«Նանա» (ֆր.՝ Nana), ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, դրամա՝ նկարահանված 2011 թվականին։ Ռեժիսոր Վալերի Մասադյանի առաջնելույթն է։ 2011 թվականի լավագույն առաջնելույթներից է[1]։

Նանա
ֆր.՝ Nana
Երկիր Ֆրանսիա
Ժանրգեղարվեստական ֆիլմ
դրամա
Թվական2011
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՎալերի Մասադյան
ՊրոդյուսերՍոֆի Էրբս
Սցենարի հեղինակՎալերի Մասադյան
ԿինոընկերությունGaïjin
Տևողություն68 րոպե
Պարգևներ«Արծաթե ծիրան»
Անվանակարգ«Հայկական համայնապատկեր» անվանակարգում

Ֆիլմի մասին

խմբագրել

«Նանա» ֆիլմը լուսանկարիչ Վալերի Մասադյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ 2011-2012 թվականներին ֆիլմը մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոնների, որոնցում արժանացել է մրցանակների և պարգևների։ Լոկարնոյի փառատոնում ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն առաջնելույթ» անվանակարգում[2]։ 2012 թվականի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ֆիլմը ներկայացվել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում և շահել «Արծաթե ծիրան» երկրորդ մրցանակը։ Ռեժիսորը խոստովանել է, որ ողջ ֆիլմը դերասանների իմպրովիզացիա է, իսկ սցենարը, որպես այդպիսին, գրված է եղել բավականին սեղմ, և հիմնական նպատակը եղել է ֆինանսավորման ապահովումը։ Ֆիլմի մասին խոսելով Վալերի Մասադյանը նշում է[3]։

  Ես ուզում էի, որ ֆիլմը նկարահանվի այնպիսի տեղերում, որտեղից և ես եմ։ Գյուղում, որտեղ երեխան պաշտպանված է ոչ ավելի, քան քաղաքի երեխաները։ Երեխաները, որոնք մեծանում եմ գյուղական շրջաններում, կյանքի մասին իմանում են ավելին, քան քաղաքի երեխաները։ Բացի դրանից, ես ուզում էի նկարահանել հողը և մարդկանց, որոնք ապրում ու աշխատում են այնտեղ։ Նրանց բոլորի համար, ի տարբերություն քաղաքաբնակների, դեռևս կա ընդհանրության զգացողություն, ինչը շատ կարևոր է ինձ համար։  

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի սյուժեն ծավալվում է Նանա անունով 4 տարեկան փոքր աղջնակի շուրջը, որն ապրում է մայրիկի հետ, պապիկի խոզաբուծարանում։

Դերասաններ և դերեր

խմբագրել
Դերակատար Դեր
Կալինա Լեկոմտե Նանա Նանա
Մարի Դելմաս Մայր Մայր
Ալեն Սարբաս պապիկ պապիկ

Մեկնաբանություններ

խմբագրել

Քննադատները ֆիլմին դրական են վերաբերվել։ «Նյու Յորք Թայմս» օրաթերթի տեսաբան Ժանետա Կացուլիսը գրախոսությունն ամփոփելիս՝ նշում է[4]։

  Իր տեսախցիկի լռության և ընկալման ճկունության միջոցով սովորական պատմությունը նա վերածում է անարատության խտացած դիմանկարի, որը հավասարակշռում է հասկացողության սահմանը։  

Մրցանակներ

խմբագրել
  • 2012 թվականի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում՝ «Արծաթե ծիրան» (երկրորդ մրցանակ) «Հայկական համայնապատկեր» անվանաարգում։
  • 2011 թվականին Լոկարնոյի կինոփառատոնում՝ մրցանակ լավագույն առանջնելույթ ֆիլմի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Craig Hubert. «The Children's Hour: Valérie Massadian on 'Nana'». interviewmagazine. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.[1](չաշխատող հղում)
  2. Eric J. Lyman (2011 թ․ օգոստոսի 13). «Locarno Film Festival: Argentina's 'Back to Stay' Takes the Top Prize». The Hollywood reporter. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.[2](չաշխատող հղում)
  3. «Valérie Massadian about Nana, out now in VOD and on DVD». International Film Festival Rotterdam. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  4. Jeannette Catsoulis (2013 թ․ հունվարի 24). «Tiny Actress, a Spare Script and Huge Revelations'Nana,' by Valérie Massadian, Enters a 4-Year-Old's World». NY Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.[3](չաշխատող հղում)