Միան Մոհամմեդ Նավազ Շարիֆ (ուրդու՝ میاں محمد نواز شریف , դեկտեմբերի 25, 1949(1949-12-25)[1][2][3][…], Լահոր, Արևմտյան Փենջաբ, Պակիստանի դոմինիոն), պակիստանցի քաղաքական գործիչ և բիզնեսմեն, Պակիստանի մուսուլմական լիգայի առաջնորդ, չորս անգամ ընտրվել է Պակիստանի վարչապետ։

Նավազ Շարիֆ
 
Կուսակցություն՝ Pakistan Muslim League? և Pakistan Muslim League (N)?
Կրթություն՝ Ղեկավարման քոլեջ համասսարան և Punjab University Law College?
Մասնագիտություն՝ Պակիստանի վարչապետ, կրիկետ խաղացող, ձեռնարկատեր և փաստաբան
Դավանանք սուննի իսլամ և իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 25, 1949(1949-12-25)[1][2][3][…] (74 տարեկան)
Ծննդավայր Լահոր, Արևմտյան Փենջաբ, Պակիստանի դոմինիոն
Քաղաքացիություն  Պակիստան և  Միացյալ Թագավորություն
Հայր Muhammad Sharif?
Ամուսին Kulsoom Nawaz?
Զավակներ Maryam Nawaz?, Hussain Nawaz?, Hassan Nawaz? և Asma Nawaz Sharif?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Նավազ Շարիֆ ծնվել է Լահորում, բիզնեսմենի ընտանիքում։ Ավարտել է Փենջաբի համալսարանը և աշխատանքի է անցել Ittefaq ընկերությունում, որը հիմնել էր իր հայրը։

1985 թվականին Շերիֆը դարձավ Փենջաբի գլխավոր նախարար, իսկ 1990 թվականին իր կուսակցությունով հաղթանակ տարավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որն անցկացվեց Բենազիր Բհուտտո հրաժարականից հետո։ 1992 թվականին Շերիֆը սկսեց անցկացնել «««Մաքրում» գործողությունը»» Կարաչիում, որն ուղված էր քաղաքում սոցիալական անկայունության նվազմանը և հնդկական ներգաղթականների հիմնած Մոհաջիրա Կահումիի շարժման»» դեմ։

Արդյունքում, 1993 թվականի ապրիլի 18-ին Պակիստանի նախագահ Գուլակ Իսխակ Խանը պաշտոնանկ արեց Շարիֆ կառավարությունը կաշառակերության, ընտանարություն և քաղաքական մրցակիցների սպանության մեղադրանքով և լուծարեց Ազգային ժողովը, անցկացնելով նոր ընտրություններ և անցումային կառավարություն։ Սակայն վեց ամիս անց երկրի Գերագույն դատարանը, ի օգուտ Շարիֆի, չեղարկեց նախագահի որոշումը։ Պակիստանի բանակը հրաժարվեց ընդունել այդ որոշումը, և Շարիֆի ու նախագահի հանդիպումից հետո նրանք երկուսն էլ հրաժարական տվեցին, ու էլի անցկացվեցին արտահերթ ընտրություններ, որում հաղթանակ տարավ Պակիստանի ազգային կուսակցությունը Բենազիր Բհուտտոյի գլխավորությամբ։

1996 թվականին Բհուտտոյի կառավարությունը հրաժարական տվեց, և հաջորդ տարում տեղի ունեցան նոր ընտրություններ, որում Շարիֆի կուսակցությունը հաղթեց հսկայական առավելությամբ։ Իշխանության գալուց անմիջապես հետո փոփուխություններ կատարեց սահմանադրությունում։ Այդ փոփոխությունները նոր կառավարության արտահերթ հրաժարականը դարձրեցին գրեթե անհնար։

2013 թվականի հուլիսի 5 Նավազ Շարիֆը չորրորդ անգամ հաստատվեց Պակիստանի վարչապետի պաշտոնում[6].

2017 թվականի հուլիսի 28-ին երկրի սահմանադրական դատարանի որոշմամբ Նավազ Շարիֆը իմպիչմենտի է ենթարկվել[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 ESPNcricinfo — 1993.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia CatalanaGrup Enciclopèdia.
  4. https://www.aps.org/publications/apsnews/199812/zero-gravity.cfm
  5. https://www.hurriyetdailynews.com/pakistani-pm-receives-the-order-of-the-republic-medal-of-turkey-54588
  6. Отомстил и вернулся.
  7. «Премьера Пакистана Наваза Шарифа отстранили от власти из-за "Панамского досье"». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.