Նաոմի Ուոթս
Նաոմի Էլեն Ուոթս (անգլ.՝ Naomi Ellen Watts , սեպտեմբերի 28, 1968[1][2][3][…], Շորհամ, Քենթ, Սևենոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանա-ավստրալիական դերասանուհի և պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Նկարած շղարշ», «Մալհոլանդ դրայվ» և «Քինգ-Քոնգ» ֆիլմերից։
Նրա առաջին դեբյուտը հանդիսացել է «Միայն հանուն սիրո» (1986) աստրալիական դրաման, իսկ այնուհետև նա նկարահանվել է «Հեյ հայրիկ...» (1990), «Քրիստոսի հարսնացուները» (1991) և «Տուն և ճանապարհ» (1991) հեռուստատեսային սերիալներում։ Նիկոլ Քիդմանի և Տենդի Նյուտոնի հետ նկարահանվել է «Ֆլիրտ» (1991) կատակերգական դրամայում։ Ամերիկա տեղափոխվելուց հետո Ուոթսը հայտնվել է այնպիսի ֆիլմերում, որոնք են «Տանկիստուհին» (1995), «Սիմինդրի զավակները IV. բերքահավաք» (1996) և «Ազնիվ կուրտիզանուհին» (1998) ֆիլմերը։ Ինչպես նաև գլխավոր դեր է մարմնավորել «Երազների ոսորդները» (1997–1998) հեռուստասերիալում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 AllMovie — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Ուոթս» հոդվածին։ |