Նանսենի անվան այգի (Երևան)
Երևանի զբոսայգի
Նանսենի անվան այգի, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի փողոցում[1]։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/a/ae/%D5%86%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%281%29.jpg/220px-%D5%86%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%281%29.jpg)
Նանսենի այգում է գտնվում Նանսենի թանգարանը (ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան)։
Նաեւ Նանսենի այգում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (թանգարանը և եկեղեցին կառուցվել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ).
Այգում գտնվում են քանդակներ`
- «Բայրոն» (քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան),
- «Իմ սիրտը լեռներում է» (քանդակագործ՝ Բ. Հարությունյան),
- «Հրեշտակներ» (քանդակագործ՝ Ալեքսան Բաբայան),
- «Արարատ» (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան),
- «Նիկոլայ Ռիժկով» (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան),
- «Ֆրանց Վերֆել» (քանդակագործ՝ Ա. Ավետիսյան),
- «Ջհանգիր աղա» (քանդակագործներ՝ Արտիկ և Անդրանիկ Քոչարյաններ),
- «Սատարում» (քանդակագործ՝ Ալեքսան Բաբայան)։
Պատկերասրահ
խմբագրել-
Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի
-
Նանսենի թանգարան
-
Կառլեն Եսայանին նվիրված հուշարձան Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում
-
«Իմ սիրտը լեռներում է»
-
«Հրեշտակներ»
-
«Արարատ»
-
«Նիկոլայ Ռիժկով»
-
«Ֆրանց Վերֆել»
-
«Ջհանգիր աղա»
-
«Սատարում»