Նապոլեոն Ամատունի
հայ մշակութային գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Իշխան Նապոլեոն Ամատունի (1835, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 13, 1899[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ մշակութային գործիչ‚ ռեժիսոր։
Նապոլեոն Ամատունի | |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր |
---|---|
Ծննդյան օր | 1835 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 13, 1899[1] |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Դինաստիա | Ամատունիներ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հայր | Հովհաննես Ամատունի |
Զավակներ | Եվգենյա Ամատունի |
Հովհաննես Ամատունու կրտսեր որդին, Պետրոս և Միքայել Ամատունիների եղբայրը, Ամատունիների ազնվական տոհմից[2]։
Կենսագրություն
խմբագրելՆապոլեոն Ամատունին ծնվել է 1835 թվականին Թիֆլիսում, Ամատունիների ազնվական տոհմի ներկայացուցիչ Հովհաննես Ամատունու ընտանիքում[2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1879-1882 թվականներին՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի նախագահ,
- 1883-1893 թվականներին՝ Թիֆլիսի հայկական դրամատիկական ակումբի նախագահ[2]։
Մահացել է 1899 թվականի փետրվարի 13-ին Թիֆլիսում[2]։
Ընտանիքը
խմբագրելՆապոլեոն Ամատունու կնոջ անուն անհայտ է։ Ունեցել է երեք դուստր՝
- Ելենա Ամատունի
- Ադելաիդա Ամատունի
- Եվգենյա Ամատունի, ամուսնացել էր իր ազգական Նիկոդիմոս Ամատունու հետ։
Բեմադրություններ
խմբագրել- Շեքսպիր՝ «Համլետ»,
- Օստրովսկի՝ «Եկամտաբեր պաշտոն»,
- Գրիբոյեդով՝ «Խելքից պատուհաս»[2]։