Նասիրուդդին Շահ
Նասիրուդդին Շահ (հինդի` नसीरुद्दीन शाह (Naseeruddin Shah), հուլիսի 20, 1950[1][2], Բարաբանկի սիթի, Ֆայզաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասան և ռեժիսոր։ Համարվում է հնդկական կինոյի և թատրոնի լավագույն դերասաններից մեկը, «զուգահեռ կինոյի» ամենաազդեցիկ դերասաններից է։ Իր ստեղծագործական կյանքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` երեք Ազգային կինոմրցանակներ և երեք Filmfare Awards-ի մրցանակներ` տղամարդու լավագույն դերի համար։ Հնդկաստանի կառավարությունը նրան պարգևատրել է Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով` հնդկական կինեմատոգրաֆում ունեցած ներդրումների համար։
Նասիրուդդին Շահ հինդի՝ नसीरुद्दीन शाह | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1950[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Բարաբանկի սիթի, Ֆայզաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Կրթություն | Ալիգարհի իսլամական համալսարան, Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ, Դրամատիկական ազգային դպրոց, Minto Circle? և St. Anselm's Ajmer? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ[3] |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Ռաթնա Պատհակ |
Երեխա(ներ) | Վիվան Շահ, Իմադ Շահ և Հեբա Շահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՆասիրուդդին Շահը ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Բարաբանկի քաղաքում` մուսուլմանական ընտանիքում։ Նրա հայրը բանակի սպա էր։ Եղբայրը` նախկին զինվորական և քաղաքական գործիչ, ներկայումս Ալիգարհի մուսուլմանական համալսարանի փոխկանցլեր Զամիրուդդին Շահն է։ Նրանց ընտանիքը սերում է 19-րդ դարի աֆղանական դաշտային հրամանատար Ջան-Ֆիշան Խանից։
1971 թվականին Նասիրուդդին Շահը ավարտել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանը և ընդունվել Դելիի ազգային դրամայի դպրոց։ Նրա եղբոր որդին` Մոհամմեդ Ալի Շահը և զարմիկը` Սալիմ Շահը, նույնպես դերասաններ են։ Նասիրուդդին Շահի կինոդեբյուտը կայացել է 1972 թվականին։
Անձնական կյանք
խմբագրել19 տարեկանում Նասիրուդդին Շահն ամուսնացել է 36-ամյա Փարվին Մուրադի (Մանար Սիքրի) հետ, ով ամուսնալուծված էր և նախկին ամուսնուց երեխաներ ուներ։ Վերջինս հայտնի դերասանուհի Սուրեքհա Սիքրիի քույրն էր։ Նասիրուդդին Շահի հարազատները դեմ էին այդ ամուսնությանը, սակայն նա անտեսեց բոլորի կարծիքը։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը` Հիբա Շահը։ Որոշ ժամանակ անց նրանք փաստացի ամուսնալուծվեցին և Նասիրուդդին Շահը, մինչ դստեր չափահաս դառնալը, չի շփվել նրա հետ։
1982 թվականին վերջնականապես ամուսնալուծվելով, Նասիրուդդին Շահն ամուսնացել է դերասանուհի Ռատնա Պաթհակի հետ, ով հայտնի դերասանուհի Դինա Պաթհակի դուստրն էր։ Նրանք ունեն երկու որդի։ Ռատնայի քույրը նույնպես դերասանուհի` Սուփրիյա Պաթհակն է։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1972 | Արյունակցական կապեր | Aan Baan | սգվոր |
1975 | Գիշերվա վերջը | Nishaant | Վիշամ |
1976 | Զարթոնք | Manthan | Բհոլա |
1977 | Բհումիկա. Դժվար դեր | Bhumika։ The Role | Սունիլ Վերմա |
1977 | Աստվածների ժամը | Godhuli | - |
1979 | Անմտություն | Junoon | Շարֆարազ Խան |
1980 | Հպում | Sparsh | Անիրուդհ Պարմար |
1980 | Երազանք | Khwab | Գոպալ Մաթհուր |
1980 | Մենք` հինգով | Hum Paanch | Սուրաջ |
1980 | Վիրավորի ճիչը | Aakrosh | Բհասկար Կուլկարնի |
1980 | Ժողովրդական թատրոն | Bhavni Bhavai | Մահառաջա Դհիռաջ Չանդրասեն |
1980 | Ի՞նչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում է | Albert Pinto Ko Gussa Kyon Ata Hai | Ալբերտ Պինտո |
1981 | Հետևանք | Chakra | Լուկա |
1981 | Թանկագին Ումրաո | Umrao Jaan | Գաուհար Միրզա |
1982 | Կարծեցյալ սուրբը | Swami Dada | - |
1982 | Լռել կարողացողը | Bezubaan | Շիվնաթհ |
1982 | Երջանկություն որոնելիս | Bazaar | Սալիմ |
1982 | Մեղքի զգացում | Sitam | - |
1983 | Այն յոթ օրը | Woh 7 Din | դոկ. Անանդ |
1983 | Թողեք, ինչպես կա | Jaane Bhi Do Yaaro | Վինոդ Չոպրա |
1983 | Կես ճիշտ | Ardh Satya | Մայք Լոբո |
1983 | Չմտածված քայլ | Masoom | Դ. Կ. Մալհոտրա |
1983 | Հանդիպում | Haadsaa | գանգստեր |
1983 | Շուկայական հրապարակ | Mandi | Տունգրուս |
1984 | Որդեգրում | Lorie | Մայք |
1984 | Փլատակներ | Khandhar | Սուբհաշ |
1984 | Անցում | Paar | Նաուրանգիա |
1985 | Ընդարմացում | Aghaat | Ռուստոմ Պատել |
1985 | Հոլի | Holi | պրոֆեսոր Սինգհ |
1985 | Անցյալը, ներկան, ապագան | Trikal (Past, Present, Future) | Ռուիզ Պերեյրա |
1985 | Գենեզիս | Genesis | - |
1985 | Լռություն | Khamosh | տեսուչ |
1985 | Ստրկություն | Ghulami | Սուլթան Սինգհ |
1986 | Պայման | Shart | Վիկրամ, Դևենդրա |
1986 | Կարմա | Karma | Խայրուդդին Կիստի |
1986 | Կարմիր պղպեղ | Mirch Masala | սուբեդար (հարկահավաք) |
1986 | Մի պահ | Ek Pal | - |
1987 | Անկեղծություն | Ijaazat | Մահինդեր |
1988 | Ազատագրում | Rihaee | Մանշուքհ |
1988 | Հերոս Հիրալալը | Hero Hiralal | Հիրալալ |
1989 | Երեք զայրացած տղամարդիկ | Tridev | Ջայ Սինգհ |
1991 | Փակ շրջան | Sau Crore | Սումնաթհ |
1991 | Ջունգլիների օրենքով | Shikari (По закону джунглей) | ֆակիր |
1991 | Այստեղ իշխում եմ ես | Lakshmanrekha | Ամար Կապուր |
1992 | Երեք զայրացած տղամարդիկ 2 | Vishwatma | Սուրյա Պրատապ Սինգհ |
1992 | Կախարդական հմայքներ | Chamatkar | Ամար Կումար, Մարկո |
1993 | Խաղ | Game | Վիկրամ |
1993 | Ընդդեմ օրենքի | Lootere | Սիկանդար |
1993 | Երկու կրակի միջև | Sir | Ամար Վերմա |
1993 | Երկու եղբայր | Bedardi | Նիրբհայ Սաքսենա |
1994 | Սիրո ժամանակաշրջանը | Kabhi Haan Kabhi Naa | հայր Բրագանզա |
1994 | Խաղազինվորը (Շնագայլը) | Mohra | միսթր Ջինդալ |
1995 | Ապօրինածինը | Naajayaz | Ռաջ Սոլանկի |
1995 | Դիմակայություն | Takkar | տեսուչ Դ'Կոստա |
1996 | Խիզախը | Himmat | Լուկա |
1996 | Արքայազնը | Rajkumar | Դուրջան Սինգհ, Սուրջան Սինգհ |
1996 | Կրքոտ սեր | Chaahat | Աջայ Նարանգ |
1997 | Կրակե շրջան | Agnichakra | տեսուչ Սատպալ |
1997 | Արյան երկու գույնը | Lahoo Ke Do Rang | Բհարատ Շրիվաստավ |
1997 | Կանչ | Daava | Բհիշմա |
1997 | Մասնավոր խուզարկու. Երկուսը գումարած երկուսը և մեկը | Private Detective։ Two Plus Two Plus One | մասնավոր խուզարկու |
1998 | Այդպիսի երկար ճամփորդություն | Such a Long Journey | Ջիմմի Բիլիմորիա |
1998 | Տղաները Բոմբեյից | Bombay Boys | - |
1998 | Եղբայրը եղբոր համար | Sar Utha Ke Jiyo | - |
1998 | Վրեժ և օրենք 2. Չինական դարպասներ | China Gate | Սարֆարազ Խան |
1998 | Ադամանդ որսացողները | Dhoondte Reh Jaaoge! | - |
1999 | Չարամիտ դիտավորություն | Sarfarosh | - |
1999 | Ճեպընթաց դեպի Բհոպալ | Bhopal Express | Բաշիր |
2000 | Ժամանակի շունչը | Hey Ram | Մոհանդաս Քարամչանդ Գանդի |
2000 | Կնոջ գաղտնիքը | Gaja Gamini | Լեոնարդո դա Վինչի |
2001 | Վտանգավոր կինը | Mujhe Meri Biwi Se Bachaao | Անանդ Մաթհուր |
2001 | Հարսանիք անձրևային սեզոնին | Monsoon Wedding | Լալիտ Վերմա |
2001 | Կրտսեր եղբայրը | Kasam | Մանգալ Սինգհ |
2001 | Փրկություն | Moksha։ Salvation | Դին |
2002 | Մահացու մարտ | Encounter։ The Killing | տեսուչ Սեմ Բհարուչա |
2002 | Ճշմարտություն փնտրելիս | Guru Mahaaguru | Վիջայ Վերմա |
2003 | Ճակատագրական հանգամանքներ | 3 Deewarein | Իշեն Միրզա |
2003 | Երևելի ջենթլմենների լիգան | The League of Extraordinary Gentlemen | կապիտան Նեմո |
2003 | Մաքբուլ | Maqbool | տեսուչ Պուրոհիտ |
2004 | Ես քո կողքին եմ | Main Hoon Na | Շեքհար Շարմա |
2004 | Առաքելություն Ցյուրիխում | Asambhav | Սամիր Հանս |
2005 | Մեծ նոր հրաշք | The Great New Wonderful | Ավինալ |
2005 | Իքբալ | Iqbal | Մոհիտ |
2005 | Գաղտնի մտադրություններ | Being Cyrus | Դինշավ Սեթնա |
2006 | Ամուսնական զույգերի խաղերը | Mixed Doubles | Մալտիի հայրը |
2006 | Բենարես` կոտրված սրտերի քաղաք | Banaras | Բաբաջի |
2006 | Կրրիշ | Krrish | Սիդհանտ Արյա |
2006 | Ծաղիկների հովիտը | Valley of Flowers | Յետի |
2006 | Օմկարա | Omkara | Բհայսեբ |
2007 | Հանուն Աստծո | Khuda Kay Liye | Մուլանա Վալի |
2007 | Ամալ | Amal | Ջայառամ |
2007 | Տաս պատմություն սիրո մասին | Dus Kahaniyaan | Դավուդի Բոհրա |
2008 | Ահաբեկիչը | Shoot on Sight | Տարիք Ալի |
2008 | Բոմբեյից Բանգկոկ | Bombay to Bangkok | Խան |
2008 | Խաբեություն | Mithya | Գավիդ |
2008 | Իմ հոր հարսանիքը | Mere Baap Pehle Aap | Նիրմալ Կապուր |
2008 | Գիտե՞ս արդյոք... | Jaane Tu... Ya Jaane Na | Ամար Սինգհ |
2008 | Չորեքշաբթի | A Wednesday | - |
2008 | Բաժանում | Firaaq | Խան Սահեբ |
2008 | Ամենամեծագույնը | Maharathi | Ջայսինգհ Ադենվալլա |
2009 | 75 ցենտ | Barah Aana | Կեդար Շուկլա |
2009 | Գերված` նաքսալիտների մոտ | Red Alert։ The War Within | Նագա Ռեդդի |
2009 | Այսօր ճաշացանկում | Today's Special | Աքբար |
2009 | Լռություն | Bolo Raam | դոկ. Նեգի |
2010 | Պիպլիի կյանքը | Peepli (Live) | Սալիմ Կիդվայ |
2010 | Սերը պատճառ չունի | Ishqiya | Խալուջան |
2010 | Քաղաքագետներ | Raajneeti | Բհասկար Սանյալ |
2010 | Աղջիկը դեղին ճտքակոշիկներով | That Girl in Yellow Boots | Դիվակար |
2010 | Ալլահի ծառաները | Allah Ke Banday | Ուորդեն |
2011 | Յոթ ներված սպանություններ (Յոթ ամուսինները) | 7 Khoon Maaf | Մոդհուսուդհոն Տարաֆդար |
2011 | Կյանքը ձանձրալի չի կարող լինել | Zindagi Na Milegi Dobara | Սալման Հաբիբ |
2011 | Տաճար | Deool | - |
2011 | Մայքլ | Michael | Մայքլ |
2011 | Կեղտոտ կինո | The Dirty Picture | Սուրյա Կանտ |
2012 | Քառասուն, ութսունչորս | Chaalis Chauraasi | Պանկաջ Պուրուշոտամ Սուրի |
2013 | Ջոն Դեյ | John Day | Ջոն Դեյ |
2013 | Կրրիշ 3 | Krrish 3 | Սիդդանտ Արյա |
2014 | Սիրո յոթ փուլերը | Dedh Ishqiya | Խալուջան |
2014 | Ֆաննիին որոնելիս | Finding Fanny | Ֆերդինանդ Պինտո |
2015 | Կեղտոտ քաղաքականություն | Dirty Politics | Մանոջ Սինգհ |
2015 | Եվ կրկին բարի գալուստ | Welcome Back | - |
2015 | Սպասում | Waiting | Շիվ Կումար |
2016 | Ձեր ուրախությունները | Teraa Surroor | Ռոբին Դհարամռաջ Սանտինս |
2017 | Բեգում Ջան | Begum Jaan | Ռաջաջի |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիրուդդին Շահ» հոդվածին։ |