցաղներ, մողեսներ և կրծողներ)։
Բազմացում
խմբագրելՁմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ - մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգն ածում է 3-16 ձու։ Ձվերն իլիկանման են (37-44 X 13-14 մմ) Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի 2-րդ կեսը։ Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։
Բավական ագրեսիվ օձ է։ Կծածը կարող է առաջացնել տեղային բորբոքում, սակայն մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդային սահնօձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդային սահնօձ» հոդվածին։ |