Նանոտեխնոլոգիան կիրառական գիտություններ և տեխնոլոգիաներ միավորող լայն ոլորտ է, որի հիմնական նպատակը ատոմական և մոլեկուլային մակարդակի վրա նյութի վերահսկվող մանիպուլյացիան է և կրիտիկական չափսերի հասնող, մոտ 100 նանոմետրից ավելի փոքր սարքերի կառուցումը և նոր հատկություններով նյութերի և ծածկույթների ստացումը։

Ոսկու բյուրեղի մակերևույթ։ Առանձին ատոմները պարզորոշ տեսանելի են ՍԹՄ-ի միջոցով։

Ներածություն

խմբագրել

Նանոտեխնոլոգիան բազմաճյուղ ոլորտ է, որը ներառում է տարբեր ուղղություններ ինչպիսիք են՝ կիրառական ֆիզիկան, նյութաբանությունը, մակերևույթային և կոլլոիդ գիտությունները, սուփրամոլեկուլային քիմիան (քիմիայի ճյուղ, որը ուսումնասիրում է մոլեկուլների ոչ կովալենտ փոխազդեցությունները), քիմիակական, կենսաբանական, մեխանիկական ճարտարապետությունը (ինժեներիան) և էլեկտրոտեխնիկան։ Գիտական ճյուղերի այսպիսի միավորումը մեկ անվան տակ երբեմն նույնիսկ կարող է թվալ հակասական, քանի որ հաճախ նանո չափսերի հետ գործ ունեցող հետազոտությունները շատ քիչ ընդհանրություններ ունեն գիտական առումով։ Օրինակ, նանոտեխնոլոգիան կարող է կիրառվել ինչպես դեղագործության այնպես ել կիսահաղորդչային արդյունաբերության մեջ, և չնայած երկու դեպքում ել օգտագործող մեթոդները և սարքերը կարող են նման լինել գիտական հետազոտությունների նպատակները խիստ տարբեր են։

Նանոտեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նանոմետրիկ չափսերի սահմաններում նյութերի հետ աշխատելու սովորական, մակրոսկոպիկ մեթոդները և մոտեցումները հաճախ այլևս կիրառելի չեն, իսկ միկրոսկոպիկ երևույթները, օրինակ առանձին ատոմների կամ մոլեկուլների փոխազդեցությունները, սահմանափակ չափսերի կողմից թելադրված քվանտային երևույթները, որոնք աննշան են մակրո մարմինների դեպքում դառնում են շատ ավելի էական։

Նանոտեխնոլոգիայում գոյություն ունի երկու հիմնական մոտեցում։ «Վարից վեր» մոտեցման դեպքում նոր նյութերը և սարքերը կառուցվում են մոլեկուլային բաղադրիչ մասերից, որոնք ինքնակազմավորվում են հիմնվելով մոլեկուլային ճանաչման սկզբունքի վրա։ Այսինքն սարքի(նյութի) վերջնական կառուցավծքը նախագծվում է ելային նյութերի հատուկ ընտրությամբ այնպես, որ դրանց փոխազդեցությունից կազմավորվի ցանկալի արդյունքը։ «Վերից վար» մոտեցման դեպքում նանո օբյեկտները կառուցվում են սովորական մակրո նյութերից առանց ատոմական մակարդակի վրա պրոցեսի վերահսկման։

Նյութերի նանո մասշտաբի մանիպուլյացիայի և վերահսկման սկիզբը և նանոտեխնոլոգիաի հիմնական շարժիչ ուժը նոր գործիքների և սարքերի առկայությունն է, որոնք հասանալի դարձան 20-րդ դարի 80-ական թթ. սկզբին։ Դրանց ամենավառ օրինակներն են Ատոմական Ուժային Մանրադիտակը (ԱՈւՄ) և Սքանավորող Թունելային Մանրադիտակը (ՍԹՄ)։

Շատ աղբյուրներ՝ առաջին հերթին անգլալեզու, հետագայում նանոտեխնոլոգիաներ կոչվող մեթոդների առաջին հիշատակումը կապում են Ռիչարդ Ֆեյնմանի հայտնի «Այն աշխարհում բավականին տեղ կա» ելույթի հետ, որը նա ունեցել է 1959 թ. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ամերիկյան ֆիզիկական հանրության ամենամյա հանդիպման ժամանակ։ Ռիչարդ Ֆեյնմանը ենթադրում էր, որ հնարավոր է մեխանիկորեն տեղափոխել առանձին ատոմները՝ համապատասխան չափսերի մանիպուլյատորի օգնությամբ, ամեն դեպքում այդպիսի գործընթացը չէր հակասի այսօր արդեն հայտնի ֆիզիկական օրենքներին։ Այդ մանիպուլյատորը նա առաջարկեց անել հետևյալ կերպ։ Անհրաժեշտ է պատրաստել մեխանիզմ, որը կստեղծեր իր կրկնօրինակը, բայց ավելի փոքր։ Ստեղծված փոքր մեխանիզմը պետք է կրկին ստեղծի իր կրկնօրինակը, մինչև մեխանիզմի չափսերը կհամապատասխանեն մեկ ատոմի չափսերին։ Ընդ որում պետք է չափումներ արվեն այդ մեխանիզմի կառուցվածքում, քանի որ գրավիտացիայի ուժերը, որոնք ազդում են ամբողջ մակրոաշխարհում, կազդեն ավելի քիչ, իսկ միջմոլեկուլային փոխազդեցությունների ուժերը, ինչպես նաև Վան-դեր-Վաալսի ուժերը, էլ ավելի կազդեն մեխանիզմի աշխատանքի վրա։ Վերջին փուլը՝ ստացված մեխանիզմը կհավաքի իր կրկնօրինակն առանձին ատոմներից։ Սկզբունքորեն այդպիսի կրկնօրինակների թիվը սահմանափակ չէ, հնարավոր կլինի կարճ ժամանակամիջոցում հավաքել այդպիսի մեքենաների կամավոր քանակություն։ Այդ մեքենաները կկարողանան նույն կերպ՝ ատոմային հավաքով, հավաքել մակրոիրերը։ Դա թույլ կտա իրերի գներն իջեցնել։ Այդպիսի ռոբոտներին (նանոռոբոտներին) պետք կլինի տալ մոլեկուլների և էներգիայի անհրաժեշտ քանակ, և գրել անհրաժեշտ առարկաների հավաքման ծրագիր։ Մինչ այսօր ոչ ոք չի կարողացել հերքել այդ հնարավորությունը, բայց և ոչ ոքի չի հաջողվել ստեղծել այդպիսի մեխանիզմներ։ Ահա թե ինչպես է Ռիչարդ Ֆեյնմանը նկարագրել իր կողմից ենթադրվող մանիպուլյատորը։

Ես մտածում եմ ստեղծել համակարգ՝ էլեկտրական կառավարմամբ, որտեղ օգտագործվում են սովորական ձևով պատրաստված «սպասարկող ռոբոտներ»՝ օպերատորի «ձեռքերի» 4 անգամ փոքրացված կրկնօրինակների տեսքով։ Այդպիսի միկրոմեխանիզմները կկարողանան հեշտությամբ կատարել գործողությունները փոքրացված մասշտաբով։ Ես խոսում եմ շատ փոքր աշխատանքների մասին՝ հագեցած սերվոշարժիչներով և փոքր «ձեռքերով», որոնք կարող են պտտեցնել նույնքան փոքր պտուտակները, ծակել շատ փոքր անցքեր և այլն։ Կարճ ասած, նրանք կկատարեն բոլոր աշխատանքները 1։4 մասշտաբով։ Դրա համար, իհարկե, հարկավոր է պատրաստել անհրաժեշտ մեխանիզմներ, գործիքներ և ձեռքեր- մանիպուլյատորներ՝ սովորական չափսերի 1։4։ Վերջին փուլում այդ սարքերը կկահավորվեն սերվոշարժիչներով (16 անգամ պակաս հզորությամբ) և կմիացվել էլեկտրական կառավարման սովորական համակարգին։ Դրանից հետո թույլ կտրվի օգտագործել 16 անգամ փոքրացված ձեռքեր-մանիպուլյատորներ։ Այդպիսի միկրոռոբոտների կամ միկրոմեքենաների օգտագործման ոլորտը կարող է բավականին լայն լինել՝ վիրաբուժական միջամտություններից մինչև բեռնափոխադրումը և ռադիոակտիվ նյութերի վերամշակումը։ Համոզված եմ, որ առաջարկվող ծրագրի սկզբունքը, ինչպես նաև նրա հետ կապված անսպասելի խնդիրներն ու փայլուն հնարավորություններն անսահման են։ Ավելին, կարելի է մտորել մասշտաբների կրճատման հետագա հնարավորության մասին, ինչը բնականաբար կպահանջի հետագա կառուցողական փոփոխություններ և մոդիֆիկացում, բայց թույլ կտա պատրաստել նկարագրված տեսակի նոր, ավելի կատարելագործված սարքեր։ Ոչինչ չի խանգարում շարունակել այս գործընթացը, և ստեղծել բազմաթիվ շատ փոքր հաստոցներ, քանի որ չկան որևէ սահմանափակումներ՝ կապված հաստոցների տեղափոխման հետ։ Նրանց ծավալը միշտ կլինի իր նախորդ տեսակից ավելի փոքր։ Հեշտ է հաշվարկել, որ 4.000 անգամ փոքրացված 1 միլիոն հաստոցների ընդհանուր ծավալը կկազմի նորմալ չափսերի սովորական հաստոցի ծավալի և մասայի 2%-ից ոչ պակաս։ Հասկանալի է, որ դա անմիջապես վերացնում է նյութերի արժեքի խնդիրը։ Սկզբունքորեն կարելի էր կազմակերպել միլիոնավոր միանման փոքրիկ գործարանիկներ, որտեղ փոքրիկ հաստոցները անդադար անցքեր կբացեն։ Չափսերի փոքրանալով՝ մենք մշտապես կհանդիպենք շատ անսովոր ֆիզիկական երևույթների։ Այն ամենը, ինչին հանդիպում ենք կյանքում, կախված են մասշտաբային գործոնների հետ։ Բացի այդ գոյություն ունի նաև նյութերի «կպնելու» խնդիրը՝ միջմոլեկուլյար փոխազդեցության ուժերի ազդեցության տակ (այսպես կոչված Վան-դեր-Վաալսի ուժերը), որը կարող է հանգեցնել մակրոսկոպիկ մասշտաբների համար անսովոր արդյունքների։ Օրինակ՝ գայկան չի առանձնանա նիգից պտտելուց հետո, իսկ որոշ դեպքերում ամուր կկպնի մակերեսին և այլն։ Գոյություն ունեն նմանօրինակ մի քանի ֆիզիկական խնդիրներ, որոնց մասին հարկ է հիշել միկրոսկոպիկ մեխանիզմների ստեղծման ժամանակ։ Տվյալ հնարավորության տեսական հետազոտման ժամանակ, հայտնվեցին աշխարհի վերջին վերաբերող հիպոթետիկ սցենարներ, որոնք ենթադրում են, որ նանոռոբոտները կկլանեն Երկրի ամբողջ բիոմասան՝ կատարելով իրենց՝ ինքնաբազմացման ծրագիրը (այսպես կոչված՝«Մոխրագույն լորձը»։ Առաջին ենթադրություններն օբյեկտների հետազոտության հնարավորության մասին ատոմային մակարդակի վրա կարելի է հանդիպել Իսահակ Նյուտոնի «Opticksե գրքում, որը լույս է տեսել 1704 թ.: Գրքում Նյուտոնը հույս է հայտնում, որ կգա ժամանակ և ապագայի միկրոսկոպները կկարողանան հետազոտել«կորպուսկուլների գաղտնիքները»։ Առաջին անգամ «նանոտեխնոլոգիա» տերմինը օգտագործեց Նորիո Տանիգուտին 1974 թ.։ Նա այդ տերմինով անվանեց մի քանի նանոմետրերի չափս ունեցող գործերի արտադրությունը։ 1980-ական թթ. այդ տերմինն օգտագործել է Էրիկ Դրեկսլերը իր՝«Ստեղծման մեքենաները՝ գալիս է նանոտեխնոլոգիաների ժամանակը» և « Nanosystems: Molecular Machinery, Manufacturing, and Computation» գրքերում։ Նրա հետազոտություններում կենտրոնական տեղ էին գրավում մաթեմատիկական հաշվարկները, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ վերլուծել սարքի աշխատանքը՝ մի քանի նանոմետր չափսերով։

Նորագույն ձեռքբերումներ

խմբագրել

Նանոնյութեր

խմբագրել

Նյութեր, որոնք մշակված են նանոմասնիկների հիման վրա՝ եզակի բնութագրիչներով, որոնք բխում են դրանց բաղադրիչների միկրոսկոպական չափերից։

  • Ածխածնային նանոլսափողեր-մխոցային երկարաձգված կառուցվածքներ՝ մեկից մի քանի տասնյակ նանոմետր տրամագծով և մի քանի սանտիմետր երկարությամբ, կազմված լսափողի մեջ ծալված մեկ կամ մի քանի հեքսոգոնական հարթություններից։
  • Fullerenes- մոլեկուլային միացություններ, որոնք պատկանում են ածխածնի ալոտրոպական ձևերին (ալմաստ, գրաֆիտ) և որոնք իրենցից ներկայացնում են փակ ուռուցիկ բազմանիստեր՝ բաղկացած զույգ թվով ածխածնի ատոմներից։
  • -ածխածնային ատոմների շերտ, որը ստացվել է 2004 թվականի հոկտեմբերին Մանչեստրի համալսարանում։ Գրաֆենը օգտագործվում է որպես NO2 մոլեկուլի դետեկտոր։ այն ունի բարձր շարժունակություն սենյակային ջերմաստիճանում։
  • Նանոբյուրեղներ
  • Աերոգել
  • Նանոմարտկոցներ- 2005 թվականի սկզբին ամերիկյան Altair Nanotechnologies ընկերությունը հայտարարեց լիթիում-իոնական մարտկոցների էլեկտրոդների համար նոր ինովացիոն նանոնյութի ստեղծման մասին։ Li4Ti5O12 մարտկոցների լիցքավորման համար անհրաժեշտ է 10-15 րոպե ժամանակ։ 2006 թ. փետրվարին ընկերությունը սկսեց մարտկոցների արտադրությունը իր գործարանում՝ Ինդիանայում։ 2006 թվականի մայիսին հաջողությամբ ավարտվեց նանոմարտկոցների փորձարկումը ավտոմեքենաների վրա։ 2006 թ. հուլիսին Altair Nanotechnologies ընկերությունը ստացավ առաջին նանոմարտկոցների պատվերը էլեկտրամեքենաների համար։
  • Ինքնամաքրվող մակերևույթ՝ ջրաշուշանի էֆեկտի հիման վրա։

Հետազոտման մեթոդները

խմբագրել
 
Ոսկու բյուրեղի մակերևույթ։ Առանձին ատոմները պարզորոշ տեսանելի են ՍԹՄ-ի միջոցով։

Հիմնվելով այն բանի վրա, որ նանոտեխնոլոգիան միջդիսցիպլինայի գիտություն է, օգտագործում է նույն մեթոդները ինչ «դասականներում»՝ քիմիայում, ֆիզիկայում, բիոլոգիայում։ Նանոտեխնոլոգիաների հետազոտման ոլորտում բացառապես նոր մեթոդներից համարվում է զոնդային սկանավորման մեթոդը։ Ներկայումս հետազոտման լաբորատորիաներում օգտագործվում են ոչ միայն դասական զոնդային միկրոսկոպները, ինչպես նաև ՍԶՄ՝ համալրված օպտիկական միկրոսկոպով, էլեկտրոնային միկրոսկոպով, կոմբինացված սպեկտրոմետրով։

Նանոբժշկություն և քիմիական արդյունաբերություն

խմբագրել

Ժամանակակից բժշկության ուղղությունը հիմնված է նանոնյութերի և նանոօբյեկտների եզակի հատկությունների օգտագործման վրա՝ նանոմոլեկուլային մակարդակի վրա մարդու բիոլոգիական համակարգերը հետևելու, կառուցելու և փոփոխելու համար։

  • ԴՆԹ նանոտեխնոլոգիաներ- օգտագործում են ԴՆԹ-ի մոլեկուլի սպեցիֆիկ հատկությունները և նուկլեինաթթուները նրանց հիման վրա ճշգրիտ հանձնարարված կառուցվածք ստանալու համար։
  • Ճշգրիտ որոշված ձևի դեղամիջոցների և դեղորայքի արդյունաբերական սինթեզ։
  • Նանոմասնիկներից պատրաստված գործվածք, որը որոշակի դեր ունի օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի կայուն պահպանմանը։

Նանոտեխնոլոգիայով պատրաստված գործվածքը ունի յուրահատուկ ազդեցություն. այն օրգանիզմ է անդրադարձնում և վերադարձնում մարդու մարմից անջատված ինֆրակարմիր ճառագայթները 8-14 մկմ երկարությամբ, որոնք կոչվում են "Կյանքի Ճառագայթներ": Այդ ճառագայթների ազդեցությամբ բարելավում է արյան շրջանառությունը, ինչպես նաև նվազեցնում է ցավի և բորբոքման միջնորդանյութերի քանակը։

Համակարգիչներ և միկրոէլեկտրոնիկա

խմբագրել
  • Կենտրոնական պրոցեսորներ - 2007 թ. հոկտեմբերի 15-ին Intel ընկերությունը հայտարարեց նոր պրոցեսորի պրոտոտիպի մշակման մասին, որը պարունակում է գերփոքր կառուցվածքային տարրեր 45 նմ չափերի։ Հետագայում ընկերությունը մտադիր է հասնել 5նմ չափերով կառուցվածքային տարրի։ Intel ընկերության գլխավոր մրցակից AMD ընկերությունը նույնպես վաղուց ի վեր իր պրոցեսորների արտադրության մեջ օգտագործում է նանոտեխնոլոգիական պրոցեսորներ մշակված համատեղ IMB ընկերության հետ։ Intel-ի վերամշակումից բնորոշ առավելությունը կայանում է SOI լրացուցիչ մեկուսացնող շերտի օգտագործումը, որը կանխում է հոսանքի արտահոսքը տրանզիստորը ձևավորող կառուցվածքի լրացուցիչ մեկուսացման հաշվին։ Արդեն գոյություն ունեն պրոցեսորների աշխատող օրինակներ 32 նմ չափերով տրանզիստորով և փորձարկված օրինակներ՝ 22 նմ չափերով։
  • Կոշտ սկավառակներ - 2007 թվականին Պիտեր Գրյունբերգը և Ալբերտն արժանացան ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի GMR-էֆեկտի բացման համար, որը թույլ է տալիս իրականացնել ֆայլերի մուտքագրում կոշտ սկավառակի վրա՝ ինֆորմացիայի ատոմային խտությամբ։
  • Սկանավորող զոնդային միկրոսկոպ - բարձր թույլատրությամբ միկրոսկոպ՝ հիմնված զոնդի ասեղի փոխներգործության վրա, ուսումնասիրվող օրինակի մակերևույթով։ Սովորաբար փոխներգործություն ասելով հասկանում ենք զոնդի ձգումը կամ վանումը մակերևույթից Վան դեր Վալսի ուժի պատճառով։ Բայց հատուկ զոնդերի օգտագործման միջոցով կարելի է ուսումնասիրել մակերևույթի էլեկտրական և մագնիսական հատկությունները։ ՍԶՄ-ն կարող է հետազոտել ինչպես մալուխային այնպես էլ ոչ մալուխային մակերևույթները անգամ հեղուկի շերտի միջով, ինչը թույլ է տալիս աշխատել օրգանական մոլեկուլների հետ (ԴՆԹ)։ Սկանավորող զոնդային միկրոսկոպների տարածական թույլատրությունը կախված է օգտագործվող զոնդի բնութագրիչներից։ Թույլատրությունը հորիզոնական հասնում է ատոմային մակարդակի և էապես մեծացնում է ուղղահայաց։
  • Օսիցիլացնող ալեհավաքներ - 2005 թ. փետրվարի 9-ին Բոսթոնի համալսարանում օսիցիլյացնող ալեհավաք 1մկմ կարգի չափերով։ Այդ սարքը ունի 5000 միլիոն ատոմ և ընդունակ է օսիցիլացնել 1.49 գիգահերց, որը թույլ է տալիս նրանով փոխանցել ինֆորմացիայի հսկայական ծավալներ։
  • Պլազմաներ - ազատ էլեկտրոնների կոմբինացված տատանում մետաղում։

Ռոբոտատեխնիկա

խմբագրել
  • Մոլեկուլյար ռոտորներ- սինթետիկ, նանոչափերի շարժիչներ, որոնք կարող են առաջացնել պտտող մոմենտ՝ անհրաժեշտ էներգիայի քանակության մատակարարման դեպքում։
  • Նանոռոբոտներ - ռոբոտներ՝ ստեղծված նանոնյութերից և մոլեկուլային չափերով, որոնք ունեն շարժման ֆունկցիաներ, տեղեկատվության մշակման և փոխանցման հնարավորություն, կարող են իականացնել ծրագրեր։ Նանոռոբոտները, որոնք ունեն իրենց պատճենին ստեղծելու հնարավորություն, այն է կարող են ինքնավերարտադրությւն անել, կոչվում են ռեպլիկատորներ։ Նանոռոբոտների ստեղծման հնարավորությունը իր «Մեքենա արարածներ» գրքում անդրադարձել է ամերիկացի գիտնական Էրիկ Դրեկսլերը։ Նանոռոբոտների և դրանց կոմպոնենտների մշակման հարցերին անդրադառնում են միջազգային կոնֆերանսներում։
  • Մոլեկուլային պրոպելլերներ- նանոչափերի մոլեկուլներ պտուտակի ձևով, որոնք ունակ են իրականացնելու պտտող շարժումներ իրենց հատուկ ձևի՝ մակրոսկոպական պտուտակի անալոգային ձևի շնորհիվ։
  • 2006 թվականից RoboCup (ռոբոտների միջև ֆուտբոլի առաջնություն) ծրագրի շրջանակներում առաջացավ «Nanogram Competition» նոմինացիան, որտեղ խաղահարթակը իրենից ներկայացնում էր 2.5 մմ կողմով քառակուսի։ Խաղացողի առավելագույն չափը սահմանափակված է 300 մկմ։

Կոնցեպտուալ սարքավորումներ

խմբագրել
  • Nokia Morph - ապագայի բջջային հեռախոսի ծրագիր՝ մշակված համատեղNokia-ի գիտահետազոտական ստորաբաժանման և Քեմբրիջի համալսարանի կողմից՝ հիմնված նանոտեխնոլոգիական նյութերի օգտագործման վրա։

Նանոտեխնոլոգիայի արդյունաբերությունը

խմբագրել

2004 թ. նանոտեխնոլոգիայի բնագավառում ներդրումները կրկնապատկվեցին 2003 թ. համեմատ և կազմեցին 10 միլիարդ դոլար։ Մասնավոր դոնորների՝ կորպորացիաների բաժինը ներդրումներում կազմեց 6.6մլրդ դոլար, իսկ պետական կառույցներինը՝ 3.3 միլիարդ դոլար։ Այդ բնագավառում կապիտալ ներդրումների առումով համաշխարհային առաջատարներն են Ճապոնիան և ԱՄՆ-ը։ Ճապոնիան նոր նանոտեխնոլոգիաների մշակման բնագավառում ավելացրեց ծախսերը 126%-ով 2003 թ. համեմատությամբ (ներդրումների ամբողջ ծավալը կազմեց 4 միլիարդ դոլար), ԱՄՆ-ը՝ 122%-ով (3.4 մլրդ դոլար)։

Հասարակության վերաբերմունքը նանոտեխնոլոգիաներին

խմբագրել

Նանոտեխնոլոգիայի բնագավառում առաջընթացները հասարակության շրջանում որոշակի հետաքրքրություններ առաջացրին։ Հասարակության վերաբերմունքը նանոտեխնոլոգիաներին ուսումնասիրվել է «Եվրոբարոմետր» եվրոպական ծառայության կողմից։ Մի շարք հետազոտողներ վկայում են, որ ոչ մասնագետների բացասական վերաբերմունքը նանոտեխնոլոգիաներին կապված է կրոնական գաղափարների և նանոնյութերի տոքսիկայնության հետ։ Հատկապես դա ակտուալ է լայն գովազդվող կոլոիդային արծաթի համար, որի հատկությունները և անվտանգությունը մեծ հարցականի տակ են։

Միջազգային հանրության արձագանքը նանոտեխնոլոգիաների արգացման մասին

խմբագրել

2005 թ-ից գործում է CRN միջազգային խումբը, որը ուսումնասիրում է նանոտեխնոլոգիաների զարգացման սոցիալական հետևանքները։ 2006 թ-ի հոկտեմբերին Նանոտեխնոլոգիաների միջազգային խորհուրդը թողարկեց մի հոդված, որում մասնավորապես խոսվում էր նանոտեխնոլոգիաների հետազոտությունների մասին ինֆորմացիայի սահմանափակման անհրաժեշտության մասին՝ անվտանգության նկատառումներով։ «Գրիպինս» կազմակերպությունը լրիվ արգելք է պահանջում նանոտեխնոլոգիաների հետազոտման ոլորտում։ Նանոտեխնոլոգիաների զարգացոման հետևանքները դառնում են փիլիսոփայական հետազոտության առարկա։ Այսպես նանոտեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին խոսվել է 2007 թ-ի ֆուտուրիստական «Transvision» կոնֆերանսում, որը կազմակերպվել էր WTA-ի կողմից։

Նանոտեխնոլոգիաները արվեստի բնագավառում

խմբագրել

Ամերիկացի գեղանկարչուհի Նատաշա Վիտ-Մորի մի շարք ստեղծագործություններ վերաբերվում են նանոտեխնոլոգիաների թեմատիկային։ Ժամանակակից արվեստում առաջացել է «նանոարտ» ուղղությունը (նանոարվեստ). Դա արվեստի ճյուղ է, որում նկարիչների կոմպոզիցիաները հասնում են նանոչափերի՝ նյութերի ֆիզիկական և քիմիական վերամշակման արդյունքում։ Իսկ լուսանկարները ստացվում են ելեկտրոնային միկրոսկոպի և գրաֆիկական խմբագրիչի օգնությամբ։ Նանոռոբոտներին և սոցիալական առաջընթացում նրանց դերին է նվիրված ռուսական Re-Zone խմբի «Nanobots» կոմպոզիցիան։ Ապագայում նանոտեխնոլոգիաները կկիրառվեն միկրոչիպերի պատրաստման ոլորտում։

Նանոտեխնոլոգիաների ֆանտազիա

խմբագրել

Յու. Նիկիտինի «Տրանսմարդը» վեպի հերոսը նանոտեխնոլոգիական կորպորացիայի ղեկավար է և առաջին մարդն է, որը իր վրա փորձում է բժշկական նանոռոբոտների ազդեցությունը։ «Աստղային դարպասներ» գիտաֆանտաստիկ սերիալում սոցիալական և տեխնիկական ամենազարգացած ռասաներից է համարվում ռեպլիկատորների ռասան, որը առաջացել է Նախկինների չհաջողված փորձի արդյունքում որտեղ նկարագրվել և օգտագործվել են նանոտեխնոլոգիաների զանազան ձևեր։ «Օրը, երբ երկիրը կանգնեց» այլմոլորակային քաղաքակրթությունը մահվան դատավճիռ է կայացնում երկրի հանդեպ և քիչ է մնում թե ոչնչացնի այն ինքնավերարտադրվող նանոպլանտ բզեզների օգնությամբ, որոնք խժռում են իրենց ճանապարհին պատահած ամեն ինչ։

Նանոտեխնոլոգիայի կրիտիկան

խմբագրել

Նանոտեխնոլոգիայի կրիտիկան հիմնականում կենտրոնացված է 2 ուղղություններով՝

  • «նանոտեխնոլոգիաներ» տերմինի անվան տակ կազմակերպությունները բյուջետային միջոցներ են վատնում։
  • Տեխնոլոգիական սահմանափակումները, որոնք խոչընդոտում են նանոտեխնոլոգիաների օգտագործումը արդյունաբերությունում։

Գրականություն

խմբագրել
  • Марк Ратнер, Даниэль Ратнер Нанотехнология։ простое объяснение очередной гениальной идеи = Nanotechnology։ A Gentle Introduction to the Next Big Idea - М.։ «Вильямс», 2006. - С. 240. - ISBN 0-13-101400-5.
  • Малинецкий Г. Г. Нанотехнологии. От алхимии к химии и дальше// Интеграл. 2007, № 5, с.4-5.
  • К. Жоаким, Л. Плевер. Нанонауки. Невидимая революция. - М.։ КоЛибри, 2009. Глава из книги
  • С.А.Кутолин ПО ПУТИ НАНОТЕХНОЛОГИИ(1971-2001гг.)

Տես նաև

խմբագրել